Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Ազատություն (այլ կիրառումներ)
Ազատության արձանը Լիբերթի կղզում՝ Նյու Յորք քաղաքի մոտ, ԱՄՆ

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում էսուբյեկտի վերաբերմունքը իր իսկակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով[1]։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով[2], մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է[1]։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունըՍահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար[3]։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789,Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսիիրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»[4]։

Ազատության մասին պատկերացումները տարբեր փիլիսոփայական համակարգերում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ազատություն գաղափարի զարգացման պատմության մեջ ստեղծագործական ազատության մասին պատկերացումը հետզհետե մի կողմ է մղում արգելքներից ազատ լինելու գաղափարը (հարկադրանք, պատճառականություն, ճակատագիր)։Անտիկ փիլիսոփայության մեջ (Սոկրատես,Պլատոն) խոսքն առաջին հերթին ճակատագրից, այնուհետև՝ քաղաքական բռնապետությունից (Արիստոտել,Էպիկուր) և մարդկային գոյության չարիքից (Էպիկուր,ստոիկներ,նեոպլատոնիզմ) ազատ լինելու մասին է։ Միջնադարում ենթադրվում էր ազատություն մեղքերից ու եկեղեցու անեծքից, ընդ որում, հակասություն էր առաջանում բարոյականության և ամենակարող աստծո կողմից պահանջվող ազատությունների միջև։

Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։

Լուսավորության դարաշրջանում առաջ է գալիս ազատության նոր ընկալում, որը փոխառված էրլիբերալիզմից ու բնական իրավունքի փիլիսոփայությունից (Ալտուզիուս,Հոբս,Գրոտիոս,Պուֆենդորֆ. 1689 թ. Անգլիայում՝ Օրինագիծ իրավունքների մասին) և զսպվում՝ ամենակարող բնական պատճառականության ու օրինաչափության գերակայությունը ընդունող և անընդհատ խորացող գիտական հայացքով։

Գերմանական կրոնի ու փիլիսոփայության մեջ, սկսածՄայստեր Էքհարթից, ներառյալԼայբնիցը,Կանտը,Գյոթեն,Շիլլերը, ինչպես նաևգերմանական իդեալիզմը՝ՇոպենհաուերիցՆիցշե, ազատության հարցը դիտարկվում է որպես մարդու բարոյաստեղծագործական բնույթի և զարգացման համապատասխանության պոստուլատ։

Ըստմարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։

Սպինոզան սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդու հանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում են ենք, թե որն է մեր փրկությունը կամ երանությունը կամ ազատությունը, այն Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամ մարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»[5]։

Հայդեգերի էքզիստենցիալիզմի համաձայն՝ գոյության հիմնական վիճակը վախն է, վախ չգոյության հնարավորության հանդեպ, վախ, որն ազատում է մարդուն իրականության բոլոր պայմանականություններից, թույլ է տալով նրան հասնել ազատության որոշակի աստիճանի, որը հիմնված չէ որևէ բանի վրա, ընտրել ինքն իր պատասխանատվությունները իր վրա անխուսափելիորեն բարդելու համար, այսինքն՝ ընտրել ինքն իրեն որպես սեփական, արժեք ունեցող գոյություն։

Յասպերսիէքզիստենցիալիզմի համաձայն՝ մարդն ազատ է հաղթահարել աշխարհի լինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին և հասնել Համապարփակի տրանսցենդենցիային։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,1«Ազատություն»Արխիվացված 2013-02-04Wayback Machine, Փիլիսոփայական նոր հանրագիտարան
  2. Մ․ ՊոպովՓիլիսոփայության պատմության դասախոսություններ, 2010, էջ 236
  3. «Ազատություն»Արխիվացված 2013-10-22Wayback Machine, Իրավաբանական Մեծ Բառարան, խմբ․՝ Ա․ Սուխարևա, Վ․ Կրուտսկիխ, ք․ Մոսկվա, 2007 թ
  4. Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագիր, օգոստոսի 26, 1789թԱրխիվացված 2013-10-21Wayback Machine, Արտասահմանյան երկրների Սահմանադրություն, կազմ․ է Վ․ Մակլակովը, ք․ Մոսկվա, 1999 թ, էջ 584
  5. Спиноза Б. Этика. — Минск: Харвест, М.: АСТ, 2001. — 336с. —ISBN 985-13-0268-6 — c.327.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ազատություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ազատություն» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
 
Հասկացություններ
Ըստ տեսակի
Իրավունքով
Տես նաև
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ազատություն&oldid=10402503» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp