Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ալեն Ժիրես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեն Ժիրես
ֆր.՝ Alain Giresse
Քաղաքացիությունը Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 2,1952(1952-08-02)[1](73 տարեկան)
ԾննդավայրLangoiran
Հասակ163 սանտիմետր
Քաշ59 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Ալեն Ժիրես (ֆր.՝ Alain Giresse,օգոստոսի 2,1952(1952-08-02)[1],Langoiran), ֆրանսիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Մրցաշարի ողջ պատմության ընթացքում Ֆրանսիայի առաջնությունում անցկացրած հանդիպումների քանակով երկրորդ տեղում է՝ 587 խաղ,«Բորդո» ակումբի պատմության լավագույն ռմբարկու՝ 179 գոլ։

Խաղացողի կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ալեն Ժիրեսը, որը ծնունդով Ժիրոնդի դեպարտամենտից է, իր կարիերան սկսել է «Բորդո» ակումբում 1970 թվականին։ 20-րդ դարի 70-ական թվականներին ակումբը հիմնականում պայքարում էր Առաջին լիգայում մնալու համար, սակայնԷմե Ժակեի թիմ գալով՝ «Բորդոյի» մոտ սկսվել է մեծ հաղթանակների շրջան, որը ներառում էր երկու չեմպիոնական տիտղոս՝ Ֆրանսիայի գավաթ ևՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալը, որում «Բորդոն» պարտվել է միայն Միշել Պլատինիի գլխավորած«Յուվենտուսին»։ 1974 թվականի սեպտեմբերի 7-ին Ալեն ԺիրեսըԼեհաստանի հավաքականի հետ խաղում իր նորամուտն է նշելՖրանսիայի հավաքականի կազմում, բայց ազգային թիմի կազմում Ժիրեսը հաստատուն տեղ ձեռք է բերել միայն 1976 թվականին՝ Միշել Իդալգոյի՝ Ֆրանսիայի հավաքականի մարզիչ դառնալուց հետո։ Իդալգոն ազգային թիմում ստեղծել է «կախարդական հրապարակ» (Carré magique) դաշտի կենտրոնում՝ կազմված Պլատինիից, Լուիս Ֆերնանդեսից, Ժան Թիգանից և Ժիրեսից․ այս խաղացողների շնորհիվ ֆրանսիացիները 1982 թվականի աշխարհի առաջնությունում գրավել են 4-րդ տեղը և 3-րդ տեղը՝ աշխարհի առաջնություն 1986-ում։ Սակայն այս թիմի հիմնական նվաճումը եվրո 1984-ի հաղթանակն էր։ 1986 թվականի հունիսի 25-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ժիրեսն իր վերջին հանդիպումն է անցկացրել Ֆրանսիայի հավաքականի կազմում, որը պարտվել էԳերմանիայի հավաքականին։ Ժիրեսն ազգային թիմում անցկացրել է 47 հանդիպում (30 հաղթանակ, 10 ոչ-ոքի և 7 պարտություն) և դարձել 6 գոլի հեղինակ։ Աշխարհի առաջնությունից հետո Ժիրեսը հեռացել է «Բորդոյից» և տեղափոխվել «Օլիմպիկ Մարսել» ակումբ, որտեղ 1988 թվականին ավարտել է կարիերան՝ Ֆրանսիայի առաջնությունում անցկացնելով ընդհանուր առմամբ 586 հանդիպում և դառնալով 163 գոլի հեղինակ։ Հանդիպումների քանակով նա Ֆրանսիայի առաջնության պատմության մեջ երկրորդ տեղն է զբաղեցնում Ժան-Լյուկ Էտորիից հետո, որի հաշվին կա 754 հանդիպում։

Մարզչի կարիերա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Ժիրեսը դարձել է մարզիչ՝ 1995 թվականին գլխավորելով«Թուլուզ» ակումբը, որը մարզել է երկու տարի։ 1998 թվականին Ժիրեսը ստանձնել է «Պարի Սեն Ժերմենի» մարզչի պաշտոնը, բայց արդեն երեք ամիս անց հեռացվել է՝ գավաՀայֆայի «Մաքքաբիից» կրած պարտությունից հետո, որը համեմված էր Ֆրանսիայի առաջնության անհաջող մեկնարկով։ Այնուհետև Ժիրեսը կրկին եկել է «Թուլուզ»՝ ակումբի հետ աշխատելով մոտ 9 ամիս։ 2001 թվականին Ժիրեսը գլխավորել է Մարոկկոյի Ֆար ակումբը։

2004 թվականին Ժիրեսը գլխավորել ԷՎրաստանի հավաքականը, սակայն թիմի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլում հաջողության չհասնելով՝ լքել է երկիրը։

2006 թվականի մարտից մինչև 2010 թվականի փետրվարը Ժիրեսը գլխավորել է Գաբոնի հավաքականը, որը հրաժարվել է երկարաձգել նրա հետ պայմանագիրը[2]։

2012 թվականի օգոստոսի 20-ին Բել-Էր ամրոցում (որը «Բորդո» ակումբի մարզաբազա է) Ալեն Ժիրեսին շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշան։ Մրցանակը հանձնել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը Ժիրեսի երկարամյա գործընկերն է Ֆրանսիայի հավաքականում։ Արարողությանը ներկա էին «Բորդոյի» և Ֆրանսիայի հավաքականի 80-ականների սկզբի և կեսերի բազմաթիվ նշանավոր մարզիչներ և խաղացողներ, որոնց հետ նա հաջողություններ է գրանցել ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Եվրոպայում և աշխարհում։ Ժիրեսը շքանշանի ասպետ է դարձել դեռևս 2007 թվականի դեկտեմբերին։

2015 թվականի մարտի 18-ին Ժիրեսը գլխավորել էՄալիի հավաքականը[3]։ 2017 թվականի սեպտեմբերին լքել Է Մալիի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը[4][5][6]։

2018 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել էԹունիսի հավաքականի գլխավոր մարզիչ[7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Որպես խաղացող

Ֆրանսիա

Բորդո

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 1984, 1985
  • Ֆրանսիայի փոխչեմպիոն՝ 1983
  • Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1986, 1981
  • Ֆրանսիայի գավաթի գավաթակիր՝ 1986
  • Չեմպիոնների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից՝ 1985
  • Ալպերի գավաթի գավաթակիր՝ 1980

ՖրանսիաՕլիմպիկ Մարսել

  • Ֆրանսիայի փոխչեմպիոն՝ 1987
  • Ֆրանսիայի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1987
  • Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ՝ 1988

ՖրանսիաՖրանսիայի Հավաքական

  • Աշխարհի առաջնություն 4-րդ տեղ՝ 1982
  • Եվրոպայի չեմպիոն՝ 1984
  • Արտեմիո Ֆրանկայի գավաթի գավաթակիր՝ 1985
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1986

Անձնական

  • Ըստ France Football-ի՝ Ֆրանսիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1982, 1983, 1987
  • France Football-ի արծաթե գնդակ՝ 1982
  • Արտեմիո Ֆրանկի գավաթի գավաթակիր՝ 1985
  • «Բորդոյի» ռեկորդակիր հանդիպումների քանակով՝ 592 խաղ
Որպես մարզիչ

ՖրանսիաՊՍԺ

  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր՝ 1998

ՄարոկկոՖԱՌ

  • Տրոնի գավաթակիր՝ 2003

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաՖրանսիայի գավաթԵվրոպական գավաթներ[8]Ընդամենը
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բորդո1970/712435000293
1971/722840000284
1972/732230052275
1973/74311100413512
1974/75361140004011
1975/76301310003113
1976/77371640004116
1977/78351154104115
1978/793863111428
1979/80371210404212
1980/8134662544512
1981/82341474624720
1982/83351251664619
1983/84341651214118
1984/85361110804511
1985/8629941203510
Ընդամենը52015851144417615189
Բորդո

(Ֆարմ ակումբ)

1970/7154----54
1972/73134----134
1973/7434----34
1975/7622----22
Ընդամենը231400002314
Օլիմպիկ Մարսել1986/873448200426
1987/883311071412
Ընդամենը6759271838
Ողջ կարիերայի ընթացքում61017760165118721211

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN0083-9531;2275-0908
  2. Сборная Габона не стала продлевать контракт с Жирессом(չաշխատող հղում)
  3. «Новым главным тренером сборной Мали стал Ален Жиресс».Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  4. «Жиресс покинул пост главного тренера сборной Мали».Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Жиресс покинул пост главного тренера сборной Мали».Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  6. «Жиресс ушёл с поста главного тренера сборной Мали».Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Официально: Ален Жиресс — новый главный тренер сборной Туниса».Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. Кубок европейских чемпионов, Кубок УЕФА, Кубок обладателей кубков УЕФА, Кубок Интертото, Кубок Альп.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ալեն Ժիրես» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
Չափորոշչային վերահսկողություն
BNF11985336j ·ISNI0000000453236009 ·VIAF316434535 ·WorldCat VIAF316434535
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ալեն_Ժիրես&oldid=10146063» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp