Այս հոդվածը Հայերեն Վիքիպեդիայում ունի«Լավ հոդված»-ի կարգավիճակ։ Այն անցել է որակի, կառուցվածքի և տեղեկությունների ստուգում Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրների կողմից՝համապատասխան կանոնակարգի համաձայն։
Լևինը զբաղվում է ձեռնարկատիրությամբ։2013 թվականին հիմնադրել է օծանելիքի իր սեփական հավաքածուն[28]։ Նույն տարում համագործակցել է Sears Holdings ընկերության հետ՝ որպեսզի մշակի հագուստի և աքսեսուարների իր հավաքածուն[29]։ Լևինը նաև ունի իր ձայնագրման լեյբլը՝ 222 Records[30]:
Ադամ Նոա Լևինը[31] ծնվել է1979 թվականիմարտի 18-ինԼոս Անջելեսում,Կալիֆորնիա[32]։ Նրա հայրը՝ Ֆրեդ Լևինը, M. Fredric հագուստի ապրանքանիշի հիմնադիրն է, իսկ մայրը՝ Փեթսի Նոան, ընդունարանի խորհրդատու է[33][34]։ Նա ունի երկու եղբայր՝ Մայքլը և Սեմը[35]։ Լևինի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 7 տարեկան էր։ Նրանց ամուսնալուծության պատճառով Լևինն անցել է թերապիա, սակայն դա անվանել է «ժամանակի անիմաստ կորուստ»՝ բացատրելով․ «Նրանք (ծնողները) չէին կարող ընդունել այն փաստը, որ ես կարող էի նորմալ վերաբերվել դրան։ Ես լալիս էի, գոռում ու ասում էի. «Ինչու՞»»[36]: Ծնողների ամուսնալուծությունից հետո նա ապրել է մոր հետ, իսկ հանգստյան օրերին՝ հոր հետ[37]։ Լրագրող Թիմոթի Նոան և հեռուստասերիալների պրոդյուսեր Փիթեր Նոան Լևինի քեռիներն են[38][39]։
Լևինն իր ընտանիքը «շատ երաժշտական»[40] է համարում։ Լևինի մայրը, ովThe Beatles-ի,Simon & Garfunkel-ի և Fleetwood Mac-ի երկրպագու է, նրա մեջ սերմանել է երաժշտության նկատմամբ սերը[41]։ Ըստ Լևինի՝ The Beatles խումբը ձևավորել է իր երաժշտական ճաշակը[37]։ Լևինը հաճախել է այն նույն մանկապարտեզը, որտեղ նաև հաճախել են դերասաններՋեյսոն Սիգելը ևՋեյք Ջիլենհոլը[42]։ Նա սովորել է Լոս Անջելեսի Բրենտվուդի դպրոցում, որտեղ էլ հանդիպել է իր ապագա խմբի անդամներՋեսսի Կարմայքլին,Միքի Մեդենին ու Ռայան Դուսիկին[43]։ Դեռահասության շրջանում Լևինը օգտագործել է հալյուցինոգենթմրամիջոցներ։ «Q» ամսագրին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ օգտագործել էցնորածին սնկեր, սակայն դրանք անվանել է «աղբ» և նշել է, որ երբեք թմրամիջոցները չի չարաշահել[44][45]։
Լևինի հայրը և մոր կողմից պապըհրեաներ են[37], իսկ նրա մորական կողմից տատը եղել էբողոքական[46]։ Լևինն իրեն նույնպես հրեա է համարում[47]՝ չնայած «The Jewish Chronicle» շաբաթաթերթի հետ հարցազրույցում ասել է, որ մերժում է ձևական կրոնական պրակտիկան և նախընտրում է ավելի ընդհանրացված հոգևոր կյանքի ճանապարհը[37]։ Մանուկ հասակում նա որոշել է չընդունելԲար Միցվա՝ բացատրելով, որ չի կարծում, թե դա Աստծու հետ հաղորդակցվելու ամենահարգալից ձևն է[37]։
1995 թվականի սեպտեմբերին Լևինը Ջեսսի Կարամայքլի, Միքի Մեդենի և Ռայան Դուսիկի հետ միասին հիմնադրեց Kara's Flowersալտերնատիվ ռոք խումբը, որտեղ նա հանդես էր գալիս որպես վոկալիստ և կիթառահար[4]։ Նրանք առաջին անգամ ելույթ ունեցան Արևմտյան Հոլիվուդի Whisky a Go Go գիշերային ակումբում[48]։1997 թվականին, երբ նրանք ելույթ էին ունենում Մալիբու քաղաքում, խմբին բացահայտեց պրոդյուսեր Թոմի Ալենը, ով առաջարկեց նրանց համագործակցել իր և Ջոն Դենիկոլայի հետ։ Նրանք օգնեցին խմբին երգ ձայնագրել, որն այնուհետև լսեց պրոդյուսերՌոբ Կավալլոն և խմբին օգնեց պայմանագիր ստորագրելReprise Recordsձայնագրման լեյբլի հետ[49]։ 1997 թվականի օգոստոսին թողարկվեց խմբի առաջին՝ «The Fourth World» ալբոմը[50]։ Նույն տարում խումբը հայտնվեց «Բևերլի Հիլզ, 90210» հեռուստասերիալի դրվագներից մեկում[33]։ Ալբոմն ունեցավ մոտավորապես 5000 օրինակի վաճառք[51], իսկ ալբոմի գլխավոր սինգլը՝ «Soap Disco» երգը, չունեցավ որևէ կոմերցիոն հաջողություն։ Անհաջողությունից հետո Reprise Records լեյբլը դադարեցրեց խմբի հետ իր աշխատանքը[52], իսկ խմբի անդամները որոշեցին այլևս չշարունակել իրենց համագործակցությունը[5]։
Kara's Flowers խմբի գործունեության դադարից հետո Լևինը և Ջեսսի Կարմայքլը որոշեցին լքելԼոս Անջելեսը և հետագա ուսումը շարունակելՆյու Յորքում[48]։ Այնտեղ նրանք ընդունվեցին Ֆայվ Թաունս քոլեջ, սակայն որոշ ժամանակ անց դուրս եկան քոլեջից ու կարճ ժամանակով աշխատեցին որպես մատուցող Johnny Rockets ռեստորանում[53]։ Ավելի ուշ նրանք որոշեցին վերամիավորվել Միքի Մեդենի և Ռայան Դուսիկի հետ՝ ևս մեկ անգամ խումբ ձևավորելով[6]։ Մինչև երաժշտական ժանրն ընտրելը՝ նրանք իրենց փորձում էին մի քանի ժանրերում, այդ թվում՝քանթրի ևֆոլկ[43]։ Ավելի ուշ Octone Records ձայնագրման լեյբլի աշխատակից Բեն Բերկմանի խորհրդով խմբի հինգերորդ անդամ դարձավՋեյմս Վալենթայնը, և խումբը վերանվանվեց Maroon 5[7]:
Այս ընթացքում Լևինն աշխատում էր որպես սցենարիստի օգնականCBS հեռուստաալիքի «Դատելով Էմիին» (անգլ.՝Judging Amy) շոուի համար, որի պրոդյուսեր Բարբարա Հոլը նրա ընտանիքի բարեկամն էր[33]։ Այդ շոուի ընթացքում Լևինն իր ժամանակն անցկացնում էր գրելով երգեր իր նախկին ընկերուհու՝ Ջեյնի մասին։ Այդ երգերն ընդգրկվեցին խմբի առաջին՝«Songs About Jane» ալբոմում, որը թողարկվեց2002 թվականի հունիսին[8]։ Ալբոմը սկզբում շատ դանդաղ էր վաճառվում, սակայն շուտով դարձավ հիթ ևBillboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը[54]։2005 թվականին խումբը ստացավԳրեմմի մրցանակ «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում[55], իսկ հաջորդ տարի իր «This Love» երգի համար ստացավ Գրեմմի «Լավագույն փոփ վոկալ կատարում զուգերգի կամ խմբի կողմից» անվանակարգում[56]։
2006 թվականին երբ խումբը ձայնագրում էր իր երկրորդ՝«It Won't Be Soon Before Long» ալբոմը, Ռայան Դուսիկը հայտարարեց խմբից դուրս գալու իր որոշման մասին[57]։ Ալբոմը թողարկվեց2007 թվականի մայիսին[9]։ Այն Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[54], իսկ ալբոմի վաճառքին նպաստելու համար խումբն ունեցավ համերգային շրջագայություն, որի ընթացքում համերգներով հանդես եկավԲոստոնի,Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի,Մինեապոլիսի,Մայամիի և Նյու Յորքի փոքրիկ համերգասրահներում[58]։ Ալբոմի«Makes Me Wonder», «Won't Go Home Without You» և «If I Never See Your Face Again» սինգլները առաջադրվեցին Գրեմմի մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում, սակայն միայն «Makes Me Wonder» երգը ստացավ մրցանակ[59][60]։
2009 թվականին խումբը սկսեց ձայնագրել իր երրորդ ալբոմըՇվեյցարիայում, որտեղ համագործակցում էր պրոդյուսեր Ռոբերտ Ջոն Լանգի հետ[61]։«Hands All Over» ալբոմը թողարկվեց2010 թվականի օգոստոսին և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը Billboard 200-ում[10][54]։ Ալբոմի առաջին 3 սինգլների հաջողությունից հետո2011 թվականին«Moves like Jagger» երգը թողարկվեց որպես ալբոմի չորրորդ սինգլ։ Այդ երգը, որը անգլիացի երաժիշտՄիք Ջագերի մասին է, և որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհիՔրիստինա Ագիլերան, Լևինը համարել է «այն մի քանի երգերից մեկը, որ իսկապես ռիսկ էր»[62]։ Այն գլխավորեց Billboard Hot 100 հիթ շքերթը[63] և դարձավ 2011 թվականի իններորդ ամենաշատ վաճառված թվային սինգլը[64], իսկ2016 թվականի դրությամբ համարվում է բոլոր ժամանակների ութերորդ ամենավաճառված թվային սինգլը[65]։
2012 թվականին հայտնի դարձավ, որ ստեղնաշարային գործիքներ նվագողՓիՋեյ Մորտոնը, ով 2010 թվականից սկսած մասնակցել էր խմբի համերգային շրջագայություններին, պաշտոնապես դարձել է խմբի անդամ[66]։ Նույն տարվա հունիսին վաճառքի դուրս եկավ խմբի չորրորդ ալբոմը, որը կրում է«Overexposed» անվանումը։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը[11], իսկ Գրեմմիի 55-րդ մրցանակաբաշխությունում առաջադրվեց «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում[67]։ Ըստ Լևինի՝ այդ ալբոմի երգերը «հին ոճով դիսկո մեղեդի» ունեն։ Ալբոմի«One More Night» սինգլը գլխավորել էBillboard Hot 100 հիթ շքերթը, իսկ «Payphone» սինգլը, որում ռեփ հատվածով է հանդես գալիսՎիզ Խալիֆան, զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը այդ հիթ շքերթում[63]։ Ալբոմը գովազդելու նպատակով խումբը 2012 թվականի օգոստոսից մեկնեց համաշխարհային շրջագայությունների[68], որոնք ավարտվեցին2014 թվականի հունվարին։ Ըստ«Billboard» ամսագրի կազմած ցանկի՝ այդ շրջագայությունը եղել է 2013 թվականի 18-րդ ամենավաճառված շրջագայությունը[69]։ Խումբը համերգային շրջագայություններով է հանդես եկել նաև ամերիկացի երգչուհիՔելլի Քլարկսոնի հետ[70]։
2014 թվականի օգոստոսին խումբը թողարկեց իր հինգերորդ՝«V» անվանումը կրող ալբոմը, որը գլխավորեց Billboard 200-ը և դարձավ խմբի երկրորդ ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[12]։ Ալբոմի«Animals» և«Sugar» սինգլները դարձան հիթեր և զբաղեցրեցին համապատասխանաբար երրորդ և երկրորդ հորիզոնականները Billboard Hot 100-ում[63]։ Ալբոմի միակ համագործակցությունը՝«My Heart Is Open» երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգչուհիԳվեն Ստեֆանին, Լևինը և Ստեֆանին կատարել են Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ, որը անցկացվել է 2015 թվականիփետրվարի 8-ին[71]։ Այդ ելույթից մեկ շաբաթ հետո, ալբոմը գովազդելու նպատակով խումբը սկսեց իր նոր համերգային շրջագայությունը[72]։
Լևինը համագործակցել է բազմաթիվ երաժիշտների հետ։ 2005 թվականին նա իր մասնակցությունն է ունեցել Ying Yang Twins հիփ հոփ դուետի «Live Again» երգում[73]։ Նույն տարում նա նաև իր մասնակցությունն է ունեցել ռեփերՔանյե Ուեսթի «Heard 'Em Say» սինգլում, որն ընդգրկվել է նրա «Late Registration» ալբոմում[23]։ Այդ երգի գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ Լևինը և Ուեսթը միասին ինքնաթիռով ուղևորվելիս են լինում[74]։ Այդ երգի կրկներգը օգտագործվել է Maroon 5-ի «Nothing Lasts Forever» երգում։ 2005 թվականին Լևինը և երգչուհիԱլիշա ՔիզըThe Rolling Stones խմբի «Wild Horses» երգով ելույթ են ունեցել միասին, իսկ այդ ելույթը տեղ է գտել երգչուհու «Alicia Keys: MTV Unplugged» համերգային ալբոմում[24]։ 2008 թվականին Լևինն իր մասնակցությունն է ունեցել կանադացի ռեփեր K'naan-ի «Bang Bang» սինգլում[75], իսկ հաջորդ տարի նաևՍլեշի «Gotten» երգում[25]։ 2010 թվականին Լևինը եղել է այն 80 երաժիշտներից մեկը, ովքեր կատարել ենՀաիթիի երկրաշարժին նվիրված «We Are the World 25 for Haiti» երգը[76]։ 2011 թվականին Gym Class Heroes ռեփ ռոք խումբը Լևինի հետ համագործակցությամբ թողարկել է իր«Stereo Hearts» սինգլը[27], որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը և դարձել է այդ խմբի ամենամեծ հաջողություն ունեցած երգը[77]։ 2012 թվականին Լևինն իր մասնակցությունն է ունեցել ռեփերՖիֆթի Սենթի «My Life» սինգլում, որն ընդգրկվել է նրա «Street King» ալբոմում[26]։2015 թվականին ամերկյան Rock City պրոդյուսերական դուետը թողարկեց իր«Locked Away» սինգլը, որում Լևինը նույնպես ունի իր մասնակցությունը[78]։ Այդ ստեղծագործությունը Billboard Hot 100-ում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[79]։
2007 թվականին Լևինը մասնակցեց«Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (անգլ.՝Saturday Night Live) հեռուստածրագրի 33-րդ եթերաշրջանի շնորհանդեսին, որտեղ ներկայացրեց իր,Էնդի Սեմբերգի,Ջեյք Ջիլենհոլի և Ֆրեդ Արմիսենի համատեղ «Iran So Far» հումորային երգը[80]։ 2013 թվականին Լևինը և ամերիկացի ռեփերՔենդրիկ Լամարը իրենց մասնակցությունն ունեցան Lonely Island հումորային խմբի«YOLO» երգում և այդ երգի տեսահոլովակում, որը ներկայացվել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստածրագրի եթերում[81]։ Այդ երգը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականըBillboard Hot 100 հիթ շքերթում և ընդգրկվել է Lonely Island-ի «The Wack Album» ալբոմում[82]։
2011 թվականի ապրիլից սկսած Լևինը հանդիսանում էNBC հեռուստաընկերությանThe Voice նախագծի ժյուրիի անդամ[18]։ Առաջին եթերաշրջանի հաղթող Խավիեր Քոլոնը, հինգերորդ եթերաշրջանի հաղթող Թեսան Չինը և իններորդ եթերաշրջանի հաղթողՋորդան Սմիթը եղել են նրա թիմից[19][20]։ Երկրորդ եթերաշրջանի ավարտից հետո Լևինը հարցազրույցներից մեկում ասել է, որ հույս ունի, որ այս շոուի միջոցով մարդիկ կփոխեն իր մասին իրենց կարծիքը, քանի որ ըստ նրա՝ հանդիսատեսն իրեն ընկալում է որպես «երգիչ, ով հանդիպում է գեղեցիկ աղջիկների հետ», սակայն նա ցանկանում է, որպեսզի մարդիկ իմանան, որ «ես ունեմ ուղեղ»[35]։ Երրորդ եթերաշրջանում #TeamAdam և @AdamLevine հեշթեգներըԹվիթթերում ունեցել են 2 միլիոնից ավել հիշատակում, որն ավելի շատ է, քան մյուս 3 ժյուրիների թիմերի մասին հիշատակումները։ 2013 թվականին «The Hollywood Reporter» ամսագիրը հրապարակել է, որ յուրաքանչյուր եթերաշրջանի համար Լևինը վաստակում է 10-12 միլիոն դոլար[33]։ 2014 թվականին այդ հեռուստաշոուում նկարահանվելու համար նա ստացել է «Լավագույն հեռուստատեսային անձ․ Տղամարդ» մրցանակը Teen Choice Awards մրցանակաբաշխությունում[83]։
2012 թվականին Լևինը նկարահանվել է«Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալիերկրորդ եթերաշրջանի 5 սերիայում, որոնցում մարմնավորել է Լեո Մորիսոնի կերպարը[21]։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ չի դիտել իր մասնակցությամբ սերիաները, քանի որ այդ հեռուստասերիալի երկրպագու չէ և չի սիրումսարսափ ժանրի կինոնկարներ[84]։ 2012 թվականին նաև նկարահանվել է ռեժիսոր Ջոն Քարնիի«Սկսել նորից» երաժշտական ռոմանտիկ դրամայում, որտեղ մարմնավորել է Դեյվ Քոլին[22][85][86]։ Կատարել է նաև այդ ֆիլմի սաունդթերքը՝«Lost Stars» երգը, որը 2015 թվականին առաջադրվել էՕսկար մրցանակաբաշխության«Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում, սակայն չի հաղթել[87]։
Լևինը «People» ամսագրի «Տարվա ամենասեքսուալ տղամարդ» համարի շապիկին:
2013 թվականի նոյեմբերին «People» ամսագիրը նրան ճանաչել է «Տարվա ամենասեքսուալ տղամարդ»[88]։ Նա դարձել է առաջին երաժիշտը, ով ստացել է այդ տիտղոսը[88]։ 2008 թվականին նա հայտնվել էր այդ ամսագրի «Չամուսնացած սեքսուալ տղամարդիկ» ցանկում[89]։ Լևինը զբաղեցրել է 41-րդ հորիզոնականը «Glamour» ամսագրի կազմած «2012-ի ամենասեքսուալ տղամարդիկ» ցանկում[90]։ 2012 թվականի ապրիլին «Shalom Life» կայքը հրապարակեց իր «Աշխարհի 50 ամենակրակոտ հրեա տղամարդիկ» ցանկը, որում Լևինը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը[91]։ 2011 թվականի հունվարին նա նկարահանվել է բրիտանական«Cosmopolitan» ամսագրի կազմակերպածքաղցկեղի իրազեկմանը նվիրված մերկ ֆոտոշարքում[92]։
