Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ադրենալին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Ադրենալին (այլ կիրառումներ)
Ադրենալին (էպինեֆրին)
Ադրենալինի կառուցվածքը
Ադրենալին
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար51-43-4
PubChemCID139148732 5816, 139148732
DrugBankDB00668
CompTox Dashboard(EPA)
ECHA InfoCard100.000.090Խմբագրել Վիքիդատայում

Ադրենալին (էպինեֆրին,β,3,4-տրիհիդրօքսի-N-մեթիլֆենիլալանին),հորմոն,նեյրոմիջնորդանյութ և դեղամիջոց[1][2]։ Հիմնականում արտադրվում էմակերիկամների միջուկային գոտուքրոմաֆինային բջիջների կողմից ևդոֆամինի ունորադրենալինի հետ միասին համարվում էսիմպաթոադրենալային համակարգիհորմոն, որոնք, արտադրվելով սիմպատիկ նյարդային վերջույթներում, ծառայում են որպեսնյարդային ազդակի փոխանցման միջնորդանյութեր[3]։ Բացի մակերիկամների միջուկից, ադրենալինն առաջանում է նաև օրգանիզմի այլ հատվածներում առկաքրոմաֆինային բջիջներում։

Մակերիկամների միջուկային մասում արտադրվող հիմնական կատեխոլամինը ադրենալինն է (շուրջ 80 %-ը), իսկ արտամիջուկային բջիջներում՝նորադրենալինը։ Արտասահմանյան գրականությունում ադրենալինն ու նորադրենալինն ավելի հաճախ անվանվում են համապատասխանաբար՝էպինեֆրին ևնորէպինեֆրին։ Ադրենալինը միաժամանակհորմոն է ևմիջնորդանյութ։ Սակայն այն հիմնականում հանդես է գալիս որպես հորմոն[4]։

Ադրենալինը սիմպաթոադրենալային մյուս հորմոնների հետ մասնակցում է օրգանիզմի ուժերի մոբիլիզացմանը կրիտիկական իրավիճակներում,սթրեսի կամ «խփիր կամ փախիր» բնույթի ռեակցիաների ժամանակ[5][6]։

Սինթեզ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ադրենալինի սինթեզի ընթացքը

Սինթեզվում էթիրոզին ամինաթթվից։ Կոչվում էկատեխոլամին, քանի որ կառուցվածքում պարունակում է կատեխոլի (պիրոկատեխինի) միջուկ։ Կատեխոլամինների սինթեզն ընթանում է հետևյալ փուլերով՝թիրոզին -դիօքսիֆենիլալանին (ԴՕՖԱ) -դոֆամին -նորադրենալին - ադրենալին։Մակերիկամների միջուկում ևսիմպաթիկ նյարդային վերջույթներում արտադրվող ադրենալինն ունորադրենալինը վատ են թափանցումարյուն-ուղեղային պատնեշով։ Սակայն հսկայական քանակով կատեխոլամիններ արտադրվում են նաևուղեղում, որոնք համակարգային արյան հուն չեն անցնում վերը նշված պատճառով[7]։

Արյան մեջ անցած ադրենալինի կիսատրոհման պարբերությունը 2 րոպե է։ Այն քայքայվում էմոնոամինոօքսիդազով ևկատեխոլ-Օ-մեթիլտրանսֆերազով, իսկ քայքայման արգասիքները հեռացվում ենմեզով։

Հայտնաբերում

[խմբագրել |խմբագրել կոդը]

