Movatterモバイル変換


[0]ホーム

URL:


Jump to content
Վիքիպեդիա
Որոնել

Աբիգ Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներԱվագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբիգ Ավագյան
Ծնվել էսեպտեմբերի 14,1919(1919-09-14)[1][2]
ԾննդավայրԹեհրան,Իրան[1][2]
Վախճանվել էհունվարի 25,1983(1983-01-25)[2](63 տարեկան)
Վախճանի վայրԵրևան,Հայկական ԽՍՀ,ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Իրան և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՀԳՄ
Պարգևներ
Աբիգ ԱվագյանՎիքիդարանում

Աբիգ Համազասպի Ավագյան (սեպտեմբերի 14,1919(1919-09-14)[1][2],Թեհրան,Իրան[1][2] -հունվարի 25,1983(1983-01-25)[2],Երևան,Հայկական ԽՍՀ,ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր,ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել |խմբագրել կոդը]

Ծնվել էԹեհրանում (Իրան)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։

1939 թվականին զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև1941 թվականը։1946 թվականին ներգաղթել էՀայաստան։ 1957 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1959-1983 թվականներին որպես խորհրդական աշխատել էՀայաստանի գրողների միությունում։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսելռուսերեն։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել էԵրևանում[3]։

Երկերի մատենագիտություն

[խմբագրել |խմբագրել կոդը]
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1950, 120 էջ։
  • Վաղը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1951, 236 էջ։
  • Շիկացած հող (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1955, 468 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 158 էջ։
  • Նազելի Դալարյան (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 268 էջ։
  • Բենդ գյուղի վերջին բնակիչը (երկու պատմվածք), Երևան, Հայպետհրատ, 1962, 43 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1962, 200 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, «Հայաստան», 1965, 188 էջ։
  • Հարավային տենդ, Երևան, «Հայաստան», 1971, 180 էջ։
  • Եղել է, չի եղել (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1973, 100 էջ։
  • Հարված (վիպակ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1978, 408 էջ։
  • Մարդը անապատում (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1981, 60 էջ։
  • Վերջին հանգրվան (պատմվածքներ, վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1982, 584 էջ։
  • Հարավային տենդ, (Պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 2002, 156 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել |խմբագրել կոդը]
  1. 1,01,11,21,31,41,5Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) /Վ. Համբարձումյան,Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 2,002,012,022,032,042,052,062,072,082,092,10Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Հայկ Խաչատրյան (1986).Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 55-56.

Արտաքին հղումներ

[խմբագրել |խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են«Աբիգ Ավագյան» հոդվածին։
 ⛭ 
  Բառարաններ և հանրագիտարաններ
 
ՀԳՀԳ6152 ·BNF155475416 ·ISNI0000000361007866 ·LCCNnr88011837 ·NTA393630188 ·SUDOC196161908 ·VIAF222129310 ·WorldCat VIAF222129310
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 600
Ստացված է «https://hy.wikipedia.org/w/index.php?title=Աբիգ_Ավագյան&oldid=9536279» էջից
Կատեգորիաներ:
Թաքցված կատեգորիաներ:

[8]ページ先頭

©2009-2025 Movatter.jp