2008 թվականի հոկտեմբերին Լևինը համագործակցել է First Act ընկերության հետ և ստեղծել է իր «First Act 222 Guitar» կիթառների հավաքածուն, որոնք վաճառվում էին Target խանութների ցանցում[93]։ Երկու տարի հետոԼաս Վեգասում նա հիմնադրել է իր «222» կոչվող հագուստի ապրանքանիշը, որը ջինսերի, շապիկների և կաշվե բաճկոնների հավաքածու է[94][95]։ Այն հիմնադրելու համար Լևինին օգնել են նրա հայրն ու զարմիկը՝ Սեմի Քուփերը[95][96]։ Այդ հավաքածուն Լևինը անվանել է «պարզ, մաքուր և դիմացկուն»[94]։
2011 թվականի հունիսին Լևինը մասնակցել է Shire ընկերության կողմից կազմակերպված «Own It» կրթական արշավին, որի նպատակն է բարձրացնել իրազեկությունըուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի մասին։ Նախագծի նպատակն է եղել իրազեկել նախկինում դրանով ախտորոշված մարդկանց, քանի որ դա կարող է կրկնվել։ Լևինը, ով դեռահասության տարիքում նույնպես ախտորոշվել է դրանով, ասել է․ «Այս քարոզարշավը շատ կարևոր է ինձ համար, քանի որ այն կարող է օգնել երիտասարդներին և մեծահասակներին՝ գիտակցելու, որ կա հավանականություն, որ նրանք դեռ կարող են ունենալ ADHD, ինչպես որ ունեցել են մանուկ հասակում»[97][98]։ Այս մասին Լևինը նաև հոդված է գրել «ADDitude» ամսագրի համար, որում պատմել է այդ ախտորոշման հետ կապված իր սեփական փորձի մասին[99]։
2012 թվականի փետրվարին Լևինը հիմնադրեց 222 Records անվանումը կրող իր սեփականձայնագրման լեյբլը[30]։ Այդ լեյբլի առաջին անդամ դարձավ երգչուհի Ռոզի Քրեյնը, իսկ հետագայում նաև«Glee» հեռուստասերիալի դերասան-երգիչ Մեթյու Մորիսոնը, մեքսիկացի երգիչ Դիեգո Բոնետան և The Voice-ի երկրորդ եթերաշրջանի մասնակից Թոնի Լուկան։ Մեթյու Մորիսոնը դարձավ առաջին արտիստը, ով այդ լեյբլի միջոցով թողարկեց ալբոմ («Where It All Began»)[100]: 2013 թվականին Լևինը ID Perfumes ընկերության հետ հիմնադրեց իր օծանելիքի տեսականին[101], որը ներկայացվեց նույն տարվա փետրվարին Լոս Անջելեսում[28]։ Օծանելիքի հավաքածուն, որոնք շշալցված են խոսափողի տեսք ունեցող սրվակներում և նախատեսված են կանանց ու տղամարդկանց համար, վաճառվում էր Macy's խանութների ցանցում։ 2013 թվականին Լևինը դարձավ Proactiv ապրանքանիշի գովազդի խոսնակը, որում նա պատմում է երիտասարդ տարիքում կորյակներ ունենալու մասին և գովազդում է դրանք վերացնող քսուքը[102]։
2013 թվականին հայտնի է դարձավ, որ Լևինը հագուստի հավաքածու ստեղծելու նպատակով համագործակցելու է Sears Holdings ընկերության հետ[29]։ Այդ ընկերությունը, որին պատկանում է Kmart և ShopYourWay խանութների ցանցը, նույն ժամանակահատվածում նաև համագործակցել է ռեփերՆիքի Մինաժի հետ։ Տղամարդկանց համար նախատեսված հագուստի և աքսեսուարների ապրանքանիշը ներկայացվեց նույն տարվահոկտեմբերի 1-ին[103]։ Հավաքածուի առաջին տեսականին վաճառքի է ներկայացվում Միացյալ Նահանգներում գործող Kmart-ի 500 խանութներում, ինչպես նաև առցանց տարբերակով[103]։
Լևինը երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել 10 տարեկանից, երբ սովորում է նվագել կիթառ։ Նա իր առաջին պրոֆեսիոնալ ելույթը հանրության առաջ ունեցել է 12 տարեկանում Արևմտյան Հոլիվուդի Troubadour ակումբում[33][104]։ Մանկության տարիներին ոգեշնչվել է այնպիսի խմբերի երաժշտությամբ, որոնցից են՝The Beatles,Nirvana, Fleetwood Mac, The Who, Pearl Jam, Soundgarden և Alice in Chains, իսկ ավագ դպրոցում՝Բոբ Մառլի,Մայքլ Ջեքսոն,Սթիվի Ուանդեր, Բիլ Ուեզերս, Էլ Գրին ևՄարվին Գեյ[105][106]։ Լևինն իր երաժշտության մեջ նաև ներառել է տարրեր The Police խմբի և երգիչ Փրինսի երաժշտությունից[107]։ Իրեն ոգեշնչող կատարողների բազմազանության մասին Լևինը«Billboard» ամսագրի հետ հարցազրույցում նշել է, որ սիրում է «ցանկացած տեսակի երաժշտություն»[108]։
Նյու Յորք տեղափոխվելուց հետո Լևինը սկսեց ավելի շատ հետաքրքրվելհիփ հոփ,R&B, գոսպել ևսոուլ ժանրերի երաժշտությամբ։ Լևինը հիշում է, որ լսում էր երգչուհի Ալիյայի «Are You That Somebody?» երգը, որի շնորհիվ սկսեց ավելի շատ հոգի դնել Maroon 5-ի երգերում։ Նրա երաժշտական ոճի փոփոխության վրա նաև ազդեցություն է ունեցել Սթիվի Ուանդերը։ Maroon 5-ի դեբյուտային «Songs About Jane» ալբոմի թողարկումից հետո քննադատները սկսեցին խմբի ոճը համեմատել Busted խմբի[109], իսկ Լևինին համեմատեցին Jamiroquai խմբի վոկալիստ Ջեյ Քեյի հետ[110]։
Լևինն ունի չորս օկտավայի հասնողտենոր/կոնտրատենոր ձայն[111][112] և հայտնի է իրֆալցետներով[113]։ «It Won't Be Soon Before Long» ալբոմի վերլուծական հոդվածումAllmusic կայքի լրագրողներից մեկը գրել է, որ Լևինը ստեղծում է «մեղեդային, նորաձև և հոգուց բխող» երաժշտություն[114]։ Չնայած Լևինի հին երգերի մեծ մասը հիմնականումֆանկ, սոուլ և ռոք ժանրերի ուղղվածության են եղել[110], սակայն նրա վերջին աշխատանքները ներառում են տարրերռեգգի և փոփ ժանրերից[115]։ Քննադատներից ոմանք նրա նոր աշխատանքները համեմատել ենColdplay խմբի երաժշտության հետ[116]։ Լևինը չի ցանկանում իր երաժշտությունը կոնկրետ որևէ ժանրի դասել՝ ասելով, որ երաժշտության մեջ կա մեծ բազմազանություն, և «անհեթեթություն է» կոնկրետ ժանրի պատկանելը[107]։
Լևինին անվանել են «միայնակ կանգնած աստղ» (անգլ.՝stand-alone star), ում ոչինչ անհրաժեշտ չէ աչքի ընկնելու համար, քանի որ նա արդեն հայտնի է իր սեփական անձով[117]։ Երաժշտական քննադատներից ոմանք նշել են, որ Լևինի հայտնիությունը Maroon 5-ի մյուս անդամներին մղում է հետին պլան, նույնիսկ իրենց սեփական երաժշտության մեջ[118]։ Քննադատներից որոշների կարծիքով էլ խմբի մեծ հաջողություն ունենալու ետևում հենց Լևինի համբավն է[119]։ «The Boston Globe» թերթը գրել է, որ խմբի հաջողությունն ու պարտությունը կախված է Լևինի մատուցման ձևից[120]։
2010 թվականին Լևինը սկսել է հանդիպել Victoria's Secret-ի մոդելԱննա Վյալիցինայի հետ, ում հետ ծանոթացել է Maroon 5-ի ելույթներից մեկի ժամանակ Լաս Վեգասում[121]։ Վյալիցինան նկարահանվել է խմբի«Misery» և«Never Gonna Leave This Bed» երգերի տեսահոլովակներում[122]։ 2012 թվականի ապրիլին զույգը հայտարարեց իրենց բաժանման մասին[123], իսկ հաջորդ ամիս Լևինը սկսեց հանդիպել Victoria's Secret-ինամիբիացի մոդելԲեհատի Փրինսլուի հետ[124][125]։ Նրանք 2013 թվականի մարտին բաժանվեցին[126], սակայն նույն տարվա հուլիսից կրկին շարունակեցին հանդիպել[127][128]։ 2014 թվականիհուլիսի 19-ինՄեքսիկայի Կաբո Սան Լուկաս քաղաքում կայացավ նրանց ամուսնական արարողությունը[129], իսկ 2016 թվականի սեպտեմբերին ծնվեց նրանց դուստրը՝ Դասթի Ռոուզ Լևինը[130]։ Փինսլուն նկարահանվել է Maroon 5-ի«Animals» երգի տեսահոլովակում[131]։
2013 թվականին Լևինի դեմ մեղադրանք է ներկայացվել Լոս Անջելեսի վերադաս դատարանում, որտեղ Universal Music Publishing Group ընկերության անվտանգության աշխատակիցը պնդում էր, որ այդ ընկերության ներսումմարիխուանա են օգտագործում։ Անվտանգության աշխատակիցը պնդում էր, որ կանեփի ծխի հոտը գալիս է ամբողջ գրասենյակից, և երբ բողոքել է այդ մասին, նրան ասել են, որ դա Լևինն է, և եթե նա ցանկանում է ծխել դա, ապա կարող է անել դա, որտեղ ուզի։ Universal Music Publishing Group ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում այդ մեղադրանքը անվանել է «անհեթեթ»[132][133]։
Լևինը զբաղվում էյոգայով, ինչը նրան օգնում է «ֆիզիկապես հանգստանալ»[134]։ Լևինն ունի բազմաթիվ դաջվածքներ մարմնի վրա։ Նա իր առաջին դաջվածքը արել է 19 տարեկանում, որն ընդամենը մի դատարկ վանդակ էր։ Նա հետագայում այդ վանդակի մեջթռչնանիշ է դաջել, քանի որ նրա կյանքի նպատակը եղել է երաժշտական կարիերա սկսելը[135]։ Լևինը դաջվածքներից մի քանիսը նվիրվել է իր մորը[136]։
Լևինը, ում եղբայրըհամասեռական է, աջակցում էԼԳԲՏ իրավունքներին[137]։ 2011 թվականին Լևինը տեսանյութ է տեղադրել Maroon 5-իՅուԹյուբի պաշտոնական էջում, որում աջակցում է «It Gets Better» ԼԳԲՏ նախագծին[138]։
↑«Grammy 2009 Winners List» (անգլերեն). MTV News. 2009 թ․ փետրվարի 8. Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
↑«Grammy 2008 Winners List» (անգլերեն). MTV News. 2008 թ․ փետրվարի 16. Արխիվացված էօրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
↑«Overexposed (2012)» (անգլերեն). Entertainment Weekly. 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված էօրիգինալից 2012 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 13-ին.
Դեն Քիմփել (2006), «How They Made It: True Stories of How Music's Biggest Stars Went from Start to Stardom!». Location unknown:Hal Leonard Corporation.ISBN 0-634-07642-6