

Ազատ սերը հասարակական շարժում է, որն ընդունում էսիրո բոլոր դրսևորումները։ Ազատ սիրո շարժման գլխավոր նպատակն է սերը բաժանել սեռական ազդեցություններից, ինչպիսիք ենամուսնությունը,բեղմնականխումը և ամուսնական դավաճանությունը, համարելով, որ դրանք խնդիրներ են ստեղծում միայն ներգրավված մարդկանց համար և ոչ այլոց[1]։
Ազատ սիրո ավանդույթը հիմնականում արտացոլում է ազատական փիլիսոփայությունը, որն ազատություն է փնտրում պետությունից և եկեղեցուց։ Համաձայն այդ գաղափարի՝ չափահաս մարդկանց միությունը օրինական միություն է, որը պետք է հարգեն և ընդունեն մյուս մարդիկ։ Որոշ տեսաբաններ հավելում էին, որ կանայք և տղամարդիկ իրավունք ունեն առանց հասարակական կամ իրավական խոչընդոտների ազատորեն սեռական հաճույք ստանալու, ինչըՎիկտորյական դարաշրջանում արմատական երևույթ էր դիտվում։
Պատմության ընթացքում տարբեր ուտոպիստական խմբեր՝ եսսեններըՊաղեստինում[2], ադամիտներըՀյուսիսային Աֆրիկայում[3],մազդակյաններըՊարսկաստանում[4],կաթարներնԱրևմտյան Եվրոպայում[5] քարոզել են ազատ սիրո գաղափարները։
Լուսավորության դարաշրջանը ևՖրանսիական հեղափոխությունն ստեղծեցին միջավայր, որտեղ ազատ սիրո գաղափարները կարող էին ծաղկել։ Ազատ սիրո գաղափարը լայն տարածում ստացավԱնգլիայում։ Տասնիններորդ դարավերջին և քսաներորդ դարասկզբին ազատ սիրո գաղափարը լայն տարածում է ստացել նաևԱՄՆ–ում,Ֆրանսիայում,Ավստրալիայում,Գերմանիայում,ԽՍՀՄ–ում[6][7][8][9][10][11][12]։
1940–ականների վերջից մինչև 1960–ականներ ազատ սիրո գաղափարախոսությունը լայն աջակցություն է ստանում բիթ–սերունդի ներկայացուցիչների կողմից։ 1960–ականների վերջերից՝ սեռական հեղափոխության և կանանց իրավունքների համար փայքարի հերթական փուլով սկսվել է նաև ազատ սիրո գաղափարախոսության նոր փուլը[13][14]։
| ||||||