Մակերիկամների արտամզվածքը առաջին անգամ ստացել է լեհ ֆիզիոլոգՆապոլեոն Ցիբուլսկին 1985 թվականին։ Այդ արտամզվածքը, բացի ադրենալինից, պարունակում էր նաև այլ կատեխոլամիններ[8]։Ճապոնացի քիմիկոսՋոկիցի Թակամինեն և իր ասիստենտ Կեյզո Ուենկան իրարից անկախ հայտնաբերեցին ադրենալինը 1900 թվականին[9][10]։ 1901 թվականին Թակամինեն ոչխարների և ցլերի մակերիկամներից հաջողությամբ անջատեց հորմոնը։ Ադրենալինը առաջին անգամ 1904 թվականին սինթեզվել է Ֆրեդրիխ Շտոլցի և Հենրի Դրիսդալե Դակինի լաբորատորիաներում՝ անկախ իրարից[11]։

Ազդեցություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ադրենալինի ազդեցությունն իրագործվում է α- և β-ադրենընկալիչների միջոցով ու շատ դեպքերում համընկնում էսիմպաթիկ նյարդաթելերի դրդման ազդեցությունների հետ[12]։

Ադրենալինը նեղացնում է ներքին օրգանների ևմաշկիարյունատար անոթները, իսկսրտի ևգլխուղեղի անոթներն՝ ընդհակառակը, լայնացնում է։ Ադրենալինը մեծացնում է սրտի կծկման հաճախությունը և բարձրացնում էսրտամկանում հաղորդականության արագությունը։ Ադրենալինը կարող է նաև անմիջականորեն ազդելթափառող նյարդի կենտրոնի վրա և դրդել այն։

Հարթ մկանների վրա ադրենալինը թողնում է տարբեր ազդեցություն։ β2-ադրենընկալիչների խթանման միջոցով ադրենալինը թուլացնում էբրոնխների ևմիզապարկի մկանները, ընկճումստամոքսա-աղիքային ուղուհարթ մկանների կծկումները, իսկ α1-ադրենընկալիչների դրդման միջոցով բերում էբբի ճառագայթաձև մկանների կծկման և հետևաբար բերում է բբի լայնացման։

Ադրենալինն ազդում է նյութափոխանակային գրեթե բոլոր գործընթացների վրա։ Այն ուժեղացնում էգլյուկոնեոգենեզը ևգլիկոգենի քայքայումը, արգելակում գլիկոգենի սինթեզը, բարձրացնումգլյուկոզի քանակն արյան մեջ[13]։ Ադրենալինն ուժեղացնում էճարպերի տրոհումը և արգելակում դրանց սինթեզը։ Այս ազդեցությունը պայմանավորված է ճարպային հյուսվածքի β3-ադրենընալիչներով։

Ադրենալինը բարձրացնում է մկանների աշխատունակությունը, քանի որ չափավոր քանակներով սրտային ևկմախքային մկանների վրա թողնում է սնուցող ազդեցություն։ Չափավոր քանակներով ադրենալինի տևական ազդեցության դեպքում կմախքային մկաններն ուսրտամկանը չափերով մեծանում են։ Սա համարվում է տևականսթրեսի և ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ օրգանիզմի հարմարվողական մեխանիզմներից մեկը։ Ադրենալինի բարձր չափաքանակների տևական ազդեցությունն առաջացնում է սպիտակուցների տրոհում և մկանային զանգվածի նվազում, որով էլ բացատրվում էդիսթրեսի դեպքում նկատվող օրգանիզմի հյուծումը։

Ադրենալինը բարձրացնում էկենտրոնական նյարդային համակարգի տարբերընկալիչների դրդունակությունը, առաջացնում է անհանգստություն և լարվածություն, հոգեկան ընդունակությունների ակտիվացում և կենտրոնացում, խթանում էկորտիկոլիբերինի սինթեզը և ակտիվացնումենթատեսաթումբ-մակուղեղ-մակերիկամներ համակարգը, որի արդյունքում արյան մեջ ավելացածկորտիզոլն ուժեղացնում է ադրենալինի ազդեցությունը հյուսվածքների վրա և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը սթրեսի նկատմամբ։

Ադրենալինը ունի նկատելի հակաալերգիկ և հակաբորբոքային ազդեցություն, քանի որ արգելակում էհիստամինի,սերոտոնինի,կինինների արտադրությունը, ինչպես նաև թուլացնում հյուսվածքների զգայունությունն այդ նյութերի նկատմամբ։ Ադրենալինը արյան մեջ բարձրացնում է թրոմբոցիտների քանակն ու ակտիվությունը և արագացնումարյան մակարդումը, որին նպաստում է նաևարյունատար անոթների նեղացումը։

Ազդեցությունն արյան ճնշման վրա

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ադրենալինի ազդեցությամբ տարբերում ենարյան ճնշման փոփոխման չորս փուլ.

  • Սրտային՝ պայմանավորված է β1-ադրենաընկալիչների դրդմամբ, որի ժամանակ սրտային արտամղման մեծացման պատճառով բարձրանում էարյան սիստոլիկ ճնշումը։
  • Վագուսային՝ պայմանավորված էաորտայի աղեղի ևքնային զարկերակիճնշումընկալիչների դրդմամբ, որն ակտիվացնում էթափառող նյարդի կենտրոնի դորսալ կորիզը և առաջացնում ապաճնշող (դեպրեսոր) ռեֆլեքս։ Այս փուլում սրտի կծկումների հաճախությունը նվազում է և ժամանակավորապես կասեցվում է զարկերակայինարյան ճնշման բարձրացումը։ Բացի այդ, ադրենալինն անմիջապես ազդում էթափառող նյարդի կենտրոնի վրա և ակտիվացնում այն։
  • Անոթային՝ ադրենալինի անոթասեղմիչ ազդեցությունը գերակշռում է վագուսային փուլին։ Այս փուլը պայմանավորված է α1- և α2-ադրենընկալիչների դրդմամբ։
  • Անոթային, կապված β2-ադրենընկալիչների դրդմամբ՝ բնութագրվում է արյան ճնշման նվազմամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Lieberman M, Marks A, Peet A (2013).Marks' Basic Medical Biochemistry: A Clinical Approach (4th ed.). Philadelphia: Wolters Kluwer Health/Lippincott Williams & Wilkins. էջ 175.ISBN 9781608315727.
  2. «(-)-adrenaline».Guide to Pharmacology. IUPS/BPS. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  3. epinephrine and norepinephrine. (2009). Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica 2009 Deluxe Edition. Chicago: Encyclopædia Britannica.
  4. Berecek Kh, B. M.; Brody, M. J. (1982). "Evidence for a neurotransmitter role for epinephrine derived from the adrenal medulla". Am J Physiol 242 (4): H593–H601.PMID 6278965
  5. Editorial (1982). "Stress, hypertension, and the heart: the adrenaline trilogy". Lancet 2: 1440–1441.
  6. Pearce., JMS (2009). "Links between nerves and glands: the story of adrenaline". Advances in Clinical Neuroscience & Rehabilitation 9: 22–28.
  7. Kirshner, Norman; Goodall, McC. (1957). "The Formation of Adrenaline From Noradrenaline". Biochimica et Biophysica Acta 24 (3): 658–659. doi:10.1016/0006-3002(57)90271-8 .PMID 13436503
  8. "Polish Thread in the History of Circulatory Physiology" . Retrieved 24 April 2011.
  9. Bennett M (1999). "One hundred years of adrenaline: the discovery of autoreceptors". Clin Auton Res 9 (3): 145–59. doi:10.1007/BF02281628 .PMID 10454061
  10. Yamashima T (2003). "Jokichi Takamine (1854–1922), the samurai chemist, and his work on adrenalin". J Med Biogr 11 (2): 95–102.PMID 12717538
  11. Takamine J (1901). "The isolation of the active principle of the suprarenal gland" . The Journal of Physiology (Great Britain: Cambridge University Press). pp. xxix–xxx.
  12. Shen, Howard (2008). Illustrated Pharmacology Memory Cards: PharMnemonics. Minireview. p. 4.ISBN 1-59541-101-1
  13. Sabyasachi Sircar (2007). Medical Physiology. Thieme Publishing Group. p. 536.ISBN 3-13-144061-9

