Գերմաներենում "ß" տառը կոչվում է «Էսցեթ» ("Eszett") կամ «հստակ Ս» ("scharfes S")։ Այն երկար "s"-ի և "z"-ի (ſz) կամ երկար "s"-ի և "s"-ի (ſs)կցագիր է։ "Էսցեթ" անվանումը գալիս է գերմաներենում S և Z տառերի արտասանության ձևից։ 1996 թ. գերմաներենի ուղղագրական բարեփոխումից հետո "ß"-ը գրվում է միայն երկար ձայնավորներից և երկհնչյուններից հետո, մինչդեռ "ss"-ը՝ կարճ ձայնավորներից հետո։
"ß"-ի ամենահին հայտնաբերված նմուշները պատկանում են մ.թ. 1300 թ. մի ձեռագրի։ Այլ լեզուներում օգտագործվել է մինչև 18-րդ դարը։
Բազմաթիվ հին և նոր փաստաթղթերում "ß"-ն հանդիպում է որպես "sch"-ի հապավում,շիլինգի արժութային խորհրդանիշ կամ՝ գերմանական հաշվարկային «շոք» ("Schock") միավորը (որը հավասար էր 5դյուժինի) խորհրդանշող "ßo" հապավման տեսքով։