Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ադրբեջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝Ադրբեջան (այլ կիրառումներ)
Ադրբեջանի Հանրապետություն
Azərbaycan Respublikası
Ադրբեջանի դրոշ
Դրոշ
Ադրբեջանի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝ Azərbaycan Marşı
Ադրբեջանի քայլերգ  
Ադրբեջանի դիրքը
Ադրբեջանի դիրքը
ՄայրաքաղաքԲաքու
Պետական լեզուներադրբեջաներեն
Էթնիկ խմբեր ադրբեջանցիներ,ռուսներ,լեզգիներ,թալիշներ,վրացիներ և այլն[1]
ԿառավարումՆախագահական հանրապետություն[2]
 - ՆախագահԻլհամ Ալիև
 - Ադրբեջանի փոխնախագահՄեհրիբան Ալիևա
 - ՎարչապետԱլի Ասադով
Ձևավորում
Մուսավաթական Ադրբեջանի ստեղծումմայիսի 28, 1918 
Խորհրդային Ադրբեջանի ստեղծումապրիլի 28, 1920 
ԱնկախացումըԽորհրդային Միությունիցօգոստոսի 30,1991 (հռչակված) 
ԱնդամակցումըՄիավորված Ազգերի Կազմակերպությանըմարտի 2, 1992 
Սահմանադրության ընդունումնոյեմբերի 12, 1995 
Տարածք
 - Ընդհանուր86.600 կմ²  (112-րդ)
 - Ջրային (%)1.6
Բնակչություն
 - 2019 նախահաշիվը11,000,000[3]  (91-րդ)
ՀՆԱ (ԳՀ)2018 գնահատում
 - Ընդհանուր$175 միլիարդ[4] (72-րդ)
 - Մեկ շնչի հաշվով$17,857[4] (71-րդ)
ՀՆԱ (անվանական)2018 գնահատում
 - Ընդհանուր$39.207 billion[4] (110-րդ)
 - Մեկ շնչի հաշվով$4,097[4] (110-րդ)
Ջինի (2018)31.8 
ՄՆԶԻ (2018)0.759 (78-րդ)
ԱրժույթՄանաթ (₼) (AZN)
Ժամային գոտիAZT (UTC+04)
Ազգային դոմեն.az
Հեռախոսային կոդ+994

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ԱդրբեջանիՀանրապետություն[5] (ադրբ.՝ Azərbaycan Respublikası),միջմայրցամաքային,դեպի ծով ազատ ելք չունեցող պետությունՀարավային Կովկասում՝Արևելյան Եվրոպայի ևՀարավարևմտյան Ասիայի սահմանագծին։ Արևելքում ափերը ողողում ենԿասպից ծովի բերանը, հյուսիսում սահմանակցում էՌուսաստանի ԴաշնությանԴաղստանի Հանրապետությանը, հյուսիս-արևմուտքում՝Վրաստանին, արևմուտքում՝Հայաստանին,Արցախի Հանրապետությանը (2020-2023 թվականներին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից) ևԹուրքիային, իսկ հարավում՝Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է1918 թվականիմայիսի 27-ին՝Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։Մուսավաթական Ադրբեջանը դարձել էժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում։ 1920 թվականին Ադրբեջանը գրավվել էխորհրդային կարմիր բանակի կողմից[6]՝ վերածվելովԱդրբեջանական ԽՍՀ-ի։ Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին,Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվումպատմական Հայաստանի մաս կազմողՆախիջևանը, իսկ հուլիսին՝Արցախը։ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է1991 թվականիդեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին[7]։ 1988 թվականին սկսվում էԱրցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի։Արցախյան պատերազմի ավարտից հետոԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ուհարակից յոթ շրջանները միավորվում ենդե ֆակտո անկախԱրցախի Հանրապետության կազմի մեջ։

Ադրբեջանի հանրապետությունըկիսանախագահական կառավարմամբունիտար պետություն է[2], որը համարվում էՄիավորված Ազգերի Կազմակերպության,Եվրախորհրդի,Նավթ արտահանող երկրների կազմակերպության,ԵԱՀԿ-ի,ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի,Թյուրքական խորհրդի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների անդամ[8][9][10][11]։ Ադրբեջանըդիվանագիտական հարաբերություններ ունի ՄԱԿ-ի անդամ 158 պետությունների հետ[10]։ Գլխավոր ռազմաքաղաքական դաշնակիցներն ենԹուրքիան,Թուրքմենստանը,Ղազախստանը,Իրանը,Ռուսաստանը ևՎրաստանը։Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունները խզված են։Հայաստանի քաղաքացիների Ադրբեջան մուտք գործելն արգելված է։ Ադրբեջանի ներկայիս անվանումը Իրանի հետ հակասությունների առիթ է հանդիսանում, քանի որ վերջինիս կողմից իրանական երկրամասի անվան կրկնօրինակումը ենթադրում է տարածքային հավակնություններն այդ հողերի նկատմամբ։ Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։Բնակչության մեծամասնություննադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում ենշիա իսլամ[12]։ Խոշորազգային փոքրամասնություններն ենլեզգիները,ռուսները,թալիշները,ավարները,թաթարները ևվրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում էիսլամադավանպետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում էաշխարհիկ։Ալկոհոլն ուիսլամում անթույլատրելի համարվող մյուս սահմանափակումներն Ադրբեջանում թույլատրելի են և նույնիսկ ենթակա են վաճառքի[13][14][15][16]։

Ադրբեջանը զարգացած արդյունաբերական երկիր է՝տնտեսական զարգացման[17] ևգրագիտության[18] բարձր ցուցանիշով, ինչպես նաևգործազրկության ցածր մակարդակով[19]։ Երկրի տնտեսությունը հիմնված էնավթարդյունաբերության ևարտասահմանյան ներդրումների վրա։Ազգային արժույթըմանաթն է։ Այնուամենայնիվ, երկրի իշխող կուսակցությունը՝«Նոր Ադրբեջան»-ը, բազմիցս մեղադրվել էպատմակեղծարարության,ավտորիտարիզմի ևմարդու իրավունքների զանգվածային խախտումների մեջ[20]։ Անկախությունից ի վեր երկրում արմատացած է Ալիևների ընտանիքի ձևավորած ամբողջատիրական վարչակարգը։

Անվան ծագումնաբանություն

Հիմնական հոդվածներ՝Ատրպատական և Աղվանից թագավորության անվան ծագումնաբանություն

Համաձայն ընդունված վարկածի՝ Ադրբեջանի անվանումը կապված էհնագույն ժամանակներում վերջինիս ներկայիս տարածքում գոյություն ունեցածԱտրպատականի ևԱղվանից թագավորությունների մազերի անվան հետ։ Հայոց պատմիչՄովսես Կաղանկատվացին գրել է․

Հայոց Վաղարշակ թագավորը հաստատել է «արևելյան հյուսիսային կողմի մեծ, անվանի, բազմաբյուր կողմնակալությունը», որի իշխան է սահմանում Սյունիքի իշխանական հարստությունից Առան անունով մի իշխանի։ Այս Առանից է սերվել Առանշահիկների տոհմը, որի ժառանգությունն է դարձել Արաքսի և Կուրի միջագետքը, «Հայկական Աղվանքը»՝ Հնարակերտ ամրոցից մինչև այդ երկու գետերի միախառնման կետը։ Եվ Առան իշխանի քաղցր բնավորության պատճառով այս երկրամասը կոչվել է Աղուանք (հին հայերեն լեզվով «աղու» նշանակում է հեզ, բարի, լավ, քաղցր)

Ատրպատականը որպեսԱքեմենյան տիրակալության ենթակա թագավորություն գոյություն է ունեցելներկայիս Իրանի հյուսիս-արևմուտքում՝Մեծ Հայքի թագավորությունից արևելք։ Երկրանվանումն ունի իրանական ծագում և կապված էԱտրպատականիզրադաշտական ավանույթների հետ։ Վերջինիս անվանումը հիշատակված է նաևԶրադաշտական կրոնի սուրբ գրքի՝Ավեստայի «Խնամակալ հրեշտակների երգեր» գլխում։ «Ատրպատական» բառը իրանական ծագում ունեցող նույնաբովանդակ բառիհին հունարեն թարգմանությունն է։ Հունական աղբյուրներում երկրամասը հայտնի էր «Ատրոպատենե» անվանումով։ Այն անվանված էրՄարաստանի սատրապԱտրոպատեսի անունով։ Ատրպատականի մասին իրենց աշխատություններում գրել են հին աշխարհի նշանավոր պատմիչներԴիոդորոս Սիցիլիացին ևՍտրաբոնը։

Բնօրինակ ադրբեջաներենով երկիրը կոչվում է «Ազերբայջան», որը կազմված էպարսկերեն «ազեր» (թարգմանաբար՝ «կրակ») և «բայջան» (թարգմանաբար՝ «երկիր») բառերի միացումից։ Հետևաբար՝ երկրի անվանումը ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «կրակե երկիր» կամ «կրակի երկիր»։ Ենթադրվում է, որ այդ անվանումը կապված է գետնի տակից դուրս եկող գազերի այրման երևույթի հետ (այդ գազերի այրման վայրերում հնագույն ժամանակներում ստեղծվել են զրադաշտական տաճարներ՝ ատրուշաններ)։

Երկրի հայերեն անվանման հիմքում ընկած է պարսկերեն «ադուր» բառը, որը նույնպես նշանակում է «կրակ» (հայերենի սղման օրենքով բարդության սկզբում դարձել է «ադր»)։

Անվան վիճարկումներ և տարածքային հավակնություններ

Հիմնական հոդվածներ՝Իրանական Ադրբեջան ևԱրևմտյան Ադրբեջան
Ազարիների կամ իրանական ադրբեջանցիների մասին

Ի տարբերություն Հարավային Կովկասում գտնվող Ադրբեջանի՝ ազարիներն իրանցիներ են, ովքեր ժամանակին Օսմանյան կայսրության ձուլման քաղաքականության հետևանքով կորցրել են իրենց մայրենի իրանական լեզուն, սակայն պահպանել են սեփական իրանական մշակույթը, ուստիև իրենց համարում են իրանցիներ։ Իրանի հյուսիսային հատվածը, որտեղ բնակվում են ազարիները, կոչվում է Իրանական Ադրբեջան, ներառելով 4 ազարիաբնակ նահանգներ։ Ազարիները բնակվում են նաև այլ նահանգներում և Իրանից դուրս։ Պանթյուրքական և Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ազարիների շրջանում տարածվել է այն գաղափարը, որի համաձայն իրենք նույն ադրբեջանցիներն են, և միևնույն երկրի՝ հարավային հատված

ՍասանյանՀազկերտ արքայի որդիՎռամը եղել էազարիական գրականության կերտողներից մեկը։

Պարսկական ծագմամբ «Ադրբեջան» եզրը1918 թվականին դառնում էՌուսական կայսրության տրոհման հետևանքով ձևավորվածժողովրդավարական իսլամադավան պետության պաշտոնական անվանում։ Մինչ այդ, «Ադրբեջան» եզրը բացառապես վերաբերվում էրՇահական Իրանի պատմական երկրամասին։ Հենց այս պատճառով էլ պարսից կառավարությունը բողոքարկում է նորանկախ երկրի կողմից պատմական Իրանի անբաժան մաս կազմողադրբեջանական երկրամասի անվան կիրառումը՝ որն ինքնին ներկայացնում է վերջիններիստարածքային հավակնությունները այդ երկրամասի նկատմամբ։Ժամանակակից Իրանական Ադրբեջանն ընդգրկում է հիմնականումպատմական Ատրպատականի տարածքը, ինչպես նաևՄեծ Հայքի նահանգներիցՎասպուրականի արևելքն ուՊարսկահայքը, որոնք անջատվել էինՀայաստանի առաջին բաժանման հետևանքով։

Ատրպատական-Ադրբեջան պատմաաշխարհագրական տարածքը հիմնականում բնակեցված էմուսուլմաններով։2016 թվականի տվյալներով՝իրանաբնակ ադրբեջանցիների (հայտնի ենազարիներ անվանմամբ) ընդհանուր թիվը հասնում է 17 միլիոնի, որոնց մոտ կեսը բնակվում էԻրանական Ադրբեջանում։ Իրանի շահական կառավարման ընթացքում «Ադրբեջան» անվան տակ հայտնի է եղել պետության հյուսիսը, որն այժմ բաժանված է երեք ոստանների՝Արդաբիլ,Արևելյան Ադրբեջան ևԱրևմտյան Ադրբեջան։ Մերօրյա Ադրբեջանի ՀանրապետություննԻրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող Ադրբեջանի պատմական երկրամասը համարում է իր պատմական տարածքը՝ հարավային Ադրբեջան անվանումով։ Դա կապված էպանթուրքական ծրագրերի հետ, որով նախատեսվում էրՓոքր Ասիայից մինչևՄիջին Ասիա ընկած տարածքները վերածել թյուրքական պետության։ Մինչ 1918 թվականը, աշխարհի որևէ կետում գոյություն չի ունեցել Ադրբեջան անվանումով պետություն, իսկ Իրանի հյուսիսը ժամանակակից Ադրբեջանի հետ միասնական պետություն երբևէ չի ձևավորել։ Այս ֆոնի վրա էլ հաճախ առաջանում են ադրբեջանա-իրանական հակասություններ, որի գլխավոր պատճառը Ադրբեջանի կողմիցիրանական ադրբեջանցիների շրջանումանջատողական գաղափարախոսության ևազգային անկախ պետականության քարոզչությունն է։

«Ադրբեջան» անվան հերթական վիճարկումը կապված է երկրի ներկայիս կառավարությանիրենդենտական քաղաքական ձգտումների հետ։ Մասնավոր այս դեպքը ադրբեջանցի պատմիչների կողմից«Արևմտյան Ադրբեջան» եզրի օգտագործումն է՝ նկատի ունենալովՀայաստանի ներկայիս տարածքը։ Ադրբեջանցի ազգայնականներըհայաստանյան հողերը (ներառյալ՝Սևանա լճի ավազանը,Սյունիքը,Երևանը ևԱրարատյան դաշտավայրը) համարում ենպատմական Ադրբեջանի անքակտելի մաս՝ ձգտելով դրա վերադարձին։ Այս հասկացությունը ունի պաշտոնական թույլտվություն, ինչպես նաև լայնորեն կիրառվում էԱդրբեջանի Հանրապետության ներկայիս նախագահԻլհամ Ալիևի ծայրահեղական հայտարարություններում։

Պատմություն

Հիմնական հոդված՝Ադրբեջանի պատմություն

Զգուշացում նախքան ընթերցելը՝

Առաջիկա չորս բաժիններում ներկայացված տեղեկատվությունը ներկայացնում է Ադրբեջանի ժամանակակից տարածքում տեղի ունեցած պատմական իրադարձությունները, այլ ոչ թեԱդրբեջանի պատմությունը։

Հնագույն ժամանակներից մինչև Ատրպատականի թագավորություն

Հիմնական հոդված՝Ատրպատական
ՆախամարդկանցժայռապատկերներԱպշերոնյան թերակղզու ծայրամասում գտնվողԳաբուստանի հնագիտական արգելոցում։ Գրանցված էԱդրբեջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Ադրբեջանի մերօրյա տարածքը բնակեցված է եղել դեռևսհնագույն ժամանակներից ի վեր։Գյոյգյոլի շրջանից հայտնաբերվել ենհնագիտական գտածոներ, որոնք վկայում են, որ երկրամասը բնակեցված է եղելվերին պալեոլիթի ժամանակաշրջանում։ Հնագիտական արժեք են ներկայացնում հատկապես Գոբուստանի, Բեյուքդաշի, Քիչիքդաշի, Ջինգիրդաղի, Շոնղարդաղի և Շիհգայի քարանձավները, որտեղ պահպանվել ենքարի դարի ևհաջորդող ժամանակաշրջանների բնակիչների բնակության մասին հավաստողժայռապատկերներ,անթրոպոգեն բրածոներ, տապանաքարեր և այլն։ Քարանձավներից ամենանշանավորըԳոբուստանի հնագիտական արգելոցն է, որը ներառված էԱդրբեջանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Գոբուստանի ժայռապատկերներում հանդիպում ենհնագույն մարդկանց ժայռապատկերներ։ Տղամարդիկ պատկերված ենորսորդական հագուստով,աղեղով ևնետով և որպես կանոն ունեն բարձր հասակ և ամրակազմ մարմին։ Պահպանվել են նաև կնոջ պատկերներ։

Նախնադարյան համայնական հասարակարգիցստրկատիրության անցումն ուղեկցվում է առաջին պետական միավորումների ի հայտ գալով։Մ․թ․ա․ 9-րդ դարում Ադրբեջանի մերօրյա տարածքում հաստատվում ենսկյութները, որոնց գերիշխանությունը երկրամասում տևում է շուրջ քառորդ հազարամյակ։ Հաջորդիվ տարածաշրջանը նվաճվում է արիական ծագում ունեցող մարերի կողմից և ներառվումԱսորեստանից անկախացածՄարաստանի հզոր պետականության կազմի մեջ։ Շուտով Մարաստանը դառնում էԱքեմենյան տիրակալության վասալը և սկսվում է երկրամասի պարսկական տիրապետության շրջափուլը։ Պարսից տիրապետության տարիներին Ադրբեջանի տարածքում տարածվում էզրադաշտականությունը և վերջինս դառնում է կրակապաշտական կրոնի սրբատեղիներից մեկը։Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակԱտրպատականը պաշարում ենհունամակեդոնական զորքերը, իսկ «մեծ արքայի» մահից հետո այս տարածքն անցնում էՄակեդոնիայի թագավորության իրավահաջորդ հանդիսացողՍելևկյաննների կայսրությանը։ Մ․թ․ա․ 7-րդ դարումմարական սատրապության հյուսիսում ստեղծվում էԱտրպատականի հնագույն պետությունը։ Նախքան ներկայիս Ադրբեջանի տարածքում առաջին խոշոր բնակավայրի՝Գանձակի հիմնադրումը, կիսանկախ թագավորության մայրաքաղաքը եղել է Փրաասպան։ Ատրպատականի երկրամասը տարածվում էրՈւրմիո լճի ևԿասպից ծովի միջև՝ հարավից սահմանակցելովՄեծ Մարաստանին, արևմուտքից և հյուսիսից՝Մեծ ՀայքիՊարսկահայք,Վասպուրական ևՓայտակարան նահանգներին։ Մ.թ.ա. 321 թվականին Ատրպատականն ամբողջովին անկախանում է և հարստության հիմնադիրԱտրոպատես I-ի անունով կոչվում Ատրպատական։ Հենվելով սեփական ռազմական ներուժի վրա՝ Ատրպատականի թագավորները վարում եռանդունարտաքին քաղաքականություն՝ ստեղծելով կայուն և մարտունակ բանակ։Հույն պատմիչՊոլիբիոսի վկայությամբ, Ատրպատականի զորեղ թագավոր Արտաբազանեսը փորձում էր հափշտակելՄեծ Հայքի թագավորության հարավարևելյան հողերը, սակայնԱնտիոքոս Մեծի պատժիչ արշավանքից հետո այդ պլանները հոդս են ցնդում։

Վաղմիջնադարյան ժամանակահատված

Հիմնական հոդվածներ՝ Աղվանից թագավորություն,Մեծ Հայքի և Աղվանից թագավորության սահմանային վեճ,Սասանյան Պարսկաստան, ևԱրաբական արշավանքները Պարսկաստան
Շաբրան քաղաքի շրջակայքում գտնվող Չիրաղ Կալայի ամրոցը կառուցվել է5-րդ դարի սկզբերին։

Հելլենիստական ժամանակաշրջանումնախնադարյան-համայնական հասարակարգը քայքայվելով տեղի է տալիսդասակարգային հասարակությունների առաջացմանը։ Արդյունքում՝Կասպից ծովի հարակից շրջաններում բնակվող 26 ցեղերի միության հիմքի վրամ.թ.ա. 1-ին դարի սկզբերին առաջացնում էԱղվանքի վաղ ստրկատիրական պետությունը։ Աղվանից թագավորությունը դաշնակցային կապեր ուներՄեծ Հայքի հետ և կրում էր վերջինիս սոցիալ-քաղաքական և մշակութային ազդեցությունը։ Այդ համագործակցությունն առավել ակնառու է դառնումհայոց արքաՏիգրան II Մեծի գահակալության ժամանակահատվածում, երբհայ-հռոմեական պատերազմների շրջանակում աղվանաց հեծելազորը զինակցում էԱրտաշեսյան բանակին։ Աղվանների պայքարն ընդդեմհանրապետական Հռոմի շարունակվում է նաև հետագա տարիներին, որի արդյունքում՝ մ.թ.ա. 36 թվականին Կանիդիոս Կրասոս զորավարը ներխուժում է տարածաշրջան և արյունալի պատերազմների արդյունքում հպատակեցնում Աղվանքը՝ այն դարձնելովվասալական տերություն։

Կում գյուղի եկեղեցու ավերակները, որը ներկայումս պահպանվել էԱդրբեջանի Շաքի-Զաքաթալայի երկրամասում։

ՀայոցԱրտաշես II արքայի հետ համագործակցության արդյունքում մ.թ.ա. 20 թվականին Աղվանքը փաստացիորեն անկախանում է։ Նույն տարումԱղվանից թագավորությունում հաստատվում են ունեցողՄազքթաց Արշակունիները, որոնք սերվում էինՊարթև Արշակունիներից։ Ի տարբերությունհայոց Արշակունիների, որոնք սկզբից ևեթ ջանում էին իրենց երկիրը պահելՊարթևստանից անկախ,Աղվանքի Արշակունի թագավորները, 4-րդ դարից սկսած, սովորաբար ենթակա էին արյաց արքունիքի քաղաքական ազդեցությանը և հաճախ նրա հրահրումով ասպատակում էին սահմանամերձ հայկական գավառները։ Այնուամենայնիվ, Սանեսան և Ուռնայր թագավորների նման փորձերը ձախողվում են։ 370-ական թվականներին Ուռնայր թագավորն ընդունում էքրիստոնեությունը որպեսԱղվանից թագավորության պետական կրոն, իսկ նրա հաջորդներից Եսվաղենը, որը սերտ բարեկամական կապերի մեջ էրԱրշակունյաց Հայաստանի արքունիքի հետ,Մեսրոպ Մաշտոցի հետ միասին ստեղծում է աղվանական գիրը։ Մեծ Հայքի առաջին բաժանումից հետոԱրցախ ևՈւտիք նահանգներըՍասանյան Իրանը միացնում է Աղվանքին՝ ստեղծելով առանձին կուսակալություն։ Պատմության թատերաբեմ է դուրս գալիս Աղվանքի մարզպանությունը՝ որպեսՍասանյան Պարսկաստանի ենթակա թագավորություն։ 5-րդ դարում տարածաշրջանը ենթարկվում էԱրաբական խալիֆայության զավթողական արշավանքներին։ Արաբական տիրապետության հաստատումից հետո Աղվանքը մտնում էր խալիֆայությանԱրմինիա վարչական միավորման մեջ։ 885 թվականին Բագրատունիները Մեծ Հայքում, իսկ 893 թվականին Առանշահիկները՝ Աղվանքում, իրենց հռչակում են անկախ պետությունների արքայատոհմեր։ Սահլ-Սմբատ Առանշահիկի թոռ Գրիգոր-Համամն իր իշխանության սահմանները հյուսիսում հասցնում է մինչևԿովկասյան լեռնաշղթան՝ տիրելովՇաքիին և Ծանարաց աշխարհին։ Գրիգոր-Համամի մահվանից հետո Աղվանքը դառնում էԲագրատունյաց Հայաստանի վասալը և այդ կարգավիճակը պահպանում է մինչև Գրիգորի որդի Փիլիպպեի ուխտադրաժ սպանությունըԳանձակի ամիրա Փադլունի կողմից։ Դրանից հետո Աղվանքը կառավարվում էԼոռու Կյուրիկյանների կողմից՝ մինչևԴավիթ Շինարարի կողմից վերջինիս միացումըՎրաց թագավորությանը։ Այնուամենայնիվ, արաբները շարունակում էին տարածել իրենց վերահսկողությունը Պարտավի և Գանձակի ամիրայություններում։

Սելջուկների և մոնղոլ-թաթարների արշավանքներ

Կույսի աշտարակն ուՇիրվանշահերի ապարանքը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում գրանցվածԲաքվի պատմական կենտրոնում
Կույսի աշտարակը հին բերդային կառույց է Բաքվի պատմական կենտրոնում
Ապարանքը եղել էՇիրվանշահերի պետության թագավորանիստը

8-րդ դարումԱրաբական խալիֆայությունում անկում է ապրումՕմայյանների ժառանգական հարստությունը, իսկ 750 թվականին արդեն երկրի գահը զբաղեցնում ենԱբբասյանները։ Ավելի ուշՄիջին Ասիայից տարածաշրջան են ներխուժումսելջուկ-թյուրքերը (շատ փորձագետներ վերջիններիս համարում են ժամանակակիցադրբեջանցիների նախնիններ)։ 1037 թվականինԱրաբական խալիֆայությանն ուԲյուզանդական կայսրությանը մարտի դաշտում պարտության մատնած թյուրքերը ստեղծում ենՍելջուկյան սուլթանությունը։ 1067 թվականին սելջուկ-օղուզներն ամբողջովին գրավում են Ադրբեջանի մերօրյա տարածքը և բռնակցում իրենց կայսրությանը։ Ժամանակի պատմիչները ահ ու սարսափով են գրում սելջուկների արշավանքների մասին։11-րդ դարի հայ պատմիչԱրիստակես Լաստիվերացին սելջուկներիՀայաստան և Աղվանք արշավանքների մասին գրել է հետևյալը․

Թուրքեստանից եկան բազմաթիվ զորքեր, որոնց երիվարները սրընթաց էին արծիվների պես. նրանց սմբակներն ամուր էին ինչպես ապառաժ։ Նրանք սաստիկ սպառազինված էին. աղեղները լարված, նետերը միշտ սուր. երբեք չարձակեցին իրենց կոշիկների կապերը։ Հասնելով Վասպուրական գավառը՝ քաղցած ու անհագուրդ գայլերի նման հարձակվեցին քրիստոնյաների վրա

Նախքան թյուրքերի երևան գալը, Ադրբեջանի ներկայիս տարածքի բնակիչները խոսել ենհնդեվրոպական լեզուներով, մեծ մասամբ՝հայերենով,պարսկերենով ևազարերենով։ Իրանական ադրբեջանցիների լեզուն՝ ազարերենը,թուրքական տիրապետության օրոք ձևափոխվելով ձևավորել էադրբեջաներենը։1136 թվականին Շամսադդին Ելտկուզը սելջուկներից գրավում էԱտրպատականի ևՊարսկաստանի որոշ հարավային շրջաններ։ Արդյունքում՝ԵլտկուզյաններըՍելջուկյան սուլթանության կազմում ստեղծում են ենթակա թագավորություն։ Երկրի սահմաններն ընդարձակելու նպատակով վերջիննռրդ1170 թվականին նվաճում են ենՍյունիքի թագավորությունը, ապա հասելԴվին։ Սյունյաց աշխարհում բարբարոսները թալանում են եկեղեցիներն ու սրբատեղիները, կողոպտում բնակչությանը, ոչնչացնում տեղի մշակութային ժառանգությունը։ Բաղաբերդի անկումը պատմիչը համեմատում է Նաբուգոդոնոսոր արքայի կողմիցԵրուսաղեմն ավերելու հետ։ Ելտկուզի որդու՝ Մուհամմադ Փահլավանի, օրոք Ելտկուզյանների մայրաքաղաքը տեղափոխվում է Համադան։Զաքարյանների գլխավորությամբ սկսված հայկական հողերի միավորման ընթացքում Ելտկուզյանները վտարվում ենԱրաքսից ավազանի հյուսիսային շրջաններից։ 1207-1208 թվականներին Ելտկուզյանները հարձակվել ենԲագրատունիների հենակետ համարվողԱնիի վրա։

Այս շրջանում է ապրել և ստեղծագործելպարսկական գրականության ամենահայտնի դասական Նիզամի Գյանջիևը։Ադրբեջանական իրականությունում աշխարհահռչակ պոետը հայտնի է որպեսադրբեջանական գրականության հիմնադիր։ Մինչև 1231 թվականը ժամանակակից Ադրբեջանի արևելքը միավորվել է Խորեզմշահերի պետության կազմում։ Դառնալովիսլամական աշխարհի տիրակալը՝խորեզմշահերը փորձել են արշավելՉինաստան, սակայն վերջիններիս առաջխաղացումը կասեցրել էՉինգիզ խանը։Սելջուկյան տիրապետության քայքայումից հետո իրիշխանությունն ուսուվերենությունն է վերականգնումՇիրվանշահերի պետությունը։ 12-13-րդ դարերում ՇիրվանշահերըԱպշերոնի թերակղզում կառուցել են մի քանի ամրություններ, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը։ Երկրում կառուցվել են նաև քարվանսարաներ, մզկիթներ, այլ շինություններ։ Մինուչիհր III-ը 12-րդ դարում կառուցում է Բաքվի պարիսպները, ինչի մասին նշված է համապատասխան արձանագրությունում։ 13-րդ դարի առաջին կեսերին սկսվում էմոնղոլ-թաթարների արշավանքներն արևմուտք։ 1236-1245 թվականներին մոնղոլական զորքերը գրավում ենՇիրվանն ու գրեթե ամբողջՄերձավոր Արևելքը։ Մոնղոլներին հաջորդում ենթուրքմենները, որոնքԼենկթեմուր զորավարի գլխավորությամբ փլատակների են վերածումՈսկե հորդան։ 1392 թվականին թուրքմենները գրավում են Կասպիական տարածաշրջանը և ապա՝ Հայաստանն ու Վրաստանը։ 1405 թվականին Լենկթեմուրը մահանում է, իսկ նրա ստեղծած աշխարհակալ տերությունը՝ մասնատվում։

Բաքու քաղաքի և հարակից շրջանների միջնադարյան պատմական ժառանգությունը
Քառանկյուն ամրոց
Տեղագրություն՝ Մարդակյան
Կառուցվել է14-րդ դարում Քեսրանյան տոհմի ներկայացուցիչՇիրվանշահ Մանուչեհր III-ի որդի Ախսիթան I-ի կողմից։

Ամրոցը կառուցվել է ի պատիվ թշնամիների դեմ մղվող Ախսիթանի տարած փայլուն հաղթանակի։ Բերդի բարձրությունը կազմում է 22 մետր։ Ամրոցը ներսից բաժանված է 5 հարկաշարքերի։

Ռամանայի ամրոց

Տեղագրություն՝ Ռամանա

Կառուցվել է 14-րդ դարում։ Ամրոցը քառանկյունն է։ Բերդի բարձրությունը կազմում է 15 մետր։ Կենտրոնում գտնվող Աշտարակը 15 մետր բարձրության վրա է։

Ամրոցը ներսից բաժանված է 5 հարկաշարքերի։ Ռամանայի ամրոցը շատ նման է Ապշերոնի մյուս պաշտպանական ամրություններին, հատկապես՝Մարդակյանի ամրոցին։

Մուհամմեդ մզկիթ
Տեղագրություն՝ Բաքու
Կառուցվել է 10-11-րդ դարերում։

Մզկիթի հաճախ անվանում են նաև Սինիգգալան։ Երկրորդ անվանումը մզկիթին շնորհվել է 1723 թվականին ռուսների կողմից Բաքվի գրավումից հետո։ Մզկիթը կառուցվել է Մուհամմեդ Աբու Բեքիրի կողմից՝ 1078-1079 թվականներին։ Կառուցված է Շիրվան-Ապշերոնյան ճարտարապետական ոճով։

Կարա և ակ-կոյունլուների տիրապետություն

Հիմնական հոդվածներ՝Կարա-կոյունլուների պետություն ևԱկ-կոյունլուների պետություն
Դիվանխանեն 15-րդ դարում կառուցված տաղավար էՇիրվանշահերի պալատի հյուսիս-արևմտյան հատվածում։

Լենկթեմուրի հետԱռաջավոր Ասիա էին տեղափոխվել նորանոր միջինասիական, գլխավորապես՝ թուրքմենական ցեղեր։ Միջինասիական ցեղերի ներգաղթը սկսվել էր դեռսելջուկ-թուրքական արշավանքների ժամանակ՝11–րդ դարում։ Լենկթեմուրի ժառանգների միջև ծայր առան գահակալական արյունալի կռիվներից օգտվում ենկարա-Կոյունլու և ակ-Կոյունլու թուրքմենական ցեղերի առաջնորդները, որոնց մի մասը դեռ13-րդ դարի վերջինՄիջին Ասիայից ներգաղթել էինՓոքր Ասիա և Ատրպատական։ Նրանք ունեին ահարկու վարքագիծ, սիկ դրոշների վրա պատկերված էին սպիտակ (ակ) և սև (կարա) ոչխարներ (ակ-կոյունլու նշանակում է «սպիտակ ոչխարաբույծներ», իսկ կարա-կոյունլու՝ «սև ոչխարաբույծներ»)։ Օգտվելով ստեղծված խառնակ իրավիճակից՝1378 թվականին Կարա-Մուհամմադը միավորում էԱլաշկերտում ևԿոգովիտում հաստատված կարա-կոյունլուների բոլոր ցեղերը և ստեղծել ինքնուրույն ամիրայություն։ Նրա որդին՝ Կարա-Յուսուֆը, իրեն է ենթարկելՀայաստանի ու Ատրպատականի մեծ մասը, սակայն1393 թվականին պարտվումԼենկթեմուրի բանակին։ 1405 թվականին ակ-կոյունլուները վերականգնում են իր իշխանությունը, իսկ արդեն 1411 թվականին պաշարում Բաղդադը։

1435 թվականին կարա-կոյունլուների պետության ղեկը ստանձնում է Ջհանշահը, որն էլ պարտության է մատնում թեմուրինաներին և նվաճում ամբողջ Պարսքը։Կարա-Կոյունլուների պետությունը հենվում էր քոչվորական ռազմաֆեոդալական ավագանու և մուսուլմանական հոգևորականության վրա։ Հետագայում նաև նույն քաղաքականությունն են որդեգրումակ-կոյունլուները, ովքեր պարտության մատնելով կարա-կոյունլուներին փոխարինում են նրանց։ 1501 թվականին թուրքմենները պարսիկներից կրած ջախջախիչ պարտությունից վերջնականապես լքում ենԱտրպատականը, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում պարսից հովանու ներքոՇիրվանշահերի վերահաստատման համար։ Շիրվանշահերի պետությունը դասական արևելյան միապետություն էր, որը կառավարվում էր շահի կողմից՝ շարիաթական օրենքների առաջնորդությամբ։ 1476-ին այստեղ եղած Ջոսաֆաթ Բարբարոն Շիրվանշահերի մայրաքաղաքՇամախիի մասին ասել է․

Շամախին լավ քաղաք է. ունի չորսից հինգ հազար տներ, արտադրում է մետաքս, բամբակ և այլ հումք՝ իր սովորույթներով։ Այն գտնվում է Մեծ Հայքում, իսկ բնակչության մեծամասնությունը հայերն են
- Ջոսաֆաթ Բարբարո

Սեֆյանների նվաճումներ և թուրք-պարսկական մրցակցություն

Հիմնական հոդվածներ՝Սեֆյան Պարսկաստան և Թուրք-պարսկական պատերազմ
Հաջի Ռուֆայի բեյի մզկիթը՝ կառուցված 18-րդ դարում։ ՈւնիՆախիջևանի Ինքնավար Հանրապետության անշարժ մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։

Շամախիի խանը մշտապես նշանակվում էրԻրանի շահի կողմից և ուղարկվումՍպահանից։ Շիրվանշահերն Ատրպատականում իրենց հարաբերական ինքնիշխանությունը կարողանում են պահպանել մինչև 1538 թվականը, երբ շահական արքունիքը վերջինիս զրկում է ինքնիշխանությունից։ Շիրվանշահերի պետությունը բազմաթիվ ընդհատումներով գոյություն է ունենում 799-1538 թվականներին։ Վերջինիս հիմնադրումով փակվում էԱղվանքի պատմության քրիստոնեական էջը։ Գոյության յոթ դարերի ընթացքում այստեղ թափանցել են զանազանիսլամադավան ցեղեր ու ժողովուրդներ՝արաբներ,սելջուկներ,պարսիկներ,թուրքեր, որի արդյունքում տեղաբնիկաղվանները վերջնականապես ձուլվում են նրանց մեջ և դառնումիսլամադավան։ Պարսից կուսակալության տարիներին արաբների կողմից տարածվածսուննի իսլամը բնակչության շրջանում փոխարինվում էշիայով։

Նախիջևանի խաների պալատը կառուցվել է18-րդ դարի վերջին։ Եղել է օսմանցիների կողմից նվիրակոչվածՆախիջևանի խանության գահակալների նստավայրը։

Նրանց փոքր հատվածները՝ուդիներն ուլեզգիները, որոշ բնակավայրերում մինչ օրս շարունակում են պահպանելքրիստոնեական սովորույթները,կրոնը ևգիրը։ Սեֆյանների արքունիքը գլխավորապես կազմված էրղզլբաշներից, ովքեր էլ իրենց ձեռքն էին վերցրելշահական իշխանությունը։ 15-16-րդ դարերում տարածաշրջանում առաջացել էր նոր գերտերություն, ի դեմս՝Օսմանյան կայսրության։ Վերջիններս նպատակ ունեին ի կատար ածել օղուզների զավթողական հավակնություններն արտացոլողպանթյուրքիզմի գաղափարախոսությունը, իսկ այդ ճանապարհին վերջիններիս գլխավոր խոչընդոտըՍեֆյան Պարսկաստանն էր, որն արևելքում տիրապետում էր զգալի ընդարձակ տարածքների։1532-1555 թվականների թուրք-պարսկական պատերազմներից հետո կնքվածԱմասիայի պայմանագրովԱտրպատականը մնում էրՍեֆյանների վերահսկողության տակ։ Ամասիայի հաշտությունից հետո տարածաշրջանում շուրջ երկու տասնամյակ տիրում է հարաբերական խաղաղություն։ 1578 թվականին Լալա Մուստաֆա փաշայի ղեկավարած թուրքական բանակը նավարկում էՍև ծովով և ափ իջնումՎիրքում։

Խախտելով զինադադարը թուրքերն առանց որևէ դիմադրության գրավում են վրաց մայրաքաղաքԹբիլիսին, իսկ ամռան վերջին զավթումՇիրվանը։ 1587 թվականին Սեֆյան Իրանը դաշինք կնքելու մասին բանակցություններ է վարումՑարական Ռուսաստանի հետ՝ խոստանալով վերջինիս զիջելԿասպից ծովի ավազանը՝Դերբենդն ուՇիրվանը, սակայն դրանք ընթանում են ապարդյուն։ Արդյունքում՝ պարսից շահԱբբաս I Սեֆին հարկադրված ծայրահեղ անշահավետ հաշտություն կնքել Օսմանյան կայսրության հետ։ 1590 թվականին կնքված Ստամբուլի պայմանագրով Շիրվանը (այդ ժամանակահատվածում գրեթե ամբողջությամբ զբաղեցնում էր մերօրյա Ադրբեջանի տարածքը),Վրաստանի ևԱրևելյան Հայաստանի հետ միասին, բռնակցվում է Օսմանյան Թուրքիային։ Շուրջ երեք հարյուրամյակԱտրպատականը շարունակում է մնալ թուրքական տիրապետության տակ։ 1605 թվականին պարսից գահակալ Շահ Աբասը իրականացնում էՆախիջևանի հայ բնակչության բռնագաղթը, որն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծում մուսուլման թաթարների կողմից տարածաշրջանի բնակեցման համար։ 1723-1728 թվականներինՔարթլի-Կախեթի թագավորությունը,Երևանի ուԳանձակի կուսակալությունները գրավելուց հետո թուրքերը շարժվում ենԱտրպատական, որի բնակչությունը օսմանյան քաղաքականության և անընդհատ կրկնվող պատերազմների ընթացքում կամ թուրքացել էր, կամ սատարում էր թուրքական սուլթաններին։ Օժանդակություն ստանալով Ատրպատականի մուսուլման բնակչությունից, օսմանյան զորքերը մեկը մյուսի հետևից գրավում ենՄարաղան,Խոյը,Նախիջևանը,Օրդուբադը,Թավրիզը,Ուրմիան և այլ քաղաքներ։ Այս նվաճումները լրջորեն վտանգել են Ռուսաստանի շահերը, որը1722-1723 թվականներին գրավել էրԿասպից ծովի արևմտյան ափերը՝Դերբենդից մինչևԲանդարե Անզալի։ Ռուս-թուրքական պատերազմի վտանգը կանխվում է 1724 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրով։ Դրա համաձայն՝Շամախիից արևմուտք ընկած տարածքները անցնում էինՕսմանյան կայսրությանը, իսկԿասպից ծովի ափամերձ շրջանները՝Ռուսաստանին։

Ռուս-պարսկական պատերազմներ և Թուրքմենչայի պայմանագիր

Հիմնական հոդվածներ՝Ռուս-պարսկական պատերազմներ,Գյուլիստանի պայմանագիր, ևԹուրքմենչայի պայմանագիր

Ղարաբաղի նորահաստատ խանության համար կարևոր քաղաքական հարց էր մուսուլմանական ազգաբնակություն կազմելը երկրի այն կողմերում, ուր չկար այնպիսի տարր, որը պիտի խանական իշխանության նեցուկը դառնար։ Փանահ խանը, դավաճանությամբ սողոսկելով զուտ հայաբնակ Խամսայի երկրի սիրտը, շուտ զգաց, որ Շուշու ժայռերը դեռ բավարար հիմք չեն տիրապետություն հաստատելու համար, և նա շտապեց թուրք թափառական ցեղեր գրավել դրսից` հարևան խանություններից, խոստանալով նրանց զանազան արտոնություններ։

«
»

Նադիր շահի գահ բարձրանալը հիմնովին փոխում է իրանահպատակ երկրների այսժամանակահատվածի պատմությունը, քանզի վերջիններս ազատվեցինպարսկական ևթուրքական զավթիչների մշտական արյունալի և կործանարար հարձակումներից և վերջ գտավֆեոդալական տարանջատվածությունը։ Նադիրը կարողանում է մի քանի կարևոր հաղթանակներ տոնել թուրքերի ևհյուսիսային Իրանում հաստատվածաֆղանների նկատմամբ ևՊարսկաստանի տիրակալությունում հաստատելԱֆշարների հարստությունը։

Ջումա մզկիթ համարվում է Ադրբեջանի տարածքում պահպանված ամենահինկրոնական կառույցներից մեկը, միաժամանակ նաև հնագույններից մեկըՄերձավոր Արևելքում ևԿովկասյան տարածաշրջանում։