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ադրենալին» հոդվածին։
 ⛭ 
  Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNF119647318 ·GND4141449-4 ·LCCNsh85001007 ·Microsoft27758593042776875440 ·NDL00560062 ·NKCph606723
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 91
Ներզատական
գեղձեր
Հիպոթալամուս-
հիպոֆիզ
ՀիպոթալամուսԳոնադոտրոպին ռելիզինգ հորմոնԹիրեոտրոպին ռելիզին հորմոնՊրոլակտին ռելիզինգ հորմոնԿորտիկոտրոպին ռելիզին հորմոնՍոմատոտրոպին ռելիզինգ հորմոնՄելանոխթանիչ ռելիզինգ հորմոնՍոմատոստատինՄելանոստատինՊրոլակտոստատինԷնդորֆիններԷնկեֆալիններP-նյութ
ՆեյրոհիպոֆիզՀակամիզամուղային հորմոնՕքսիտոցին
Գեղձային հիպոֆիզՊրոօպիոմելանոկորտինԱճի հորմոնՊրոլակտինՄելանոխթանիչ հորմոնՖոլիկուլախթանիչ հորմոնԼյուտեինացնող հորմոնԹիրեոտրոպ հորմոնԱդենոկորտիկոտրոպ հորմոնԹավիկային գոնադոտրոպին ալֆաԼիպոտրոպին
Հիպոթալամուս-
հիպոֆիզ-
մակերիկամներ ուղի
Մակերիկամների
կեղև
ԱլդոստերոնԿորտիզոլԴեհիդրոէպիանդրստերոն
Մակերիկամների
միջուկ
ԱդրենալինՆորադրենալին
Հիպոթալամուս-
հիպոֆիզ-
վահանագեղձ ուղի
ՎահանագեղձՅոդ պարունակող հորմոններ (T3T4) •Կալցիտոնին
Հարվահանագեղձեր:Պարաթհորմոն
Հիպոթալամուս-
հիպոֆիզ-
սեռական գեղձեր ուղի
ՍերմնարաններՏեստոստերոնՀակամյուլերյան հորմոնԻնհիբին
ՁվարաններԷստրադիոլՊրոգեստերոնԻնհիբինՌելաքսին
ԸնկերքՄարդու խորիոնային գոնադոտրոպինՄարդու պլացենտային լակտոգենԷստրոգենՊրոգեստերոն
Ենթաստամոքսային
գեղձ
Ենթաստամոքսային գեղձԳլյուկագոնԻնսուլինԱմիլինՍոմատոստատինՊանկրեատիկ պոլիպեպտիդ
Էպիֆիզ
ՄելատոնինՍերոտոնին
Հիպոթալամուս
Այլ
գեղձեր
ՈւրցագեղձԹիմոզին (Թիմոզին α1,Թիմոզին բետտա) •ԹիմոպոետինԹիմուլին
Մարսողական համակարգ
ՍտամոքսԳաստրինԳրելին
Տասներկումատնյա աղիքԽոլեցիստոկինին
Աղիճ աղիքԷնտերոգլյուկագոնՊեպտիդ YY
ԼյարդԱճի ինսուլինանման գործոն (Աճի ինսուլինանման գործոն 1Աճի ինսուլինանման գործոն 2)
Ճարպային հյուսվածքԼեպտինԱդիպոնեցիտինՌեզիստին
ՈսկրերՕստեոկալցին
ԵրիկամներԿծիկամերձ համակարգ (Ռենին)Հարխողովակային բջիջներ (ԷրիթրոպոետինԿալցիտրիոլՊրոստագլանդին)
Սիրտ:Նատրիումամուղ հորմոն (Նախասրտերի նատրիումամուղ հորմոնՈւղեղի նատրիումամուղ հորմոն)
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ադրենալին&oldid=10131273» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp