VII դարում փոքր շեյխությունները, որոնք տեղակայված էին Պարսից ծոցի հարավային և Օմանի ծոցի հյուսիսարևմտյան ափերին, մտանԱրաբական խալիֆայության կազմի մեջ, վերջիններս արդեն այս տարածքներում տարածել էինիսլամը։ Այս ժամանակահատվածում ստեղծվեցինԴուբայ,Շարջա,Էլ-Ֆուջեյրա քաղաքները։Արաբական խալիֆայության թուլացումից հետո շեյխությունները ստացան ավելի շատ ինքնիշխանություն։ X-XI դարերումԱրաբական թերակղզու արևելյան հատվածը մտնում էր Կարմատների պետության կազմի մեջ, իսկ վերջինիս բաժանումից հետո տարածքը անցավ Օմանի իշխանության տակ։
XV դարի վերջին եվրոպացիները սկսեցին իրենց ազդեցությունը այս տարածքների վրա։Պորտուգալիան առաջին եվրոպական երկիրն էր, որ կարողացավ հաստատվել թերակղզում։ Պորտուգալիան իր հսկողության տակ առավԲահրեյնը,Ջուլֆարը ևՀորմուզի նեղուցը։
Օստ-Հնդկական խումբը մշտապես ռազմական էքսպեդիցիաներ էր ուղղում դեպի Պարսից ծոց և1820 թվականին ստիպեց 7 արաբական թագավորությունների էմիրներին և շեյխերին կնքել մի համաձայնագիր, որով անգլիացիները տիրելու էին այս տարածքներին և Օմանը վերջնականապես բաժանելու էին 3 մասի՝ իմամաթ Օման, սուլթանաթ Մասքաթ և «Ծովահենների ափ»։1853 թվականից այս թագավորությունները միասին կոչվում էին «Պայմանական Օման»։
Թագավորության տարածքում ստեղծվեցին անգլիական ռազմական բազաներ։ Քաղաքական ղեկավարությունը իրականացնում էր անգլիացի քաղաքական լիազորը։ Բրիտանական պրոտեկտորատի ստեղծումը չխանգարեց տեղի բնակիչների ավանդույթներին և դավանանքին։ Տեղի բնակիչները շարունակում էին պահպանել հին ավանդույթները։
Գլխավոր ցեղը այս տարածքում, եղել և մնում է Բանի-Յազը, որը հենց սկզբից բնակված է եղել Լիվայի ևԱլ-Այինի օազիսների վրա։1833 թվականի Բանի-Յազ ցեղից Մաքթումները, գաղթում են օազիսներից և հաստատվումԴուբայում, անկախացնելով այն։ Այսպես ստեղծվեց Մաքթումների դինաստիան, որը ղեկավարում էԴուբայի Էմիրությունը մինչ օրս։
1920-ականներին «Պայմանական Օման»-ում սկսվեց պայքարը անկախության համար, որը սկսվեցՇարջա ևՌաս-ալ-Խայմա քաղաքներից։ Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ մի հայտնություն, որը բեկումնային դարձավ ոչ միայն Էմիրությունների, այլ ամբողջՄիջին Արևելքի համար.Պարսից ծոցում գտնվեցիննավթի չափազանց հարուստ պաշարներ։
1950-ականներից սկսած նավթի արդյունաբերությունը ոտքի կանգնեցրեց երկիրը և այն սկսեց արագ տեմպերով զարգանալ, սակայն թագավորությունը դեռ մնում էր բրիտանական պրոտեկտորատի ազդեցության տակ։ Սակայն1964 թվականին Բրիտանական պրոտեկտորատին դեմ դուրս եկավԱրաբական երկրների լիգան, որը պաշտպանում էր արաբական ժողովուրդների լիովին անկախացման հարցը։1968 թվականին որոշվեց, որ1971 թվականին բրիտանական զորքերը պետք է դուրս գանՍուեզի ջրանցքի հարակից տարածքներից ևՊարսից ծոցի պետություններից։ Թագավորությունները կնքեցին համաձայնագիր Պարսից ծոցի Արաբական Թագավորությունների Ֆեդերացիա ստեղծելու մասին։ Այս ֆեդերացիայի մեջ պետք է մտնեինԲահրեյնը ևԿատարը, սակայն ավելի ուշ նրանք դարձան ինքնուրույն պետություններ։
1971 թվականի դեկտեմբերի 2-ին «Պայմանական Օմանի» 7 Էմիրություններից 6-ը հայտարարեցին նոր ֆեդերացիայի ստեղծման մասին, որը անվանում էր Արաբական Միացյալ Էմիրություններ, 7-րդ Էմիրությունը՝Ռաս-ալ-Խայման, միացավ նրանց1972-ին։
Պետության անկախացումը համընկավնավթի գների կտրուկ աճի հետ, որը գալիս էրՍաուդյան Արաբիայի կոշտ քաղաքական տնտեսությունից։ Այս ամենը նոր ճանապարհ ստեղծեց նորանկախ երկրի համար ինքնուրույն քայլեր գցելու տնտեսության և ներքին քաղաքականության մեջ։ Նավթի վաճառքի եկամուտների և այս ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ պետությունը շատ արագ զարգացավ։ Երկրում զարգացան նաևտուրիզմի և ֆինանսական ոլորտները։
1990-1991 թվականներին Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերը մասնակցեցինՔուվեյթի անկախացմանը։
Արաբական Միացյալ Էմիրությունները(ԱՄԷ) դաշնային սահմանադրական միապետություն է, որը կազմված է 7 Էմիրություններից` Աբու Դաբիի, Աջմանի, Դուբայի, Շարջայի,Ռաս-ալ-Խայմայի, Ումմ-ալ-Քուվեյնի,Ֆուջեյրայի ԷմիրությունՅուրաքանչյուր Էմիրություն կառավարվում է Էմիրի կողմից և ունի իր սեփական վարչակազմը։ Յուրաքանչյուր էմիր ինքնավար է տնօրինում իր էմիրության ռեսուրսները։ ԱՄԷ-ում քաղաքական կուսակցություններ չկան։ Պետությունը գլխավորում էԱբու Դաբիի էմիրությունը, իսկ ղեկավարությունը՝Դուբայի Էմիրությունը։
Փաստացի Միության Վերին Խորհուրդը գրավում է բարձր դիրք ԱՄԷ-ի պետական կառուցվածքում։ Խորհուրդը բաղկացած է 7 էմիրությունների ղեկավարներից։ Խորհուրդը որոշում է պետության ընդհանուր քաղաքականությունը։ Խորհուրդը նաև որոշում է Խորհրդի պատգամավորների նախագահին։
Խորհրդի աշխատանքը սկսվում է ամեն տարվա հոկտեմբերի սկզբին, սեսիայի ընթացքում խորհուրդը պարտավորվում է անցկացնել պլենարային նստաշրջաններ 2 ամիսը մեկ։ Խորհրդի ղեկավարը իրավունք ունի հրավիրել ժողով արտակարգ իրադրության դեպքում կամ խորհրդի անդամների պահանջով։ Ցանկացած որոշման համար պետք առնվազն 5 խորհրդի անդամի ներկայությունը, որոնց մեջԱբու Դաբիի ևԴուբայի ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է։ Խորհրդի ժողովները, որպես կանոն, կրում փակ բնույթ։
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահը և մայրաքաղաքային էմիրության՝Աբու Դաբիի էմիրը համարվում է նույն անձնավորությունը։ Դրա պատճառը էմիրության չափազանց հզոր լինելն է, ղեկավարությունը փոխանցվում է ժառանգաբար։ Մինչև1966 թվականը ինչպեսԱբու Դաբիում, այնպես էլ հարևանՍաուդյան Արաբիայում ընդունված էր, որ ղեկավարությունը ժառանգաբար անցնում է եղբորից եղբոր։ ԱՄԷ-ի նախագահ համարվում է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Պաշտապնության Վերին Խորհրդի նախագահն։ Պետության ղեկավարը ստորագրում է հրամաններ և օրենքներ, որոնք նախօրոք հաստատվել էին Վերին Խորհրդի կողմից։ Բացի այդ, նա նշանակում է ամբողջ դիվանագիտական համակարգը, բարձրագույն զիվորական և քաղաքացիական պաշտոնները, ստորագրում և հաստատում է մահապատժի որոշումը։
Գործադիր իշխանությունը ներկայացված է Նախարարների Խորհրդով, ղեկավարի գլխավորությամբ, որը նշանակվում է նախագահի կողմից և հաստատվում Վերին Խորհրդի կողմից։ Ղեկավարության պարտականությունների մեջ է մտնում օրինագծի և բյուջեի ընդունումը, օրենքների և մյուս նորմատիվային ակտերի ընդունումը, դատական որոշումներին հետևելը, աշխատակիցների նշանակումը կամ ազատումը։ Ներկա պահին Նախարարների Խորհուրդը ղեկավարում էՇեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումը։ Կան հետևյալ նախարարություններն ու ծառայությունները՝
Փոխնախագահ և վարչապետ
Պաշտպանության նախարար
Պաշտպանության գործերի պետնախարար
Փոխվարչապետ
Ներքին գործերի նախարար
Փոխվարչապետ
Նախագահի գործերով նախարար
Փոխվարչապետ
Ֆինանսների նախարար
Ֆինանսական գործերի պետնախարար
Կառավարության գործերի նախարար
Կառավարության զագացման և ապագայի պետնախարար
Դաշնային Գերագույն խորհրդի գործերի նախարար
Դաշնային Ազգային խորհրդի գործերի նախարար
Պետական նախարար
Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար
Արտաքին գործերի պետնախարար
Միջազգային համագործակցության պետնախարար
Արդարադատության նախարար
Առողջապահության նախարար
Արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների նախարար
Արհեստական ինտելեկտի, թվային տնտեսության և հեռահար աշխատանքի կիրառման հարցերով պետնախարար
Օրենսդիր իշխանությունը ներկայացված է Ազգային Խորհրդով, որի կազմի մեջ մտնում են ներկայացուցիչներ բոլոր էմիրություններից, որոնց քանակը ամրագրված է սահմանադրության մեջ և որոշվում են բնակչության թվաքանակից և քաղաքական ու տնտեսական իրադրությունից այս կամ այլ էմիրությունում։ Ցանկացած էմիրություն կարող է ընտրել Ազգային Խորհուրդի ընտրությունների սեփական մեթոդ։ Ներկա պահին Խորհրդի կազմում մտնում են 40 նախարարներ (8-ականԱբու Դաբիից ևԴուբայից, 6-ականՌաս-ալ-Խայմայից ևՇարջայից և 4-ականՖուջեյրայից,Ումմ-ալ-Քուվեյնից ևԱջմանից)։
Դատական իշխանությունը ներկայացված է Միության Բարձրագույն Դատարանով, որը համարվում է Միացյալ Արաբական Էմիրությունների գերագույն դատարանը։ Այն կառուցված է գլխավոր դատավորով և 4 անկախ դատավորներից։ Բարձրագույն դատարանը կարգավորում է հարաբերությունները էմիրությունների միջև, ինչպես նաև Վերին Խորհրդի անդամների։
ԱՄԷ-ի աշխարհագրության առանձնահատկությունն այն է, որ պետության տարածքի մեծ մասը կազմում են ավազային անապատները, որոնք մի մասն են կազմում աշխարհի ամենամեծՌուբ-Էլ-Խալի ավազային անապատի, որը գտնվում է հարևանՍաուդյան Արաբիայի հարավ-արևելքում։ Այս տարածքները ծածկված են հաստ աղի շերտով, այն ինչ երկրի հյուսիսում և արևելքում գերակշռում են օազիսները և լեռնային հիանալի տեսարանները։Ֆաունայի հիմնական ներկայացուցիչներից են՝ արաբական հովազը և իբեկսը, ուղտը, այծերը։
Երկրի կլիման չափազանց տաք է և չորային։ Հաճախ են լինում ավազային փոթորիկներ։ Ամռանը ջերմաստիճանը կազմում է 30-35, իսկ ձմռանը 20-23 աստիճան Ցելսիուսի սանդղակով։ Ամեն տարի նոյեմբերից մինչև մայիս տեղումների քանակը կազմում է 100մմ։
Միացյալ Արաբական Էմիրությունների բնակչությունը կազմում է 4,5 միլիոն մարդ, որիցարաբները կազմում են միայն 1/3 մասը, իսկ տեղաբնակները 11%։ Մնացածները ներգաղթածներ ենՊակիստանից,Հնդկաստանից,Բանգլադեշից,Շրի Լանկայից և Հարավային Ասիայի մյուս երկրներից, որոնք տեղափոխվել են ՄԱԷ ժամանակավոր աշխատողի կարգավիճակով։ Բնակչության 85% չեն համարվում երկրի քաղաքացիներ։Արաբ ներգաղթածները հիմնականումՊաղեստինի բնակիչներ են։
Բնակչության 88% կենտրոնացված են քաղաքներում։ Խոշորագույն և ավելի դինամիկ զարգացող քաղաքն էԴուբայը, 1,5 միլիոն բնակչությամբ։ Մյուս խոշոր քաղաքներն ենԱբու Դաբին,Ալ-Այինը,Ֆուջեյրան ևՇարջան։
ՄԱԷ-ի գրեթե բոլոր քաղաքացիներըմուսուլմաններ են, որոնցից 85%սուննիներ, իսկ 15%շիաներ։ Էմիրությունների փախստականների ծառայության հավաստմամբ, գաղթականների 55% ևսմուսուլման են, 25%հինդուիստներ, 10%քրիստոնյաներ, 5%բուդդիստներ։ Մյուս 5% կազմում են փոքրամասնությունները։ 4,5 միլիոն բնակչությունից հաշվված նաև օտարերկրացիներին,մուսուլմանները կազմում են 3/4 մասը։
Ներկա պահին հիմնական տրանսպորտային միջոցը համարվում են ավտոմեքենաները, ճանապարհների մեծամասնությունը ասֆալտապատված է։ Երկրում կան խոշոր միջազգային օդանավակայաններ, նավահանգիստներ, նավթահաններ, կառուցվում էԴուբայի մետրոպոլիտենը։
ՄԱԷ-ն մուսուլմանական երկիր է։ Այստեղ ընդունված է չէ գտնվել փողոցում ոչ սթափ վիճակում (հակառակ պարագայում կարող են հայտնվել բանտում) կամ արտահայտիչ հագնվելը (հատկապես վերաբերվում է կանանց)։ Սակայն վերջին շրջանի զբոսաշրջիկների կտրուկ աճի պատճառով ավանդույթները գնում է դեպի եվրոպական նորմերին։
Տեղի բնակչության մեջ վերջին ժամանակներում սկսվել է ավելի շատ գնահատվել կրթությունը, և դրա շնորհիվ ՄԱԷ-ում ստեղծվել են միջազգային մակարդակի բարձրագույն ուսումնական հաստատություններ, բացվել են աշխարհի տեխնիկապես առաջավոր կազմակերպությունների գիտա-տեխնիկական կենտրոններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկվածՀայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 668)։