Ագրոնոմիա (հուն․ agros` դաշտ և nomos` օրենք), գյուղատնտեսական հողահանդակների արդյունավետ օգտագործման,հողերի բերրիության ևբերքատվության բարձրացման,բույսերի մշակման մասին գիտությունների համալիր[1]։
Ժամանակակից ագրոնոմիան բաժանվում է մի շարք ինքնուրույն գիտությունների (երկրագործություն,ագրոքիմիա,ագրոֆիզիկա,բուսաբանություն, գյուղատնտեսական,միջատաբանություն, սերմնաընտրում,սերմնաբուծություն,գյուղատնտեսական օդերևութաբանություն և այլն)։ Բուսաբանություն,բույսերի ֆիզիոլոգիա,ծագումնաբանություն,կենսաքիմիա,մանրէաբանություն,հողագիտություն բնական գիտություններն ընկած են ագրոնոմիայի հիմքում[1]։
Ագրոնոմիան սաղմնավորվել է դեռևս հին աշխարհում՝Հռոմում (Կատոն, Վառոն, Կոլումելա,Պլինիոս Ավագ),Եգիպտոսում,Հունաստանում (Արիստոտել)։ 17-18-րդ դարերում, երբ գյուղատնտեսական մթերքների նկատմամբ առաջացել է մեծ պահանջարկ և զարգացել բնական գիտությունները, ձևավորվել են ագրոնոմիա գիտության հիմունքները։ Ագրոնոմիական միտքը18-րդ դարի երկրորդ կեսին ուղղորդված էր երկրագործության արտադրողականության բարձրացմանը[1]։
ՍկզբումԱնգլիայում (Ա․ Յունգ), ապա այլ երկրներում Արևմտյան Եվրոպայում այդ ժամանակ գերիշխող երկրագործության ցելային՝ եռադաշտային, համակարգը փոխարինվել է ինտենսիվ պտղափոխային համակարգով, որի հիմնավորման գործում մեծ ավանդ է ունեցել գերմանացի գիտնական, գյուղատնտես, բույսերի սննդառության հումուսային տեսության հեղինակ Ա․ Թևերը․ նրա աշխատությունները առաջադեմ դեր են կատարել ագրոնոմիայի զարգացման մեջ (նա է ապացուցել հողի բերրիության բարձրացման մեջ օրգանական նյութերի դերակատարության կարևորությունը)։ 17-18-րդ դարերում ռուս գիտնականներՄ․ Լոմոնոսովը, Ա․ Բոլոտովը, Մ․ Աֆոնինը, Վ․ Լեշինը, Ի․ Կոմովը և1765 թվականին ստեղծված Անկախ տնտեսական ընկերությունը ագրոնոմիայի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել։ Ագրոնոմիան համալիր գիտություն է դարձել19-րդ դարի կեսին և նրանից առանձնացել են ագրոքիմիան և գյուղատնտեսականմանրէաբանությունը։ Բույսերի հանքային սննդառության տեսությունը առաջ քաշած գերմանացի քիմիկոս Յու․ Լիբիխնը նպաստել է երկրագործության մեջ պարարտանյութերի լայն կիրառմանը։ Ագրոնոմիայի հետագա զարգացմանըը խթանել են 19-րդ դարում հայտնագործվածէներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը, օրգանական աշխարհի էվոլուցիայի մասին ուսմունքը (Դարվինիզմ) և ժառանգականության տեսության հիմունքների ձևակերպումները[1]։
Հայաստանում ագրոնոմիաի սաղմերը վերաբերում են մարդու՝ դիտողականությամբ ձեռք բերած փորձառությունը բույսերի մշակման և կենդանիների ընտելացման համար օգտագործելու ժամանակներին։ Այդ գիտելիքները, ինչպես նաև բնաշխարհիկ բույսերի ևկենդանիների նկարագրությունները, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացման մասին տեղեկությունները աստիճանաբար ընդգրկվել են պատմաշխարհագրական ու եկեղեցափիլիսոփայական աշխատություններում (Բարսեղ Կեսարացի,Ղազար Փարպեցի,Մովսես Խորենացի,Գրիգոր Մագիստրոս)[1]։
19-րդ դարի երկրորդ կեսից« Բազմավեպ»,«Մշակ»,«Մուրճ», «Գյուղատնտես» և այլ պարբերականներում լուսաբանվել են երկրագործության, անասնապահության և նրա առանձին ճյուղերի տնտեսավարմանը վերաբերող տարբեր հարցեր։
Հայաստանում ագրոնոմիան նկատելիորեն զարգացել է խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ ստեղծվել են բուհեր և գիտափորձակայաններ[1]։
- ↑1,01,11,21,31,41,5Հ. Այվազյան,Գյուղատնտեսական հանրագիտարան,Ե., «Հայկական հանրագիտարան հրատարակչություն,ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն,ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա»,2015, էջ 112 — 1242 էջ,ISBN 9785897000418։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 59)։ |