Հաղթանակ տոնելովՕսմանյան կայսրության նկատմամբ՝ Նադիրը հաշվեհարդար է տեսնում թրքեմետշիրվանշահների նկատմամբ և Արցախն անջատումԳանձակի խանությունից (զբաղեցրել էՄեծ ՀայքիՈւտիք նահանգի հյուսիսային շրջաններները՝Գարդմանա,Շակաշեն գավառները, մասամբ՝Փառիսոսը)։ Այնուամենայնիվ,Գանձակի իսլամադավան կուսակալները ժամանակ առ ժամանակ ասպատակում էինԱրցախն ուՍյունիքը, որն էլ հանգեցնում էր արյունարբու բախումների։1747 թվականին Նադիրի շահի մահվանից հետո Պարսկաստանում վերստին սկսում է տիրել քաղաքական անկայունությունը․ երկրում ստեղծվում են նորանոր ինքնավարություններ, որոնք թուլացնում են կենտրոնական իշխանությունը։ Նման պայմաններում փոխվում էՌուսական կայսրության գահակալՊետրոս I-ի դիրքորոշումը երկու դրացի մրցակիցների՝Օսմանյան կայսրության ևշահական Պարսկաստանի նկատմամբ, որը պայմանավորված էրԱնդրկովկասյան տարածաշրջանին տիրանալու ռուսաց արքայի անթաքույց ձգտումով։ Քանի որ Անդրկովկասը մեծապես գտնվում էր պարսից տիրապետության տակ, անխուսափելի դարձավռուս-պարսկական ռազմական բախումը։ Հայկական և վրացական աշխարհազորայինների օժանդակությամբ՝ 1772 թվականին սկսվում էՊետրոս I-ի նշանավոր Կասպիական արշավանքը։ Ի տարբերություն քրիստոնյա հարևանների՝Շիրվանի խանությունը նպատակ չուներ թոթափել պարսից լուծը և զինակցում էր շահական բանակին։ Արշավանքի ընթացքում ռուսները պաշարում են Շիրվանի երկրամասի մեծ մասը՝ ներառյալԴերբենդն ուԲաքվի խանությունը։ Շարունակելով նվաճումները՝ կայսերական բանակը հաստատվում է Կասպից ծովի հարավային շրջաններում՝Գիլանում,Ռաշթում,Գորգանում ևՄազանդարանում։

Այսպիսով՝ Ադրբեջանի ներկայիս տարածքն անցնում է Ռուսաստանի տիրապետության տակ։ Տարածքների հստակեցման նպատակով, այս անգամ ցարԱլեքսանդր I-ի նախաձեռնությամբ, 1804 թվականին բռնկվում էռուս-պարսկական հերթական պատերազմը, որն ավարտվում է Պարսկաստանի խայտառակ պարտությամբ։ Հոկտեմբերի 24-ին ԱրցախիԳյուլիստան գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Ռուսաստանին են անցնում արևելյանՎրաստանն ուՀայաստանը, ինչպես նաևԲաքվի,Ղարաբաղի,Շիրվանի,Դերբենդի ուԹալիշի խանությունները։ Ռուսաստանը ստանում էԿասպից ծովումռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք։ 1826 թվականին կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար Իրանը սանձազերծում էնոր պատերազմ, որտեղ ևս ռուսները տանում են փայլուն հաղթանակ։ 1828 թվականիԹուրքմենչայի պայմանագրով տարածաշրջանը վերջնականապես հաստատվում է Ռուսական կայսրության կազմում, իսկ Պարսկաստանն անցնում է ռուսական ազդեցության տակ։

Մուսավաթական Ադրբեջանի ստեղծում

Հիմնական հոդված՝Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությանբարձրագույն օրենսդիր մարմնի՝ազգային խորհրդի շենքըԳանձակ քաղաքում։

Առաջին համաշխարհային պատերազմից հետոՌուսական կայսրությունը բռնում է հետադիմական ռեակցիայի ուղին։ Տարածաշրջանային ուժերի ներգործությամբ,քաղաքական լուրջ ճգնաժամի պայմաններում՝ կապված երկրամասի քաղաքական կուսակցությունների միջև տարաձայնությունների և հասունացող թուրքական ագրեսիայի վտանգի հետ, Անդրկովկասում ստեղծվում էռուսական կառավարությունիցանկախ միասնական անկախ պետականություն, որը միավորում էր տարածաշրջանի երեք ժողովուրդներին՝հայերին,վրացիներին ևկովկասյան թաթարներին (այս ժամանակաշրջանում դեռևս վերջիններս հայտնի չէին ադրբեջանցի անվանմամբ)։ Այնուամենայնիվ,Անդրկովկասյան սեյմը երկար կյանք չի ունենում և մայիսի 26-ին փլուզվում է։Վրաստանի դեմոկրատական հանրապետության անկախացումից մեկ օր անց՝ մայիսի 27-ին, տեղիՄուսավաթական կուսակցությունը՝Մամեդ Էմին Ռասուլզադեի ջանքերով, Ռուսական կայսրության նախկինԲաքվի ևԵլիզավետպոլի նահանգների տարածքում ստեղծվում էԱդրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը։

Այսպիսով,կովկասյան թաթարները որպես երկրանվանում ընտրում ենԻրանի պատմական «Ադրբեջան» երկրամասի անվանումը, որը հետագայում միջազգային ատյաններում քննադատության է ենթարկվում պարսկական կառավարության կողմից։ Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամԿասպից ծովի ափին ստեղծվում են բունադրբեջանական պետականություն։ Մահմեդ Ռասուլզադեի ստեղծած Ադրբեջանը դառնում էիսլամադավան աշխարհի առաջինաշխարհիկժողովրդավարական պետությունը, որտեղ կանանց շնորհվում էընտրական իրավունք։ Հիմնադրման առաջին իսկ օրվանից ի վեր ներկովկասյան հարաբերությունները զարգանում են փոխադարձ թշնամանքի, մրցակցության և վիճարկումների ֆոնի վրա։ Դա հատկապես պայմանավորված էր սահմանային անորոշությամբ, քանզի երեք հանրապետություններն ունեին փոխադարձ տարածքային հավակնություններ։

Այս հենքի վրա սանձազերծվում էհայ-ադրբեջանական պատերազմը, որը մղվում էր հանունԱրցախի,Նախիջևանի ևԶանգեզուրի։ Հակասություններ կային նաևվրաց մենշևիկների ևմուսավաթականների միջև, քանզի Ադրբեջանն ամեն կերպ ցանկանում էր յուրացնել վրացաբնակԶաքաթալայի շրջանը։Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունում մշտապես գերակայել է արտաքին ազդեցությունը։ 1918 թվականի հոկտեմբեր-մայիս ամիսներին հանրապետությունն ամբողջությամբ վերահսկվել է թուրքական կայազորների կողմից, իսկ 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի օգոստոսըԲաքվում և երկրի արևելյան մասում իր գործուն դերն ուներ էրբրիտանական բանակը։ Այնուամենայնիվ, 1919 թվականին հիմնադրվում է Ադրբեջանի մայր բուհը՝Բաքվի պետական համալսարանը։ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունն առաջին անկախ պետական միավորումն էրԱդրբեջանի պատմության մեջ։ Երկիրը գոյատևում է 23 ամիս և անկում ապրում 1920 թվականի ապրիլի 27-ին։

Խորհրդային Ադրբեջան

Հիմնական հոդվածներ՝Ադրբեջանի խորհրդայնացում ևԱդրբեջանական ԽՍՀ

1919-1920 թվականներինԱդրբեջանի անկախ Հանրապետությունն ապրում էր խորքաղաքական ևսոցիալ-տնտեսականճգնաժամ։ Երկրի տարբեր շրջաններում տեղի էին ունենումզինված հակամարտություններ տարբեր քաղաքական և սոցիալական խմբավորումների միջև։ Միաժամանակ, ընդհատակում,1920 թվականիփետրվարի 12-ին Բաքվի աշխատավորները ձեռնամուխ են լինում Ադրբեջանի կոմունիստական կուսակցության հիմնադրմանը։ 1920 թվականի մարտինխորհրդային 11-րդ կարմիր բանակը հյուսիսիցներխուժում է Ադրբեջան և շարժվում դեպիԱպշերոն։ Մինչ այդ,Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության ղեկավարՎլադիմիր Լենինը հայտարարել էր, որ ռուսական ներխուժումն արդարացի է, քանզի իրենք չեն կարող գոյատևել առանցԲաքվի հարուստ նավթային պաշարների։ Երկրի պաշտպանության նպատակովմուսավաթականները հայտարարում են զորակոչ և մարտի դուրս բերում ձևավորված 30 հազարանոց բանակը։ Ապրիլի 28-ինխորհրդային զինուժն ամբողջովին բռնազավթում է Ադրբեջանը և տապալումՄուսավաթականների իշխանությունը։ Նույն օրը Ադրբեջանը հռչակվում էԽորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումը տեղի չի ունեցել միանշանակ կերպով, քանզի ներխուժման պես ձևավորվել է դիմադրության շարժում, որը ռուս զավթիչների դեմ պայքարել է մինչև վերջին րոպեն։

Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո 11-րդ բանակը շարժվում է դեպիԵրևան և դեկտեմբերինխորհրդայնացնում Հայաստանը։ 1921 թվականի հոկտեմբերի 13-ինԽորհրդային Ռուսաստանի,Հայաստանի,Վրաստանի ևԱդրբեջանի հանրապետություններըԹուրքիայի հետ ստորագրում են հաշտության պայմանագիր։Կարսի պայմանագրովՆախիջևանը, որպեսինքնավար հանրապետություն, անցնում էր Ադրբեջանական ԽՍՀ-ին, իսկ Հայկական ԽՍՀ-ն ստանում էրԶանգեզուրն ուԳյումրին։Անդրֆեդերացիայի վերացումից հետո, 1936 թվականի դեկտեմբերի 5-ին, Ադրբեջանը հռչակվում է միութենական հանրապետություն, իսկ 1937 թվականի մարտի 14-ին ընդունվում էհանրապետության նոր սահմանադրությունը։Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ադրբեջանը կարևոր դերակատարություն է ունենում պետությանէներգետիկ քաղաքականության մեջ, քանզի ԽՍՀՄ արևելյան ճակատ մարատակարվող նավթի 80 տոկոսն ապահովում էր Բաքուն։ 1942 թվականի փետրվարինԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբԱդրբեջանում նավթարդյունաբերությամբ զբաղվող ավելի քան 500 աշխատակիցներ պարգևատրվում են պատվոգրերով և խրախուսական մեդալներով։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքումգերմանա-ֆաշիստական հրամանատարությունը նպատակ ուներ շրջափակել և ջախջախել հարավային ռազմաճակատում գոյացած ռուսական զորքերը՝ նվաճելովՌոստովից հարավ ընկած կովկասյան տարածքները՝ ի դեմս Բաքվի նավթառատ շրջանների։Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ է դուրս գալիս ԱԽՍՀ-ի բնակչության մեկ հինգերորդը, այդ թվում՝ շուրջ 100 հազար կանայք։ Ադրբեջանի և Խորհրդային պետության պաշտպանության համար պայքարող 130 ադրբեջանցիներ արժանանում ենԽՍՀՄ Ազգային հերոսի կոչման, իսկ Ազի Ասլանովը՝ կրկնակի հերոսի կոչման։ Բազմաթիվ ադրբեջանցիների միջոցներով ստեղծվում են տանկային շարասյուներ և ավիացիոն էսկադրիլիաներ։ Վերջիններիս եռանդուն ջանքերի շնորհիվ ռազմաճակատն ապահովվում է վառելիքով, ռազմամթերքով և սնունդով։ Ետպատերազմյան տարիներին սկսվում է Ադրբեջանի տնտեսության ու մշակույթի զարթոնքի ժամանակաշրջան։

Հանրապետության հռչակում

Հիմնական հոդվածներ՝Արցախյան շարժում,Արցախյան ազատամարտ, ևԱրցախի Հանրապետության անկախության հռչակում
Ադրբեջանի Հանրապետության ազգային դրոշը Բաքվի կենտրոնում։ Համարվում է աշխարհի ամենաբարձր ծածանվող դրոշը։

20-րդ դարի վերջին՝ԽՍՀՄ վերակառուցման ժամանակաշրջանում,Միխայիլ Գորբաչովի վարածգլասնոստի քաղաքականությունը առաջ է քաշում բազմաթիվքաղաքացիական անհնազանդություններ ևէթնիկ խռովություններ երկրի տարբեր շրջաններում՝ ներառյալԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։Ադրբեջանական ԽՍՀ-ում տեղի ունեցած անկարգությունները, ի պատասխան Մոսկվայի անխոհեմության, էլ ավելի են բորբոքում արդեն իսկ ջղաձգվածԱրցախյան հակամարտությունը, որն էլ հանգեցնում էանջատողական շարժման վերելքին և«Սև հունվարի» իրագործմանը։ 1990 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը վերանվանում է երկիրը՝ հեռացնելով «խորհրդային սոցիալիստական» բնորոշումները։ Հաջորդիվ ընդունվում է «Հանրապետության ինքնիշխանության հռչակագիրը», իսկառաջին հանրապետության դրոշը՝զինանշանի հետ մեկտեղ, ընդունվում է պետական խորհրդանիշ։ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդը երկիրը հռչակում էհանրապետական կառավարմամբ անկախ պետություն, որը հաստատվում է դեկտեմբերին անցկացված համաժողովրդական հանրաքվեով։ Դեկտեմբերի 26-ինԽՍՀՄ-ն պաշտոնապես դադարում է գոյություն ունենալ։ ԽՍՀՄ տարրալուծման հետևանքովկովկասյան տարածաշրջանում առաջանում են չորս անկախ պետություններ՝Վրաստանը,Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև ինքնահռչակԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։Արցախի հայ բնակչության բարձրացրած շարժումը շուտով սկսում է վայելել անկախ Հայաստանի աջակցությունը, որն էլ դառնում էլայնամասշտաբ պատերազմի բռնկման պատճառը։ Արցախյան պատերազմի հիմնական իրադարձություններն են«Օղակ» օպերացիան,Խոջալուի արյունահեղությունը,Մարաղայի կոտորածը ևԳորանբոյ գործողությունը։ Պատերազմի ելքը վճռում էՇուշիի,Լաչինի ևՔարվաճառի ազատագրումը հայկական զորքերի կողմից։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից ադրբեջանական իշխանություններն իրականացնում ենԲաքվի ևՍումգայիթի հայության մասսայական ջարդերը։ Պատերազմն ավարտվում է 1994 թվականին՝ հայկական կողմի հաղթանակով։ Կնքված զինադադարի պայմանագրի համաձայն Հայաստանը սկսում է տիրապետել նախկինԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին և հարակիցՇահումյանի շրջանին։ Արցախյան հակամարտությունը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանի նորանկախ հանրապետության առաջին նախագահ է դառնում ԱԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Այազ Մութալիբովը։ Վերջինս կառավարում է մինչև 1992 թվականը, իսկ այդ տարուց նախագահի պաշտոնը ստանձնում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության թեկնածուԱբուլֆազ Էլչիբեյը։ Լեռնային Ղարաբաղումադրբեջանական բանակի պարտություններից հետո գործող նախագահ Էլչիբեյի հեղինակությունը սկսում է ընկնել։

Գնդապետ Հուսեյնովը, օգտագործելով երկրում սկսած համընդհանուր դժգոհություններից, զինված խռովություն է բարձրացնում։1993 թվականիհունիսի 4-ինԳանձակ քաղաքում Ադրբեջանի Հանրապետության անվտանգության ուժերի ևՍուրաթ Հուսեյնովի զինված ուժերի միջև տեղի են ունենում բախումներ, ինչն էլ ազդարարում է Էլչիբեյի դեմ զինվորական հեղաշրջման սկիզբը։ Բանակցությունների արդյունքում Աբդուլֆազը հրաժարվել է վերադառնալԲաքու՝ հայտնելով իր հրաժարականի մասին։ Արդյունքում՝ Միլի մեջլիսըՀեյդար Ալիևին նշանակել էհանրապետության նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝Հեյդար Ալիևն ընտրվում էԱդրբեջանի Հանրապետության նախագահ և պաշտոնավարում մինչև իր մահը՝ 2003 թվականը։ Այդ տարիների ընթացքում, ադրբեջանցի ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում առաջընթացը կապված էր հատկապես նրա անվան հետ։ Նրա օրոք սկսվում է երկրի տնտեսության զարթոնքը և զարկ է տրվում նավթարդյունաբերությանը։ 2003 թվականին նրան հաջորդում է որդին՝Իլհամ Ալիևը։ Իլհամի կառավարման ժամանակահատվածում էլ ավելի է սրվումհայ-ադրբեջանական հարաբերությունները,դիկտատուրան,կոռուպցիան,ավտորիտարիզմը ևմարդու իրավունքների մասսայական ոտնահարումներն ընդունում են չափազանց մեծ ծավալներ։

Մերօրյա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն ներկայումս
Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաքի ժամանակակից համայնապատկերը

Աշխարհագրություն

Լեռնագրություն և ռելիեֆ

Ադրբեջանի Հանրապետության տարածքիարբանյակային պատկերը՝ հեղինակվածՆԱՍԱ-ի գիտնականների կողմից։ Արևելքում երևում են նաևԿասպից ծովի ջրերը։

Աշխարհագրորեն՝ Ադրբեջանի Հանրապետությունը գտնվում էՀարավարևմտյան Ասիայի ևԱրևելյան Եվրոպայի միջանցիկ գոտում՝Եվրասիա մայրցամաքիհարավկովկասյան տարածաշրջանում։ Համարվում է Անդրկովկասի խոշորագույն պետությունը՝ ըստ տարածքի և բնակչության թվի։ Ադրբեջանի ցամաքային սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 2448 կմ (1645 մղոն)։ ԱմենաերկարըՀայաստանի հետ սահմանն է՝ 1007 կմ երկարությամբ։ Սահմանակցում է նաևԻրանի Իսլամական Հանրապետությանը (756 կմ),Վրաստանին (480 կմ),Ռուսաստանի Դաշնությանը (390 կմ) ևԹուրքիային (15 կմ)։ Հարավարևմուտքում Ադրբեջանը սահմանակցում է նաև ինքնահռչակԱրցախի Հանրապետությանը, որը վերջինիս կողմից ճանաչվում է որպես հայկական օկուպացիոն վարչակարքի ներքո գտնվող սեփական անձեռնմխելի տարածք։ Արևելքում Ադրբեջանական Հանրապետության ափերը ողողում ենԿասպից ծովի ջրերը։ Ափամերձ տարածքները կոչվում ենմերձկասպյան տարածաշրջաններ։ Ադրբեջանի և Կասպից ծովի սահմանային երկարությունը կազմում է 456 կմ։

Ափամերձ գոտում հիմնականում գերակշռում են ցածրադիր և հարթ տարածքները, իսկ մերձկասպյան հատվածում գերակշռում ենկրաքարային ափերը, որոնք հարակից են անապատային և կիսաանապատային տարածքներին։ Կասպից ծովի արևմտյան ափին է գտնվումԱպշերոնյան թերակղզին, որտեղ էլ տեղակայված է Ադրբեջանիմայրաքաղաք Բաքուն։ Հարևան Վրաստանի տարածքով Ադրբեջանը ելք ունի դեպիՍև ծով։ Հյուսիսից հարավ Ադրբեջանի տարածքը կազմում է 400 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 500 կմ։Խորհրդային տարիներին անարդարացիորեն Ադրբեջանի կազմում է ընդգրկվել նաևՆախիջևանը, որը ներկայումս ունիինքնավար հանրապետության կարգավիճակ։ Նրա այժմյան տարածքը 5368 կմ² է, որը ձգված է հյուսիսարևմուտքից դեպի հարավարևելք։ Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետահովիտները։ Ամենացածր կետըԳողթն գավառիՔոթամ գյուղի իջվածքն է՝ ծովի մակարդակից 600 մետր բարձրությամբ։ Ամենաբարձր կետըԿապուտջուղ լեռնագագաթն է, որը ունի 3806 մետր բարձրություն։

Ադրբեջանի Հանրապետության արևմտյան ծայրակետը՝ Ապշերոն թերակղզին՝Բաքու նավահանգստային քաղաքով։ Բաքուն համարվում էՀարավային Կովկասի խոշորագույն քաղաքը՝ ըստ բնակչության թվի և տարածքի մեծության։

Ադրբեջանի Հանրապետության ծայրակետերն են՝

Ադրբեջանի էքսկլավ համարվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ծայրակետերն են՝

Ադրբեջանի Հանրապետությունը լեռնային երկիր է։ Հյուսիսում տարածվում ենՄեծ Կովկասի, իսկ հարավում՝Փոքր Կովկասի լեռները։ Մեծ Կովկասի մաս կազմողՍևանի լեռնաշղթան սահմանաբաժան է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սևանից արևելք են ճյուղավորվում մի քանի լեռներ, որոնք ընդհուպ մինչև 1980-ական թվականների վերջը մեծ մասամբ հայաբնակ էին։ Այսօր այդ տարածքները՝ պատմականԳարդման,Շակաշեն և այլ գավառները, գտնվում են Ադրբեջանի կազմում։ Երկրի հարավ-արևելքում շուրջ 100 կմ երկարությամբ տարածվում ենԹալիշի լեռները, որի ամենաբարձր կետը Կյոմյուրքյու գագաթն է՝ 2492 մետր հարաբերական բարձրությամբ։ Ադրբեջանի Հանրապետության ամենաբարձր կետը Բազարդյուզու լեռն է՝ 4466 մետր բարձրությամբ։ Ամենացածր իջևածքը գտնվում է Կասպից ծովում և ունի մինչև -28 մետր խորություն։

Բաքու քաղաքի և հարակից շրջանների միջնադարյան պատմական ժառանգությունը

Ադրբեջանի Հանրապետության լեռնագրություն
Բազարդյուզու
Տեղագրություն՝Ղուսարի շրջան

Բազարդուզու լեռը, որը տեղակայված էՄեծ Կովկասի լեռնաշղթայի ծայր հյուսիսում՝Դաղստանի սահմանագլխին։ Գագաթի հարաբերական բարձրությունը կազմում է 4466 մետր։

Բազարդուզուն հանդիսանում է Ադրբեջանի ևԱնդրկովկասի ամենաբարձր լեռնագագթը։

Շահդաղ

Տեղագրություն՝ Ղուսարի շրջան

Շահդաղ լեռը գտնվում էԱդրբեջանի ծայր հյուսիսում։ Լեռնագագաթի բարձրությունը կազմում է 4243 մետր և այն համարվում է Ադրբեջանի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը։

