Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ալժիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։
Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Ալժիր (այլ կիրառումներ)
الجمهورية الجزائرية الديمقراطية الشعبية
ⵟⴰⴳⴷⵓⴷⴰ ⵜⴰⵎⴻⴳⴷⴰⵢⵜ ⵜⴰⵖⴻⵔⴼⴰⵏⵜ ⵜⴰⵣⵣⴰⵢⵔⵉⵜ
Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն
Ալժիրի դրոշ
Դրոշ
Ալժիրի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Kassaman
Ալժիրի դիրքը
Ալժիրի դիրքը
ՄայրաքաղաքԱլժիր
Պետական լեզուներարաբերեն,Լիբիա-բերբերական լեզուներ
ԿառավարումՆախագահական հանրապետություն
 - ՆախագահԱբդել Ազիզ Բութեֆլիկա
 - ՎարչապետԱբդել Մալեկ Սելլալ
Հիմնադրում
Հիմնադրման ամսաթիվը։Մ.թ.ա. 202 
Տարածք
 - Ընդհանուր2.381.741 կմ² 
 - Ջրային (%)աննշան
Բնակչություն
 - 2013 նախահաշիվը38.087.812 
 - 2008 մարդահամարը33.796.669 
 - Խտություն36 /կմ² 
 /մղոն²
ԱրժույթԱլժիրյան դինար (DZD)
Ժամային գոտիCET (ՀԿԺ+1)
 - Ամռանը (DST)CEST (ՀԿԺ+2)
Ազգային դոմեն.dz
Հեռախոսային կոդ+213

Ալժիր[1] (արաբ․՝الجزائر‎‎,ալ-Ջազաիր,Լիբիա-բերբերական լեզուներ. ⴷⵣⴰⵢⴻⵔ), երկիրՀյուսիսային Աֆրիկայում, պաշտոնական անվանումըԱլժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն[1]։ Այն գտնվում էՀյուսիսային Աֆրիկայում,Միջերկրական ծովի ավազանի արևմտյան մասում։ Ալժիրը արևմուտքում սահմանակից էՄարոկկոյին, հարավ-արևմուտքում՝Մավրիտանիային ուՄալիին, հարավ-արևելքուն՝Նիգերին, իսկ արևելքում՝Թունիսին։ Իր մեծությամբ Ալժիրը երկրորդ պետությունն էԱֆրիկայում։ Նրա մակերևույթի մեծ մասը կազմում էՍահարա անապատը։ Մայրաքաղաքն էԱլժիր քաղաքը։ XVI-XVIII դարերում Ալժիրը գտնվում էրՕսմանյան տիրապետության կազմի մեջ։ XIX դարի սկզբից սկսվում է Ալժիրի գաղութացումըՖրանսիայի կողմից։ 1954 թվականին Ալժիրում ձևավորվում էԺողովրդական Ազատագրության Ճակատը։Ֆրանսիացի գաղութարարների դեմ արյունահեղ պատերազմի արդյունքում, 1962 թվականին Ալժիրը դառնում է անկախ սոցիալիստական պետություն։ Հակասությունը աշխարհիկ կառավարության և իսլամիստների միջև, 80-ական թվականների վերջերին, վերածվեցքաղաքացիական պատերազմի, որն ավարտվեցֆունդամենտալիստների պարտությամբ։

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ալժիրը զբաղեցնում է Ատլասի լեռների արևելյան և Սահարա անապատի հյուսիսային մասը (ամենաբարձր կետը՝ 2918մ, Թահաթ լեռ)։ Ծովափը բարձր է, ժայռոտ։ Ալժիրյան Սահարայում շատ են սարավանդները, հյուսիս–արևելքում գտնվում է մի խոշոր ցածրավայր և Շոթ Մելհիր աղի լիճը, իսկ դեպի հարավ–արևելք՝ Ահագգար հրաբխային բարձրավանդակը։ Ալժիրի տարածության մեծ մասն զբաղեցնում են Արևմտյաև Մեծ Էրգ, Արևելյան Մեծ Էրգ, Էրգ–Իգիդի, Էրգ–Շեշ ավազային և Թանեզրուֆթ քարային խոշոր անապատները։

Ընդերք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ալժիրի ընդերքը հարուստ է նավթի, բնական գազի, երկաթի, կապարի, ցինկի, ֆոսֆորիտների, սնդիկի, ուրանի հանքավայրերով։

Կլիմա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, միջերկրածովյան՝ տաք ձմեռով, շոգ, չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափին 12 °C է, միջլեռնային հարթավայրերում՝ 5 °C, հուլիսինը՝ 25 °C։ Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը ամենուրեք բարձր է 40 °C–ից։ Հաճախակի են ուժեղ երաշտները։ Տարեկան տեղումները՝ 400–1200 մմ և ավելի։ Սահարայում կլիման անապատային է (տարեկան 50մմ–ից էլ պակաս տեղումներ)։ Ջերմաստիճանի օրական տատանումները հասնում են 30 °C-ի։ Չոր քամիները առաջացնում են ավազային փոթորիկներ։ Գետերը, որոնք ուեդներ են կոչվում, հյուսիսում ռեժիմով մոտ են միջերկրածովային գետերի տիպին։ Վարարումները կարճատև են, բայց ուժեղ։ Ամենախոշոր ուեդը Շելիֆն է (700 կմ)։ Սահարան ունի ստորերկրյա ջրերի հզոր պաշարներ, հատկապես հյուսիսային մասում, որտեղ և գտնվում են խոշոր օազիսները (Թիդիկելթ, Թուգգուրթ ևն)։ Հողերը Հյուսիսային Ալժիրում շագանակագույն են, նախալեռներում աղի լճերի՝ սեբհաների շրջանում՝ աղուտներ։ Սահարայում գերակշռում են մերձարևադարձային անապատների խճալից հողերը, շարժուն և կիսաամրացած ավազները։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ալժիրի հայտնի ամենահին բնակիչները համարվում են նումիդիական ցեղերը (ժամանակակից բերբերների նախնիները), որոնց փյունիկեցիները հանդիպեցին մ․ թ․ ա․ XII դարում, երբ այդտեղ հիմնում էին իրենց գաղութները։Մ․թ․ա․ 46 թվականին գրավեցին հռոմեացիները։ V դարում ծովեզրյա մասը նվաճեցին վանդալները, իսկ VI դարում բյուզանդացիները, VII դարում՝արաբները։ VIII-XV դարերում Ալժիրը զանազան պետական կազմավորումների (Թահերտի իմամություն, Ֆաթիմյաններ, Համմադյաններ, Ալմորավյաններ) մեջ էր,1519 թվականին իշխանությունն անցավ ծովահենԽայրադդին Բաբոսային։ 1830 թվականին ֆրանսիական զորքերը գրավեցին մայրաքաղաք Ալժիրը։ Ֆրանսիական գաղութարարները Ալժիրը վերածեցին ագրային–հումքային կցորդի։ Խոչնդոտում էին Ալժիրում տիրող ժողովրդավարական մթնոլորտի զարգացմանը։Ֆրանսիայում ժողովրդական ուժերի հաղթանակից (1936 թ․) հետո հետո Ալժիրում դեմոկրատական ուժերի համախմբման շարժում սկսվեց, որն ընթացավ մի քանի փուլերով։1954 թվականինոյեմբերի 1-ին հակաիմպերալիստական ապստամբություն սկսվեց։1962 թվականիհուլիսի 1-ին անցկացված հանրաքվեի ժամանակ բնակչության 99% արտահայտվեց հօգուտ անկախության, որն անմիջապես ճանաչվեց Ֆրանսիայի կառավարության կողմից։Հուլիսի 5-ը հայտարարվեց անկախության օր։1962 թվականիօգոստոսի 28-ին սահմանադիր ժողովն ընդունեց Ալժիրի առաջին սահմանադրությունը։ ՆախագահնԱբդելազիզ Բուտեֆլիկան է։

Ալժիր և Հայաստան

[խմբագրել |խմբագրել կոդը]

1992 թվականիդեկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրվել է արձանագրություն Հայաստանի և Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։

2005-2010 թվականներինԼևոն Սարգսյանը եղել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունում (նստավայրը՝Երևան

2014 թվականին Հայաստանում Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվելՍմաիլ Ալլաուն (նստավայրը՝Մոսկվա

Պետական կառուցվածք

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ալժիրը անդամակցում էՄԱԿ–ին,ԱՄՀ–ին,ԱՄԿ–ին,ՆԱԵԿ–ին,ԱԵԼ–ին։ Պետական կարգը հանրապետություն է։ Պետության ղեկավարը նախագահն է, որն ընտրվում է բնակչության կողմից, 5 տարի ժամկետով, կառավարության ղեկավարը՝ վարչապետը։ Բաժանվում է 48 պրովինցիայի։ Մայրաքաղաքը՝ Ալժիր (2 562 000 մարդ)։ Խոշոր քաղաքներն են՝Օրան (650 000 մարդ),Կոնստանտինա (480 000 մարդ),Աննաբա (100 000 մարդ)։ Գլխավոր նավահանգիստներն են՝ Օրան, Աննաբա։ Քաղաքական կուսակցություններն են՝ Հյուսիսաֆրիկյան աստղ, Ազգային ազատագրական ճակատ։ Նախագահն Աբդելազիզ Բուտեֆլիկան է։

Բնություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բուսականությունը ծովափին միջերկրածովային է, լեռներում մինչև 800-1000մ մշտականաչ թփերի և մաքվիսի մացառուտների գոտին է, ավելի բարձր՝ խցանածառի, մշտականաչ կաղնու անտառներն են, անապատներում աղուտաբույսեր են։Կան վայրի խոզեր, բորենիներ, այծքաղներ, աղվեսներ, ճագարներ, այծյամներ և այլն։

Տնտեսություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ալժիրը գյուղատնտեսական երկիր է, զարգացած հանքարդյունաբերությամբ։ Ալժիրն այսօր ապրում է նոր կյանքով, անապատներում կառուցվում են ճանապարհներ, բնակավայրեր, արդյունհանում էգազ (8-րդ տեղն աշխարհում), ևնավթ՝ խողովակաշարերով մղվում է ծովափյա գործարաններ ևԵվրոպա։ Զարգացած են մետաղամշակման, նավթավերամշակման, գազամշակման, քիմիական, ցեմենտի արտադրության, սննդի, տեքստիլ արդյունաբերության ճյուղերը։ Տնտեսական մեծ նշանակություն ունենխցանակաղնին (խցանի հումքի քանակով աշխարհում III տեղն է գրավում) ևփետրախոտը (I տեղն աշխարհում), որից պատրաստում են լավագույն տեսակի թուղթը,թաղանթանյութ,հյուսկեն իրեր։ Մշակում ենհացազգիներ,խաղող,ցիտրուսներ,բանջարեղեն,օազիսներում՝փյունիկյան արմավենի։ Բուծում ենուղտեր,այծեր,ոչխարներ,խոշոր եղջերավոր անասուններ, զբաղվում՝ ձկնորսությամբ։ Արտահանում էնավթ,հեղուկ գազ,կաշի,ծխախոտ,գինի,ցիտրուսներ,երկաթի հանքաքար,խցան և այլն։ Ներմուծում են մեքենաներ ու սարքավորումներ, սննդամթերք և այլ ապրանքներ։ Առևտրական գլխավոր գործընկերներն են՝Ֆրանսիա,Գերմանիա,Իտալիա,Նիդերլանդներ։ ՀՆԱ–ն՝ մեկ շնչի հաշվով 7224ԱՄՆ դոլար։ Ազգային արժույթը՝ Ալժիրի դինար (միջազգային նշանակումը DZD)։Ալժիր՝ ունի զարգացած ՏՏ ոլորտ, նավթի ու գազի արդյունաբերություն, գործում է ավելի քան 700 մասնագիտական-տեխնիկական կրթության կենտրոն, հիմնական գնորդներն են՝ ԱՄՆ (23,9 %), Իտալիա (15,5 %), Իսպանիա (11,4 %), Ֆրանսիա (8 %), Նիդերլանդներ (7,8 %), Կանադա (6,8 %)։

Բնակչություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Բնակչության թիվը՝ 38 087 000 մարդ։ Բնակչության միջին խտությունը՝ 13,8 մարդ։ Կյանքի միջին տևողությունը՝ 72,3 տարի։ Ազգային կազմը՝արաբներ (83%),բերբերներ (16%),եվրոպացիներ (1%)։ Ուրբանիզացման մակարդակը` 60%։ Պետական լեզուն՝արաբերեն, այլ լեզուներ՝բերբերերեն,ֆրանսերեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ (2012).Աշխարհի պետությունների և տարածքների համառոտ տեղեկատու-բառարան. Երևան: «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ. էջ 7.ISBN 978-99941-2-663-7.

1. Աշխարհի երկրներ–տեղեկատու։ Երևան 2015

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ալժիր» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BAVADV11356231 ·BIBSYS13064859 ·BNEXX451452 ·BNF11862198715238304z11930860j ·GND4001179-3 ·ISNI0000000405297018 ·LCCNn79064760 ·NDL00560369 ·NKCge128658 ·NLA35003176 ·NSK000193661 ·NUKATn2004010467 ·SUDOC026358581 ·VIAF134198819137121776 ·WorldCat VIAF134198819137121776
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 165
Երկրներ
Ալժիր ԱլժիրԱնգոլա ԱնգոլաԲոտսվանա ԲոտսվանաԲուրկինա Ֆասո Բուրկինա ՖասոԲուրունդի ԲուրունդիԳաբոն ԳաբոնԳամբիա ԳամբիաԳանա ԳանաԳվինեա ԳվինեաԳվինեա Բիսաու Գվինեա ԲիսաուԵգիպտոս Եգիպտոս1Եթովպիա ԵթովպիաԶամբիա ԶամբիաԶիմբաբվե ԶիմբաբվեԷրիթրեա ԷրիթրեաԹունիս ԹունիսԼեսոթո ԼեսոթոԼիբիա ԼիբիաԿաբո ՎերդեԿամերուն ԿամերունԿենտրոնաաֆրիկյան Հանրապետություն Կենտրոնաաֆրիկյան ՀանրապետությունԿոմորյան Կղզիներ Կոմորյան ԿղզիներԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական ՀանրապետությունԿոնգոյի Հանրապետություն Կոնգոյի ՀանրապետությունԿոտ դ'Իվուար Կոտ դ'ԻվուարՀասարակածային Գվինեա Հասարակածային ԳվինեաՀարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան ՀանրապետությունՀարավային Սուդան Հարավային ՍուդանՄադագասկար ՄադագասկարՄալավի ՄալավիՄալի ՄալիՄավրիկիոս ՄավրիկիոսՄավրիտանիա ՄավրիտանիաՄարոկկո ՄարոկկոՄոզամբիկ ՄոզամբիկՆամիբիա ՆամիբիաՆիգեր ՆիգերՆիգերիա ՆիգերիաՉադ ՉադՋիբութի ՋիբութիՌուանդա ՌուանդաՍան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և ՊրինսիպիՍեյշելյան կղզիներ Սեյշելյան կղզիներՍենեգալ ՍենեգալՍիերա Լեոնե Սիերա ԼեոնեՍոմալի ՍոմալիՍուդան ՍուդանԷսվատինի ԷսվատինիՏանզանիա ՏանզանիաՏոգո ՏոգոՈւգանդա ՈւգանդաՔենիա Քենիա
Աֆրիկայի քարտեզը
Չճանաչված և
մասամբ ճանաչված պետություններ
Կախյալ տարածքներ
1 Գտնվում է նաևԱսիայում։
Անդամ երկրներ
Դիտորդ երկրներ
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ալժիր&oldid=10454357» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp