Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։
Տնտեսական պատժամիջոցներ կամէմբարգո,առևտրային ևֆինանսական պատժամիջոցներ, որոնք կիրառում են պետությունները կամ հաստատություններ՝ պետությունների, խմբերի կամ անհատների նկատմամբ։ Տնտեսական պատժամիջոցները հարկադրանքի մի ձև են, որը փորձում է ստիպել գործող անձին փոխել իր վարքագիծը՝ տնտեսական փոխանակումը խաթարելու միջոցով։ Պատժամիջոցները կարող են նախատեսված լինել հարկադրելու (գործողի վարքագիծը փոխելու փորձ) կամ զսպելու (գործողին որոշակի գործողություններից կանգնեցնելու փորձ համար։
Պատժամիջոցները կարող են ուղղված լինել ամբողջ երկրին կամ ավելի նեղ շրջանակով անհատների կամ խմբերի նկատմամբ, պատժամիջոցների այս վերջին տեսակը երբեմն անվանում են «խելացի պատժամիջոցներ»։ Տնտեսական պատժամիջոցների ակնհայտ ձևերից են առևտրային արգելքները, ակտիվների սառեցումը, ճանապարհորդության արգելքները, զենքի էմբարգոն ևֆինանսական գործարքների սահմանափակումները։
Նախատեսված նպատակներին հասնելու հարցում պատժամիջոցների արդյունավետությունը քննարկման առարկա է։ Գիտնականները նաև քննարկել են պատժամիջոցների քաղաքականության արտաքին ազդեցությունները։ Երկրի մասշտաբով պատժամիջոցների մարդասիրական հետևանքները վիճաբանության առարկա են եղել։ Արդյունքում, 1990-ականների կեսերից ի վեր,ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ՄԱԿԱԽ) պատժամիջոցները հակված են եղել թիրախավորել անհատներին և կազմակերպություններին, ի տարբերություն նախորդ տասնամյակների ամբողջ երկրի վրա կիրառվող պատժամիջոցների։
Էմբարգոյի ամենաընդգրկուն փորձերից մեկը տեղի է ունեցել 1803-1815 թվականներիՆապոլեոնյան պատերազմների ժամանակ։Միացյալ Թագավորությունը տնտեսապես քայքայելու նպատակով՝Ֆրանսիայի կայսր Նապոլեոն I-ը 1806 թվականին հռչակել է Մայրցամաքային համակարգը, որն արգելում էրեվրոպական երկրներին առևտուր անել Մեծ Բրիտանիայի հետ։ Գործնականում Ֆրանսիական կայսրությունը չի կարողացել լիովին կիրառել էմբարգոն, որը նույնքան վնասակար (եթե ոչ ավելի) էր մայրցամաքային պետությունների համար, որքան բրիտանացիների համար։ 1899 և 1907 թվականների Հաագայի կոնվենցիաների ժամանակ դիվանագետներն ու իրավաբանները...Ավելին⇒
Շարունակվող իրադարձություններ՝Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) •Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
Վերջերս մահացածներ՝Արման Գրիգորյան •Խոսե Մուխիկա •Ռադիկ Մարտիրոսյան •Աղվան Չատինյան •Զուրաբ Ծերեթելի •Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում էվիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում էհիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում էCreative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահինՀայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
319 062 հոդված | 531 ակտիվ խմբագիր |
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛րօգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
Նշվում էՊարսկերենի օրը։