Առանց ձյունածածկի գագաթները նման են«հսկայական ամրոցների»։

Կապուտջուղ
Տեղագրություն՝Օրդուբադի շրջան

Կապուտջուղ լեռը գտնվում էՆախիջևանի ևՀայաստանի սահմանին։ Ունի 3905 մ բարձրություն։ Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է փոքրիկ ձորակներով։

Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափ, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր։

Ադրբեջանի Հանրապետությունում է կենտրոնացված ամբողջ աշխարհիցեխահրաբուխների մեծ մասը։ Այդ հրաբուխները ներառված ենՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության և Նոր աշխարհի բնական հրաշալիքների ցանկերում։ Գտնվելովգեոսինկլինալային լայնությունում՝ երկրում հաճախակի են նկատվում ստորգետնյա ցնցումներն ու երկրաշարժերը (պատճառը լեռնակազմական գործընթացների շարունակականությունն է)։ Բնապահպանական տեսանկյունից՝ Ադրբեջանի գերակա խնդիրներից է Կասպից ծովի մակարդակի բարձրացումը։ Այդ երևույթի պատճառովԿուր-Արաքսյան դաշտավայրի ցածրադիր շրջաններում պարբերաբար տեղի է ունենում ջրածածկ։

   Հարևան բնակավայրեր   
   Վրաստան Վրաստան  Ռուսաստան Ռուսաստան 
 Հայաստան Հայաստան  Կասպից ծով 
 ԱրցախԱրցախ  Իրան Իրան   

Ջրագրական ցանց

Կասպից ծովի արբանյակային պատկերը։ Ավազանը բաժանված էԱդրբեջանի,Ղազախստանի,Իրանի,Թուրքմենստանի ևՌուսաստանի Դաշնության միջև։

Ադրբեջանի Հանրապետության տարածքը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։Ջրագրական ցանցի մաս են կազմումգետերն ուլճերը, որոնք ձևավորվել են երկար տարիների ընթացքում։ Այս գործընթացների հավաստիության մասին վկայում են Ադրբեջանում հայտնաբերված չորացած գետերի մնացորդները։

Կասպից ծովը ադրբեջանական ափի համայնապատկերը քաղաքամայր Բաքվից։

Երկրի ջրագրական ցանցը շարունակաբար փոփոխվում է բնական երևույթների և մարդու արդյունաբերաձեռնարկատիրական գործունեության հետևանքով։ Ադրբեջանի ջրային համակարգի անբաժանելի մասն են կազմում նաևարհեստական գետերն ուջրանցքները։ Աշխարհագրորեն՝ Ադրբեջանի ներքին ջրերը պատկանում ենԿասպից ծովի ավազանին։ Ադրբեջանի Հանրապետության տարածքում կան շուրջ 250 լճեր, որոնցից խոշորագույններն են Հաջիկաբուլն (15,5 կմ²) ու Բեյուքշորը (10,3 կմ²)։ Լճերի ջուրն աղի է, իսկ որոշ շրջանների ջրեր ունենսառցադաշտային ծագում։ Խոշորագույն գետերն ենԿուրն ուԱրաքսը։ Կուր գետի ափին են գտնվում Ադրբեջանի մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում՝Մինգեչաուրը,Եվլախը,Զարդոբը,Սաբիրաբադը,Սալյան և այլն։Կուր ևԱրաքս գետերի ստորին հոսանքում է գտնվումԿուր-Արաքսյան դաշտավայրը, որի ընդերքը հարուստ էնավթի պաշարներով։ Գետերի ջրերն օգտագործվում ենոռոգման նկատառումներով և ծառայում որպեսէլեկտրաէներգետիկա աղբյուր։ Կուր գետի ադրբեջանական հատվածը նավարկելի է փոքր չափեր ունեցող նավերի համար։ ՆերկայումսԵվլախի ևԿասպից ծովի միջև առկա է ջրային ճանապարհ։

Էներգետիկայի ստացման (Մինգեչաուրի հիդրոէլեկտրակայանի միջոցով),գյուղատնտեսության ևջրային տրանսպորտի զարգացման, ինչպես նաև ստորին հոսքում գետերի հեղեղումից խուսափելու համար1959 թվականից ի վեր շահագործման է հանձնվելՄինգեչաուրի ջրամբարը։ Մինգեչաուրի ջրամբարից սկիզբ են առնում Վերինղարաբաղյան (172 կմ) և Վերինշիրվանյան (123 կմ) ալիքները։ Ավազանում բնակվում են՝բրամ,շիղաձկներ և մի շարք այլ ձկնատեսակներ։ Ադրբեջանի խոշորագույն գետը Սամուրն է՝ 213 կմ երկարությամբ։

Ավազանի ընդհանուր մակերեսը կազմում 7330 կմ²։ Պայմանականորեն, Ադրբեջանի գետերը դասակարգվում են ըստ ջրատարածության ավազանի։ Դրանք հիմնականում ունեն հետևյալ կարգաբանությունը՝

Հողային ծածկույթ և բնական ռեսուրսներ

Կլիմայական պայմաններ

Հիմնական հոդված՝Ադրբեջանի կլիմա
Մարալղոլ լիճը մայիս ամսվա վերջին։

Կլիմայի տեսանկյունից Ադրբեջանի Հանրապետությունը բավականին բազմազան պետություն է։ Արևելքից արևմուտք կլիմայական պայմաններըբարեխառնից կարող են վերածվել մինչևմերձարևադարձայինի։ Ադրբեջանի տարածքը բաժանված է 11 եղանակային գոտիների, սակայն երկրի մեծ մասում կլիման մերձարևադարձային է։ Կլիմայի ձևավորման վրա զգալի ազդեցություն ունեցող գործոններն են ֆիզիկաաշխարհագրական դիրքը,ռելիեֆը ևԿասպից ծովի ջերմաստիճանային պայմանները։

Էական նշանակություն ունի բարձրադիր լեռների ազդեցությունը։ Տարվա ամենաշոգ ամիսը հուլիսին է, իսկ ամենացուրտը՝հունվարը։ Հուլիս ամսին Ադրբեջանի լեռնային շրջաններում գրանցված նվազագույն ջերմաստիճանը -1 °C է, իսկ տափաստաններում գրանցվում է միջինում +28 °C ջերմություն։ Տեղումների քանակը մեծ է՝ մինչև 200 մմ։ Առավելագույն ցուցանիշը գրանցվել է Ապշերոնի թերակղզում՝Բաքվում, երբ տեղումների տարեկան քանակը հասել է մինչև 1200-1700 մմ-ի։ Աշնանը գերակշռում են են հյուսիսային ուժգին քամիները։

ԿլիմանԿուր-Արաքսյան դաշտավայրումչոր մերձարևադարձային է (հունվարին՝ 0 °C-ից 3 °C, հուլիսին՝ 25 °C-ից 27 ;°C, տեղումները՝ 200-300 մմ), Լենքորանի դաշտավայրում ևԹալիշի նախալեռնային շրջաններում՝ խոնավ մերձարևադարձային (1000-1700 մմ տեղումներով), լեռների ստորոտներում և ցածրադիր լանջերին՝ բարեխառն տաք, 1000-2000 մ բարձրության վրա՝ բարեխառն ցուրտ, ավելի բարձր՝ ցուրտ։ Ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետության (նաևՀայաստան ևՎրաստան),Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում օդի խոնավությունը համեմատաբար ավելի ցածր է։ Առավելագույն խոնավությունը Նախիջևանի ԻՀ-ում գրանցվել է ձմռանը՝ հունվար ամսին։

Բաքվի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Միջին բարձր °C (°F)6.6
(43.9)
6.3
(43.3)
9.8
(49.6)
16.4
(61.5)
22.1
(71.8)
27.3
(81.1)
30.6
(87.1)
29.7
(85.5)
25.6
(78.1)
19.6
(67.3)
13.5
(56.3)
9.7
(49.5)
18.1
(64.6)
Միջին օրական °C (°F)4.4
(39.9)
4.2
(39.6)
7.0
(44.6)
12.9
(55.2)
18.5
(65.3)
23.5
(74.3)
26.4
(79.5)
26.3
(79.3)
22.5
(72.5)
16.6
(61.9)
11.2
(52.2)
7.3
(45.1)
15.1
(59.2)
Միջին ցածր °C (°F)2.1
(35.8)
2.0
(35.6)
4.2
(39.6)
9.4
(48.9)
14.9
(58.8)
19.7
(67.5)
22.2
(72)
22.9
(73.2)
19.4
(66.9)
13.6
(56.5)
8.8
(47.8)
4.8
(40.6)
12.0
(53.6)
Տեղումներ մմ (դյույմ)21
(0.83)
20
(0.79)
21
(0.83)
18
(0.71)
18
(0.71)
8
(0.31)
2
(0.08)
6
(0.24)
15
(0.59)
25
(0.98)
30
(1.18)
26
(1.02)
210
(8.27)
Միջ. տեղումների օրեր(≥ 0.1 mm)66543212266649
Միջ. ձնառատ օրեր(≥ 1 cm)43000000000310
Միջին ամսականարևային ժամ89.989.0124.0195.0257.3294.0313.1282.1222.0145.793.0102.32207,4
Աղբյուր #1: World Meteorological Organisation (UN)[21], Hong Kong Observatory[22]for data of sunshine hours
Աղբյուր #2: Meoweather (Snowy days)[23]

Կենսաբազմազանություն

Հիմնական հոդված՝Ադրբեջանի կենդանական աշխարհ
Եվրասիական կարմիր սկյուռներըԱդրբեջանի լեռնային ֆաունայի անբաժանելի մասն են կազմում։

Ադրբեջանի տարածքում կենդանիների բազմազանության մասին առաջին հիշատակումները կարելի է գտնել միջնադարյան շրջանի արևելյան ճանապարհորդների ճամփորդական գրառումներում։ Գաբուստանի արգելոցի հնագիտական ժայռապատկերների վրա հանդիպում են կենդանիների պատկերներ, որոնք ապրել են այստեղ վերջին 25 հազար տարիներին՝ ջեյրան, վայրի այծ, եղնիկ, վայրի խոզ, ձի, առյուծ և այլն։ Ժայռերին նույնպես կարելի է տեսնել թռչունների, ձկներ, օձերի, մողեսների և բազմաթիվ միջատների նկարներ։ Ադրբեջանի բուսական և կենդանական աշխարհի մասին առաջին տեղեկություններն ամբողջացվել են 17-րդ դարում՝ բնագիտական ուսումնասիրություններից հետո։ Բնական պայմանների բազմազանության շնորհիվԱդրբեջանում տարածված են բազմաթիվ կենդանատեսակներ։

Առաջավորասիական ընձառյուծը` որպեսվերացող կենդանատեսակ, գրանցված էԱդրբեջանական Հանրապետության Կարմիր գրքում։

Ընդհանուր առմամբԱդրբեջանի տարածքում ապրում են 101 տեսակիկաթնասուններ, 365 տեսակիթռչուններ, 52 տեսակիսողուններ, 10 տեսակիերկկենցաղներ, 101 տեսակիձկներ, շուրջ 25 հազար տեսակիմիջատներ և ավելի քան 1000 տեսակիփափկամարմիններ ևհոդվածոտանիներ։ Ադրբեջանի հարթավայրային տարածքներին բնորոշ եննապաստակները,գայլերը,աղվեսները,վիթերը,մողեսները և այլ ցամաքային ուճահճային կենդանիներ։Կուր ևԱրաքս գետերի հովիտներում բնակվում ենվայրի խոզեր,այծյամներ,գորշուկներ ևշնագայլեր։ Լեռներում ապրում են հիմնականումկճղակավորներ` Դաղստանյան այծ, քարայծ,բեզոարյան այծ,այծյամ, ինչպես նաևՀայկական լեռնաշխարհի առավելագույնս վտանգված տեսակներիցմուֆլոնը, որին այստեղ կարելի է հանդիպել հազվադեպ։ Լեռներում ապրում են նաևարջեր,լուսաններ,վայրի կատուներ,ընձառյուծներ և այլն։ Ադրբեջանը հարուստ է նաև ճահճային կենդանիներով ևմողեսների բազմազանությամբ։ Բազմազան է նաև թռչունների աշխարհը (փասիան, կաքավ, ցախաքլոր, բադ, սագ, կարապ, հավալուսն, ծկնկուլ, ֆլամինգո և այլն)։ Շատ են նաևթռչունները, որոնքձմռանը հեռանում են տարածաշրջանից։ Ադրբեջանի ազգային կենդանինՂարաբաղի ձին է, որը հնագույն ժամանակներիցԱրցախի տարածքում տարածված հեծկան ձիերի ցեղին պատկանող ազնվացեղ նժույգ է։

Ադրբեջանի տարածքում հանդիպում են ավելի քան 4500 տեսակի բույսեր։Բնակլիմայական յուրահատկությունները նպաստավոր պայմաններ են ստեղծումհարավկովկասյան տարածաշրջանի համար արտասովոր համարվող բույսերի աճեցման համար։ Կովկասում աճող տեսակների շուրջ 67 %-ը կարելի է գտնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ժամանակակիցէկոլոգիական խնդիրները (մթնոլորտի օդային ավազանի աղտոտում,անտառահատումներ,ճահճացումներ,հողերի էրոզիա) համարվում են Ադրբեջանի բնապահպանների առջև առկախված գերակա խնդիրներից։ Երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնության նպատմամբ մարդու անթրոպոգեն ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

Ծանոթագրություններ

  1. The State Statistical Committee of the Azerbaijan Republic, The ethnic composition of the population according to the 2009 census.
  2. 2,02,1LaPorte, Jody (2016).«Semi-presidentialism in Azerbaijan»(PDF). In Elgie, Robert; Moestrup, Sophia (eds.).Semi-Presidentialism in the Caucasus and Central Asia. London: Palgrave Macmillan (published 2016 թ․ մայիսի 15). էջեր 91–117.ISBN 978-1-137-38780-6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. «Аzərbаycаndа dеmоqrаfik vəziyyət» (ադրբեջաներեն). Azərbaycan Respublikasının Dövlət Statistika Komitəsi. 2017 թ․ հոկտեմբերի 31.
  4. 4,04,14,24,3«Ադրբեջան». Արժույթի միջազգային հիմնադրամ.
  5. «Конституция » АЗЕРБАЙДЖАН » Официальный сайт президента Азербайджанской Республики».president.az (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 12-ին.
  6. Pipes, Richard (1997).The Formation of the Soviet Union: Communism and Nationalism 1917–1923 (2nd ed.). Cambridge, Massachusetts: Harvard University Press. էջեր 218–220, 229.ISBN 978-0-674-30951-7.
  7. King, David C. (2006).Azerbaijan. Marshall Cavendish. էջ 27.ISBN 978-0761420118.
  8. Europa Publications Limited (1998).Eastern Europe and the Commonwealth of Independent States. Routledge. էջ 154.ISBN 978-1-85743-058-5.
  9. «Elections & Appointments – Human Rights Council». United Nations.Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 3-ին.
  10. 10,010,1«Azerbaijan: Membership of international groupings/organisations». British Foreign & Commonwealth Office.Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
  11. «The non-aligned engagement».The Jakarta Post. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  12. Cornell, Svante E. (2010).Azerbaijan Since Independence. M.E. Sharpe. էջեր 165, 284.
  13. «WHO ranks Azerbaijan 38th on alcohol use». 2011 թ․ նոյեմբերի 18.
  14. What Alabamians and Iranians Have in Common. Gallup. Retrieved on 30 June 2017.
  15. Islam and Secularism: the Azerbaijani experience and its reflection in FranceԱրխիվացված 2020-11-23Wayback Machine. Prweb.com (17 June 2013). Retrieved on 30 June 2017.
  16. Muslims and Islam: Key findings in the U.S. and around the world | Pew Research Center. Pewresearch.org (26 May 2017). Retrieved on 30 June 2017.
  17. «Interactive Infographic of the World's Best Countries».Newsweek. 2010 թ․ օգոստոսի 15.Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
  18. «Literacy rate among schoolchildren in Azerbaijan is 100% – UN report».News.Az. 2011 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված էօրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  19. «Employment statistics in Azerbaijan». The State Statistical Committee of the Republic of Azerbaijan. Արխիվացված էօրիգինալից 2013 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 26-ին.
  20. «Human Rights Watch: Azerbaijan». Human Rights Watch. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  21. «World Weather Information Service». Արխիվացված էօրիգինալից 2010 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  22. "Climatological Information for Baku, Azerbaijan"Արխիվացված 2012-01-19Wayback Machine – Hong Kong Observatory
  23. «Baku, Azerbaijan». Meoweather. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
Մայրաքաղաք՝Բաքու
Աղսու |Քաղբերդ |Աղջաբադ |Աղստև |Շահբուզ |Աստարա |Բաբեկ |Բայլական |Բեյլագան |Բիլյասուվար |Գաբալա |Գանձակ |Գետաբեկ |Գյոքչայ |Գյոյթեփե |Գորանբոյ |Եվլախ |Զարդաբ |Զաքաթալա |Իմիշլի |Իսմայիլի |Լերիկ |Լենքորան |Լիման |Խաչմազ |Խըրդալան |Խըզը |Խուդաթ |Կախ |Ղուսար |Հաջիկաբուլ |Հորադիզ |Ղազախ |Ղուբա |Մասալը |Մարազա |Մինգեչաուր |Նախիջևան |Նավթալան |Նեֆթչալա |Շաբրան |Շամախի |Շամքոր |Նորաշեն |Շաքի |Շիրվան |Բարդա |Ջալիլաբադ |Ջուղա |Սաաթլը |Սաբիրաբադ |Սալյան |Սիազան |Սումգայիթ |Վարդաշեն |Տավուշ |Թարթառ |Ուջար |Քարհատ |Քյուրդամիր |Օրդուբադ
Ադրբեջանի զինանշանը
Կովկասի երկրներ և ինքնավար հանրապետություններ
ԱդրբեջանԱդրբեջան
ՌուսաստանՌուսաստան
ՎրաստանՎրաստան
ՀայաստանՀայաստան
Հայաստանն իր կազմում չունի ինքնավար հանրապետություններ։
Չճանաչված պետություն
Մասամբ ճանաչված պետություններ
Ինքնիշխան պետություններ
Չճանաչված կամ մասամբ ճանաչված
Կախյալ տարածքներև հատուկ վարչական շրջաններ
Ավստրալիա
Չինաստան
Մեծ Բրիտանիա
Միջազգայնորեն ճանաչված պետություններ
Ալբանիա ԱլբանիաԱնդորրա ԱնդորրաԱվստրիա ԱվստրիաԲելառուս ԲելառուսԲելգիա ԲելգիաԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և ՀերցեգովինաԲուլղարիա ԲուլղարիաԳերմանիա ԳերմանիաԴանիա ԴանիաԷստոնիա ԷստոնիաԻռլանդիա ԻռլանդիաԻսլանդիա ԻսլանդիաԻսպանիա ԻսպանիաԻտալիա ԻտալիաԼատվիա ԼատվիաԼեհաստան ԼեհաստանԼիխտենշտայն ԼիխտենշտայնԼիտվա ԼիտվաԼյուքսեմբուրգ ԼյուքսեմբուրգԽորվաթիա ԽորվաթիաՀունաստան ՀունաստանՀունգարիա ՀունգարիաՄալթա ՄալթաՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային ՄակեդոնիաՄիացյալ Թագավորություն Միացյալ ԹագավորությունՄոլդովա ՄոլդովաՄոնակո ՄոնակոՉեռնոգորիա ՉեռնոգորիաՆիդերլանդներ ՆիդերլանդներՆորվեգիա ՆորվեգիաՇվեդիա ՇվեդիաՇվեյցարիա ՇվեյցարիաՈւկրաինա ՈւկրաինաՉեխիա ՉեխիաՊորտուգալիա ՊորտուգալիաՌումինիա ՌումինիաՌուսաստան ՌուսաստանՍան Մարինո Սան ՄարինոՍերբիա ՍերբիաՍլովակիա ՍլովակիաՍլովենիա ՍլովենիաՎատիկան ՎատիկանՖինլանդիա ՖինլանդիաՖրանսիա Ֆրանսիա
Մասամբ ճանաչված և
չճանաչված պետություններ
Կախյալ տարածքներ
Ասիայի պետություններ, որոնք ունեն տարածքներ
Եվրոպայում
Ասիայի պետություններ, որոնց Եվրոպայում տարածք
ունենալու փաստը
քննարկելի/վիճարկելի է համարվում
Ասիայի պետություններ, որոնք դասվում են Եվրոպային,
ոչ թե աշխարհագրական,
այլ քաղաքական և մշակութային սկզբունքներով
1 Տարածքի հիմնական մասը գտնվում է Ասիայում,2Ամբողջությամբ կամ հիմնականում գտնվում են Ասիայում, կախված նրանից թե Եվրոպայի և Ասիայի սահմանները ինչպես են անցկացվում։3 Ճանաչված էՄԱԿ4 պետություն-անդամների կողմից։4 Ճանաչված էՄԱԿ-ի 72 պետություն-անդամների կողմից։5 Ճանաչել էԹուրքիան։6 Չճանաչված պետություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ երկրներ
ԱՊՀ անդամներ
ԱՊՀ-ի զուգորդավորված անդամներ
Թուրքմենստան Թուրքմենստան (չի վավերացրել ԱՊՀ-ի կանոնադրությունը)
Նախկին անդամներ
Դիտորդ երկրներ
Պետության դիտորդների թեկնածուներ
Համագործակցության գործընկերներ
Հյուրեր
Գործընկերության համաձայնագիր
Պաշտոնական լեզուներ
ՎՈՒԱՄ-ի երկրներ
Անդամներ
Նախկին անդամներ
Դիտորնդներ
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ադրբեջան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Ադրբեջան» հոդվածին։
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
BNEXX456191 ·BNF116644955 ·CiNiiDA13994234 ·GND4068887-2 ·ISNI0000000123091396 ·LCCNn92000010 ·NDL00577523 ·NKCge131639 ·SUDOC027438120 ·VIAF139695406 ·WorldCat VIAF139695406
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ադրբեջան&oldid=10370575» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp