Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Ագնես Ինգլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Ինգլիս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3,1870(1870-12-03)
ԾննդավայրԴետրոյթ,Միչիգան,ԱՄՆ
Մահացել էհունվարի 30,1952(1952-01-30)(81 տարեկան)
Մահվան վայրԴետրոյթ,Միչիգան,ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան
Մասնագիտությունգրադարանավար, արհմիութենական գործիչ, անարխիստ և սոցիալական աշխատող
Ստորագրություն
Изображение автографа

Ագնես Ինգլիս (անգլ.՝Agnes Ann Inglis,դեկտեմբերի 3,1870(1870-12-03),Դետրոյթ,Միչիգան,ԱՄՆ -հունվարի 30,1952(1952-01-30),Դետրոյթ,Միչիգան,ԱՄՆ), եղել էամերիկացի գրադարանավար ևանարխիստ ակտիվիստ։ Ծնվել է հարուստ ընտանիքում, սակայն նրա աշխարհայացքը արմատապես փոխվել է սոցիալական աշխատանքով զբաղվելու տարիներին և նա ոգեշնչվել էԷմմա Գոլդմանի գործերից՝ միանալուԱմերիկյան անարխիստական շարժմանը։ Նա օգտագործել է իր ժառանգությունը ՝ աջակցելու շարժմանը ՝ ներդրումներ կատարելով գործադուլների հիմնադրամներում և վճարելով կալանավորված ակտիվիստների գրավը։ Հետևելով ԱռաջինԿարմիր սարսափին՝ նա սկսել է աշխատել Միչիգանի համալսարանի գրադարանի կազմում գործողԼաբադիի հավաքածուում։ Շուտով նա դառնում է այդ հավաքածուի գլխավոր վարիչը՝ մշակելով ու զարգացնելով կազմակերպության մի համակարգ, որը նյութերը դասակարգում էր ըստ իրենց թեմաների։ Նա իր կյանքի մնացած հատվածը նվիրեց այդ հավաքածուին՝ այն ընդլայնելով, զարգացնելով ու հանրությանը հասանելի դարձնելով:

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Վաղ տարիներ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ագնես Ինգլիսը ծնվել է 1870 թվականինԴետրոյթում[1]՝ հարուստ ընտանիքում[2]: Նա մեծացել էկրոնական պահպանողական ընտանիքում և ընդամենը մի կարճ ժամանակահատված է սովորել դպրոցում: Նրա հայրիկը մահացել է 1874 թվականին, և Ինգլիսը իր երիտասարդ տարիները անցկացրել է՝ խնամելով մահվան եզրին գտնվող քրոջն ու մորը: Երբ նրա ամբողջ ընտանիքը մահացել էր և Ինգլիսը դառնում էր 30 տարեկան, նա լքեց տունը՝ պատմություն ու գրականություն ուսումնասիրելուՄիչիգանի համալսարանում[3]:

Նա չի ավարտել համալսարանը և փոխարենը մի քանի տարիներ անցկացրել է շրջագայելով՝ որպես սոցիալական աշխատող, աշխատել էՉիկագոյում՝Հոլ Հաուսում, ԴետրոյթիՖրանկլին փողոցի սոցիալական կենտրոնում,Էնն Արբոր քաղաքում՝Երիտասարդ Քրիստոնյա Կանանց Ասոցիացիա-ում: Արտասահմանցի աշխատողների վատ կենցաղային ու աշխատանքային պայմանների ականատես լինելով՝ Ինգլիսը դարձավծայրահեղական, այդ ամենը նրան ստիպեց կասկածի տակ առնել քաղաքական բարեգործական ծրագրերը և ԱՄՆ-ում գործող սոցիալական կարգը[3]:

Անարխիստական գործունեություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Նա սկսեց ոչ ֆորմալ կրթություն, որի ընթացքում ընթերցեց բազմաթիվ գրքեր և ներկա գտնվեցհեղափոխականների դասախոսություններին[3]: Նրան հատկապես ոգեշնչել են անարխիստԷմմա Գոլդմանի գրությունները, ինչը նրան մղեցԱմերիկյան անարխիստական շարժմանը[2]: 1915 թվականին նա հանդիպում է Գոլդմանին և Ալեքսանդր Բերկմանին, որոնց հետ նա արագ մտերմանում է[3]:

Շուտով նա միանում էԱշխարհի արդյունաբերական աշխատողներին և սկսում կազմակերպել անարխիստական դասախոսություններՄիչիգանի հարավ-արևելյան շրջանում[3], այդ թվում՝Միչիգանի համալսարանում կայացածԷմմա Գոլդմանի դասախոսությունը[2]: Նա նաև հանդես եկավՌուդոլֆ Ռոքերի հետԴետրոյթի Ժամանակակից դպրոցի կազմակերպած մշակութային միջոցառումների ժամանակ[4]: Ինգլիսը աջակցում էրկազմակերպված աշխատավորական շարժմանը,քաղաքացիական իրավունքների շարժմանը՝ օգտագործելով իր ժառանգությունը՝ գործադուլների ֆոնդերը ֆինանսավորելու և ձերբակալված ակտիվիստների գրավը վճարելու համար[5]:

ՀետևելովԱՄՆ-ի մասնակցությանըԱռաջին համաշխարհային պատերազմում՝ Ինգլիսը միանում է հակապատերազմական շարժմանը՝ բողոքելով պարտադիր զորակոչի ներդրումից[3]: Կարմիր սարսափի ընթացքում նա վճարում էր զորակոչից խուսափողների գրավը և կազմակերպում նրանց իրավական պաշտպանության ֆոնդերը. նրա ընտանիքը արձագանքեց դրան՝ սահմանափակելով նրա ֆինանսկան աջակցությունը, որպեսզի նա ավելի քիչ աջակցի ծայրահեղական քաղաքական գործունություններին[5]: 1918 թվականին, երբ Էմմա Գոլդմանը բանտարկված էր հակապատերազմական գործունեության համար, Ինգլիսը այցելում է նրան բանտում՝Միսսուրի նահանգի Ջեֆերսոն քաղաքում: Գոլդմանը հաջորդ տարի արտաքսվում է[2]:

Գրադարանի վարում

[խմբագրել |խմբագրել կոդը]

1920-ականների սկզբում Ինգլիսը սկսեց այցելելՄիչիգանի համալսարանի գրադարանի Լաբադիի հավաքածու, որտեղ ի սկզբանե զբաղվում էր սեփական հետազոտություններով, իսկ հետո սկսեց զբաղվել հավաքածուի կազմակերպմամբ[6]: 1924 թվականից Ինգլիսը կամավոր կերպով սկսել է աշխատել որպես հավաքածուի վարիչ[7]: Չունենալով փորձառու գրադարանավարների աջակցություն՝ նա մշակեց նոր մեթոդ՝ նյութերը բաժանելով ըստ թեմաների ու յուրաքանչյուր միավոր առանձին գրանցելով: Նա նաև փափուկ կազմով հրատարակությունները կաշեպատում էր և թերթերից կտրատած հոդվածները հավաքում ալբոմների մեջ[8]: Ինգլիսի գրադարանավարական աշխատանքը ուղղակիորեն կապված էր նրա արխիստական գաղափարներով ևձախերի քաղաքական հայացքներով, նա օգտագործում էր իր գիտելիքները շարժման համար և ծանոթությունները ակտիվիստների շրջանում՝ հավաքածուի համար նյութեր ձեռք բերելու և դասավորելու նպատակով[9]: Ինգլիսը կարևորում էր հավաքածուի հանրային հասանելիությունը՝ թույլ տալով ընթերցողներին տուն տանել նյութերը և բարյացակամ վերաբերմունք էր ցուցաբերում նույնիսկ այն դեպքերում, երբ գրքերը վերադարձվում էին վնասված վիճակում[10]:

Ինգլիսը կապ էր հաստատում հարյուրավոր ծայրահեղականների հետ՝ կոչ անելով նրանց տրամադրել նոր նյութեր, ինչի արդյունքում էլ հավաքածուի պարունակությունը զգալիորեն մեծացավ[11]: Նրա ջանքերի շնորհիվ հավաքածուն համալրվեց այնպիսի նշանավոր գործիչների կողմից տրամադրած նյութերով, ինչպիսիք են՝Ռոջեր Նեշ Բոլդուինը,Ռալֆ Չապլինը[12],Ջոզեֆ Դեսերը,Միլի Գրոբշտեյնը[13], Էմմա Գոլդմանը,Էլիզաբեթ Գարլի Ֆլինը[12],Մարք Մատչին[14],Հյուգո Ռոլանդը[15] ևԱլֆրեդ Զանֆթլեբենը[16]: Ինգլիսը հավաքել է նաև ամերիկացի անարխիստՎոլտարին դը Քլերի և սոցիալիստ-տնտեսագետՋոն Ֆրենսիս Բրեյի փաստաթղթերը, նա հետազոտական նյութեր էր տրամադրում Գոլդմանի և Չապմանի ինքնակենսագրականների համար, ինչպես նաև պատմաբաններՓոլ Ավրիչի ևՋեյմս Մարտինի գրքերի համար[12]: Ավրիչը նշել է, որ հենց Ինգլիսի ու Լաբադիի շնորհիվ է հնարավոր եղել պահպանել ամերիկյան անարխիզմի պատմական ժառանգության մեծ մասը[2]:

