Ալի Աբասի (պարս.՝علی عباسی,1981[1][2][3],Թեհրան,Իրան[1][2][8]), իրանցի և շվեդ կինոռեժիսոր և սցենարիստ։ Հաճախել էԹեհրանի Պոլիտեխնիկական համալսարան մինչև 2002 թվականը, որից հետո նա արտագաղթել էԵվրոպա`Ստոկհոլմի Գիտությունների արքայական ակադեմիայում ճարտարապետություն ուսումնասիրելու համար։ 2007 թվականին արվեստի բակալավրի աստիճան ստանալով[9]` նա միացել է Դանիայի ազգային կինոդպրոցին, իր դիպլոմը ստանալով 2011 թվականին՝ «Մ` Մարկուսի Համար» կարճամետրաժ ֆիլմով[8]։ Նա ապրում էԿոպենհագենում, բայց շարունակում է ունենալ իրանական անձնագիր[10][11]։
Մինչև ռեժիսոր դառնալը Ալին զբաղվում էր գրական գործունեությամբ։ Նրա մի քանի պատմվածքներ տպագրվել են։
Ալի Աբասիի «Շելլի» ֆիլմի պրեմիերան կայացել էԲեռլինի կինոփառատոնի ժամանակ, 2016 թվականին։ Ֆիլմն առաջադրվել է «Լավագույն դեբյուտ» անվանակարգում։Ֆենտեզի ժանրի «Սահմանին» ֆիլմի պրեմիերան կայացել էԿաննի կինոփառատոնի ժամանակ, 2018 թվականին[12], ֆիլմն ստացել է «Հատուկ հայացք» մրցանակը[13]։ Ըստ կինոքննադատ Անտոն Դոլինի՝ «Սահմանին» ֆիլմը կինոյի պատմության մեջ ամենաանսպասելի ֆիլմերից մեկն է[14]. В российский прокат фильм выйдет 25 октября 2018[15]: