Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։
Ստորգետնյա Փարիզ (ֆր.՝ carrières de Paris, «Փարիզի քարհանքեր»),Փարիզի տակ գտնվող լքված, ստորգետնյահանքերի շարք, որոնք միմյանց հետ կապված են թունելների ցանցով։ Այստեղ պահվում են մոտ վեց միլիոն մարդու մնացորդներ, ինչը նրան տվել է «Աշխարհի ամենամեծ գերեզման» համբավըː
Գոյություն ունեն երեք հիմնական ցանցեր՝ ամենամեծը, որը հայտնի է որպես «մեծ հարավային ցանց» (grand réseau sud), գտնվում է 5-րդ, 6-րդ, 14-րդ և 15-րդ թաղամասերի տակ, երկրորդը՝ 13-րդ թաղամասի, իսկ երրորդը՝ 16-րդի, չնայած այլ փոքր ցանցեր նույնպես կան12-րդ, 14-րդ և 16-րդ թաղամասերի տակ։ Ապրանքային հանքանյութը`լուտետյան կրաքարը, որպես շինանյութ է օգտագործել, ինչպես նաևգիպսը՝ որպես «Փարիզյան սվաղ» (պլաստեր) է օգտագործել։
Հանքավայրերի ուսումնասիրությունն արգելվում է Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայի կողմից և պատժվում է խոշորտուգանքներովː Սահմանափակումներին չնայելով, Փարիզյան նախկին հանքավայրերում հաճախ լինում ենարդյունաբերական տուրիզմի և քաղաքային հետազոտությունների անլեգալ հետազոտողներ, որոնք հայտնի են որպեսկատաֆիլներ։
Ցանցի մի մասը` 1,7կմ երկարությամբ, որն օգտագործվել է որպես ստորգետնյադամբարան, հայտնի է որպեսՓարիզի կատակոմբներ, որոնցից մի քանիսը կարելի է օրինական կերպով այցելել։
Կատակոմբները ժամանակավորապես փակվել են 2009 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի 19-ը՝ վանդալիզմի պատճառով, որից հետո դրանք բացվել են այցելությունների համար Դենֆեր-Ռոշերո հրապարակի (Մոնպառնաս թաղամաս) մուտքից։ Ամբողջ ստորգետնյա ցանցըխոսակցական լեզվով անվանում են «Կատակոմբներ»...Ավելին⇒
Շարունակվող իրադարձություններ՝Իրանա-իսրայելական պատերազմ •Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) •Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
Վերջերս մահացածներ՝Դիոգու Ժոտա •Գուժ Մանուկյան •Վահան Շիրխանյան
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում էվիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում էհիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում էCreative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահինՀայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
319 923 հոդված | 408 ակտիվ խմբագիր |
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛րօգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։