Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։
Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով սկսվեց նոր ժամանակաշրջան, որը բնորոշվում է Եվրոպական բոլոր գաղութատիրական կայսրությունների անկմամբ և երկուգերտերությունների (ԽՍՀՄ ևԱՄՆ) հզորացմամբ։ Լինելով դաշնակիցներԵրկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը դարձան մրցակիցներ համաշխարհային բեմում և ներքաշվեցինՍառը պատերազմ։ Այսպես էր կոչվում, քանի որ ուղղակի պատերազմի մեջ երկու երկրները չմտան, սակայն այն բնորոշվում էր որպեսլրտեսական, քաղաքական և անուղղակի պատերազմ։Արևմտյան Եվրոպան ևՃապոնիան վերակառուցվեցին համաձայն ամերիկյանՄարշալի պլանի, մինչդեռ կենտրոնական և արևելյան Եվրոպան ընկան ԽՍՀՄ-ի ազդեցության տակ և հիմնականում«Երկաթե վարագույրի» հետևում։ Եվրոպան մասնատվեց ԱՄՆ ղեկավարությամբԱրևմտյան ճամբարի և ԽՍՀՄ-ի ղեկավարությամբԱրևելյան ճամբարի։ Միջազգային հարթակում դաշնակցությունը այս երկու ճամբարրենին փոփոխվում էր արագորեն, որոշ երկրներ փորձեցին զերծ մնալ Սառը պատերազմիցՉմիացած երկրների շարժման միջոցով։ Պատերազմի ընթացքում տեղի ունեցավ նաևմիջուկային սպառազինությունների մրցավազք այս երկու գերտերությունների միջև, սա մասամբ պատճառ դարձավ, որպեսզի Սառը պատերազմը երբեք չվերածվի «տաք» պատերազմի, քանի որ ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը ունեին մեծ քանակությամբ սպառազինություն։
Որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունք Դաշնակիցները ձևավորեցինՄիավորված ազգերի կազմակերպությունը, որը նման էրԱզգերի լիգային։ Անդամ պետությունները համաձայնվեցին անօրինական համարել պատերազմի ագրեսիան և խուսափենԵրրորդ համաշխարհային պատերազմի բռնկվելուց։ Թուլացած Արևմտյան Եվրոպայի տերությունները որոշեցին ձևավորել Եվրոպական ածուխի և երկաթի միությունը, որը հետագայում վերածվեցԵվրոպական տնտեսական համագործակցության և վերջապես ներկայիսԵվրոպական միության։ Այս մտահղացման սկզբնական նպատակն էր խուսափել ևս մեկ պատերազմիցԳերմանիայի ևՖրանսիայի միջև` ստեղծելով կարևորագույն բնական պաշարների միասնական շուկա։
Պատերազմի վերջում նաև մեծացավապագաղութայնացման աստիճանը։ Մեծ տերություններից անկախություն ստացանՀնդկաստանը (Միացյալ Թագավորությունից),Ինդոնեզիան (Նիդերլանդներից),Ֆիլիպինները (ԱՄՆ-ից) և մեծ թվովարաբական երկրներ, սկզբում հատուկ կարգավիճակով և շնորվեցինԱզգերի լիգայի անդամի կարգավիճակ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, սակայն որոշներըդե ֆակտո անկախ էին նաև դրանից առաջ։Ենթասահարայի երկրներն անկախացան ավելի դանդաղ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով...Ավելին⇒
Շարունակվող իրադարձություններ՝Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) •Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
Վերջերս մահացածներ՝Ռադիկ Մարտիրոսյան •Աղվան Չատինյան •Զուրաբ Ծերեթելի •Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) •Մարիո Վարգաս Լյոսա
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում էվիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում էհիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում էCreative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահինՀայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
318 787 հոդված | 528 ակտիվ խմբագիր |
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛րօգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։