Ինգլիսը շուտով դարռնում է անփոխարինելի հավաքածուի համար, նույնիսկ Ջոզոֆ Լաբադին առաջարկել էր հավաքածուի անուն փոխել և կոչել «Ինգլիս-Լաբադիի հավաքածու», սակայն Ինգլիսը հրաժարվել էր որևէ պաշտոնական ճանաչումից[17]: Ինգլիսի գրադարանում աշխատելու հինգերորդ տարում՝ 1929 թվականին՝ Ուիլյամ Ուորներ Բիշոփը վերջապես աշխատավարձ է տրամադրում նրան[18]: 1933 թվականին Լաբադին մահանում է և Ինգլիսը շարունակում է իր աշխատանքը հավաքածուի հետ՝ ամբողջ կյանքը նվիրելով դրա խնամքին[19]:Ինգլիսը մահաել է 1952 թվականի հունվարի 29-ին[20]:

Ժառանգություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ուորներ Ռայսը, ով այդ ժամանակ Միչիգանի համալսարանի գլխավոր գրադարանավարն էր, չփոխարինեց Ինգլիսի պաշտոնը՝ չնայած իր նախկին խոստմանը: Հավաքածուն բացվել էր այցելուների համար առանց հսկողության, ինչի արդյունքում 1950-ականների ընթացքում խաթարվեց Ինգլիսի կազմած փաստաթղթերի դասակարգման համակարգը[20]: Հյուգո Ռոլանդը նշել է, որ Ինգլիսի մահից հետո շարունակել է նյութեր տրամադրել Լաբադիի հավաքածուին, սակայն գրադարանի նոր ղեկավարը, որի քաղաքական հայացքներըպահպանողական էին, այդ նյութերից որոշները ոչնչացրել է[15]: Հավաքածուն ի վերջո անցել էԷդվարդ Վեբերի ղեկավարության ներքո, ով 1960 թվականից մինչև 2000 թվականը եղել է դրա պատասխանատուն և զգալիորեն ընդլայնել է այն՝ ներառելով նաև համասեռամոլների ազատագրման շարժման հրատարակությունները[21]:

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. Avrich 1995, p. 481n48;Herrada & Hyry 1999, p. 7.
  2. 2,02,12,22,32,4Avrich, 1995, էջ 481n48
  3. 3,03,13,23,33,43,5Herrada, Hyry, էջ 7
  4. Avrich, 1995, էջ 196
  5. 5,05,1Herrada & Hyry 1999, p. 7;Herrada 2007, p. 135.
  6. Herrada & Hyry 1999, p. 7;Herrada 2007, pp. 135-136.
  7. Avrich 1995, p. 481n48;Herrada & Hyry 1999, pp. 7-9;Herrada 2007, pp. 135-136.
  8. Herrada, Hyry, էջեր 8-9
  9. Herrada, Hyry, էջեր 9-10
  10. Herrada, Hyry, էջ 10
  11. Herrada & Hyry 1999, p. 9;Herrada 2007, pp. 136-137.
  12. 12,012,112,2Herrada, Hyry, էջ 9
  13. Avrich, 1995, էջ 79
  14. Avrich, 1995, էջ 384
  15. 15,015,1Avrich, 1995, էջ 160
  16. Avrich, 1995, էջ 312
  17. Herrada, 2007, էջեր 135-136
  18. Herrada, 2007, էջ 136
  19. Avrich 1995, p. 481n48;Herrada & Hyry 1999, p. 10;Herrada 2007, pp. 136-137.
  20. 20,020,1Herrada, 2007, էջ 137
  21. Herrada, 2007, էջեր 137-138

Գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Լրացուցիչ գրականություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Ագնես_Ինգլիս&oldid=10467317» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp