Աբրուցո, մարզ Կենտրոնական Իտալիայում,Ադրիատիկ ծովի ափին,Ապենինյան թերակղզու կենտրոնական մասում, Աբրուցյան Ապենիններ լեռներում։ Տարածությունը՝ 10794 կմ², բնակչությունը՝ 1 202100 մարդ (1969)։ Գլխավոր քաղաքը՝Լ'Աքվիլա։
Անվանումը (իտալերեն՝Abruzzo) ստացել է մարզի տարածքում ձգվող Աբրուցյան Ապենիններ (Appenino Abruzzese) լեռներից։ Լեռների անվանումն առաջացել էլատիներենabruptus «զառիթափ» բառից, այսինքն՝ զառիթափ լանջեր ունեցող, խոր կիրճերով մասնատված լեռներ[2]։
1986 թ.-ի տվյալներով գյուղատնտեսական շրջան էր։ Ադրիատիկի ծովափում և միջլեռնային հովիտներում մշակվում Էցորեն,եգիպտացորեն,շաքարի ճակնդեղ,կարտոֆիլ,ձիթապտուղ,խաղող,բանջարեղեն։ Լեռներում զբաղվում են արոտային ոչխարաբուծությամբ։ Ունի քիմիական և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Աբրուցցին զբոսաշրջիկության և ալպինիզմի կենտրոն է։
- ↑1,01,1Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ — 1926.
- ↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987).Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 8.
| |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 44)։ |