Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Երկրորդ համաշխարհային պատերազմում ռուսական կոլաբորացիա,Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակռուս ազգության խորհրդային քաղաքացիների, ինչպես նաև նախկինՌուսական կայսրության հպատակներից գաղթածսպիտակ էմիգրանտներիքաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցություն Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների օկուպացիոն իշխանությունների հետ։ Ներառում է նաև կազակական կոլաբորացիոնիզմը։
ՀետխորհրդայինՌուսաստանում«կոլլաբորացիոնիզմ» տերմինը, որը վերաբերում է նացիստական օկուպացիոն ռեժիմի հետ տարբեր ձևերով համագործակցած անձանց, վերջերս է գործածվել, քանի որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1943 թվականի ապրիլի 17-ի հրամանագրի համաձայն՝ նրանք պաշտոնապես պիտակվել են «գերմանա-ֆաշիստական չարագործներ,լրտեսներ,պետական դավաճաններ», հետևաբար,խորհրդային պատմական գիտության և իրավագիտության մեջ սովորաբար օգտագործվում էին«դավաճան»,«հայրենիքի դավաճան», «հայրենիքի դավաճանի ընտանիքի անդամ», «հանցակից», «մեղսակից» և այլ նմանատիպնվաստացնող ձևակերպումները:
Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր պատերազմող պետությունների շարքում քաղաքական և ռազմական համագործակցության ամենաբարձր տոկոսը գրանցվել Է Ֆրանսիայի և ԽՍՀՄ քաղաքացիների շրջանումːԽՍՀՄ քաղաքացիների համագործակցությունը օկուպանտների հետ զարգացել է տարբեր ձևերով` ռազմական, քաղաքական, տնտեսական, վարչական։ Պատճառները, որոնք մարդկանց դրդում էին այս քայլին, ունեին բարդ և երկակի բնույթ, որոնք առաջացել էին հոգեբանական, աշխարհայացքային, առօրյա (շահադիտական) տարբեր հանգամանքներից, և երբեմն կրոնական առումներով (օրինակ, հնադավանությունը)ː
Անվիճելի է, որ այդ մարդկանց մեջ զգալի շերտ կար հակասովետական տրամադրված քաղաքացիներ, ովքեր բարեխղճորեն և հավատարմորեն ծառայել են գերմանական օկուպացիոն իշխանություններինːՍտալինյան կոշտ տոտալիտար ռեժիմը,կոլեկտիվացումը,կուլակաթափությունը և կազակաթափությունը,ամբողջ ժողովուրդների բռնի տեղահանությունն ու վերաբնակեցումը, համատարած սովի աղետները (1932—1933),ստալինյան բռնաճնշումները և1930-ականների համատարած տեռորը, բալթյան պետությունների ազգային անկախության կորուստը ևբոլշևիկների առաջացրած այլ վերափոխումների հետևանքներն են, որ առաջացրել են բնակչության զգալի մասի դժգոհությունը, և երևույթը կրել է զանգվածային բնույթ։Ավելին⇒
Շարունակվող իրադարձություններ՝Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-ներկա) •Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


Վերջերս մահացածներ՝Դիք Չեյնի •Աիդա Ազնավուրյան •Էմանվել Արաքսման-Մանուկյան •Ալբերտ Մուշեղյան


Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում էվիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում էհիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում էCreative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահինՀայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 323 200 հոդված | 764 ակտիվ խմբագիր |
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛րօգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։




