Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Աբու Դաբի

24°28′41″ հս․ լ. 54°22′07″ ավ. ե.HGЯOL
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Աբու Դաբի
أبو ظبي
Դրոշ

ԵրկիրԱՄԷ ԱՄԷ
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքAbu Dhabi
ՇեյխԽալիֆա բին Նայադ ալ Նյանի
Հիմնադրված է1760 թ.
Մակերես972կմ²
ԲԾՄ14 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Խոսվող լեզուներարաբերեն
Բնակչություն1,570,000[1] մարդ
Խտություն1525,72 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(+971) 2
Պաշտոնական կայքabudhabi.ae

Աբու Դաբի (արաբ․՝ابوظبي‎‎, «Եղջերուի հայրը»),Միացյալ Արաբական Էմիրությունների ևԱբու Դաբիի Էմիրության մայրաքաղաքը։ Նավահանգիստ Պարսից ծոցի ափին[2]։ Բնակչությունը՝1 570 000 մարդ (2023)[3]։

Պատմություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Հիմնադրվել է1760 թվականին։ Մի գեղեցիկ լեգենդ կաՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։Արաբ որսորդները օազիսներից մեկումեղջերուին հետապնդելիս հասնում ենՊարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու։ Որսորդները հետևում են եղջերվին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ։ Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան։ Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչըարաբերեն հնչում է որպես Աբու Դաբի։

Աշխարհագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Պարսից ծոցի կղզիներից մեկում է՝ մայրցամաքից 4 կմ հեռավորության վրա։ Կղզին մայրցամաքին կապված է 2 ավտոմոբիլային կամուրջներով։

Տրանսպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

Քաղաքում է Մինա Զաիդ նավահանգիստը և Միջազգայինօդանավակայանը։

Հիմնական փոխադրամիջոցըտաքսին է։ Փողոցները լայն են, արդիական կառուցապատմամբ, երթևեկությունը եռագիծ է բոլոր կողմերից։ Որպես կանոն՝ հյուսիսից հարավ ձգվում են ճանապարհները, իսկ արևմուտքից արևելք՝ փողոցները։ Փողոցները բաժանված են կենտրոնից, բաժանման գիծը պատված էարմավենիներով։

Սպորտ

[խմբագրել |խմբագրել կոդը]

2009 թվականից Յաս կղզու ճանապարհին ընդունվում էՖորմուլա 1-ի էտապներից մեկը՝ Աբու Դաբիի գրան-պրին։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. «Middle East :: United Arab Emirates». Central Intelligence Agency.Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Ա-Կ), Ե., «Լույս», 1987, էջ 8։
  3. https://tellusant.com/repo/tb/tellubase_factsheet_are.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Աբու Դաբի» հոդվածին։
Ֆոտո, վիդեո և աուդիո
Թեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ
 
GND4250193-3 ·LCCNn81147502 ·NDL00560046 ·NKCge632074 ·SUDOC032614608 ·VIAF136057444 ·WorldCat VIAF136057444
Ասիայի երկրների մայրաքաղաքներ
Կենտրոնական ԱսիաՀարավային ԱսիաՀարավարևելյան ԱսիաԱրևմտյան Ասիա
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Աբու_Դաբի&oldid=10310875» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp