Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։
«Լուսնի մեծ խաբեությունը» (անգլ.՝The Great Moon Hoax) կամԼուսնային «զգայացունց սուտ», վեց էսսեներից բաղկացած շարք, որը հրապարակվել է 19-րդ դարի առաջին կեսինՆյու ՅորքիThe Sun թերթումԼուսնի վրա խելացի կյանքի և քաղաքակրթության ենթադրյալ գոյության մասին, որի հայտնագործությունը վերագրվել է աստղագետՋոն Հերշելին:
Ենթադրվում է, որ այս գիտական խաբեության հեղինակըSun-ի լրագրող Ռիչարդ Ադամս Լոքն է, թեև նա երբեք հրապարակայնորեն չի ընդունել դա: Լոքի մտերիմ ընկերը և կենսագիր Ուիլյամ Գրիգսը, որը 1852 թվականին հրապարակել է լրագրողի կենսագրությունը, պնդել է նրա հեղինակությունը, սակայն այդ հարցը դեռևս վերջնական պարզված չէ։
1835 թվականի օգոստոսի 25-ից օգոստոսի 31-ըSun օրաթերթի հերթական համարներում հայտնվել է վեց հոդվածներից բաղկացած մի շարք: Յուրաքանչյուրի վերնագրում ասվում էր.
Առաջին հոդվածում լրջորեն հաղորդվել է, որ Ջոն Հերշելը իբր ստեղծել է աննախադեպ չափիռեֆլեկտոր` արտացոլող աստղադիտակ, որը կառուցված է բոլորովին նոր սկզբունքով։ Հաջորդ հոդվածում մանրամասն ներկայացվել է այդ աստղադիտակի նախագծման մանրամասները: Ըստ որի` աստղադիտակի հսկահայելային ոսպնյակի քաշը մոտ յոթ տոննա էր: Անդրադարձնող աստղադիտակի նոր տեսակը, սկզբունքորեն զուրկ էր խողովակից, կարող էր պտտվել լծակների համակարգի միջոցով,օկուլյարի վրա ամրացվածմանրադիտակը, ենթադրաբար, հնարավորություն էր տալիս բազմիցս հասնել ստացված պատկերի 42000 անգամ խոշորացման և այն ցուցադրել պատին ամրացված էկրանին, որտեղ կարելի էր տեսնել ամենափոքր մանրամասները:
Անգլիական կառավարությունը, որը գումար էր հատկացրել նման անհավանական սարքի կառուցման համար, պարտավորեցրել էր բոլոր նախաձեռնողներին պահպանել լիակատար գաղտնիություն՝ իբր անհաջող արդյունքների դեպքում խայտառակությունից խուսափելու և հաջողության դեպքում հնարավորություն ունենալու «իրենց ողջ փառքով ներկայացնել ազգի և թագի մեծ փառքին»։The Sun թերթը կարողացել է առաջինը հրապարակել տեղեկատվություն իր լրագրողներից մեկի՝ Ուիլյամ Հերշելի ուսանող և Ջոն Հերշելի «մշտական քարտուղար» ոմն դոկտոր Էնդրյու Գրանտի հետ ունեցած ընկերության շնորհիվ (հետագայում պարզվել է, որ դոկտոր Գրանտ գոյություն չունի)Այս արտասովոր գործիքի օգտագործումը ենթադրաբար Հերշելին հնարավորություն է տվել «հիմնելգիսաստղերի նոր տեսություն. նաև, լուծելով կամ շատ առումներով կատարելագործելով մաթեմատիկական աստղագիտության առջև ծառացած գրեթե բոլոր կարևորագույն խնդիրների լուծումները», պարզ տեսնել լուսնի մակերեսը մոտ 100 անգլիականյարդ տեսանելի հեռավորության վրա և, վերջապես, կատարել զարմանալի բացահայտում, որ Լուսինը բնակեցված է մարդանման էակների ռասայով:
ՄեկնելովԲարի Հույսի հրվանդան՝միջօրեականի աղեղը ճշգրիտ չափելու նպատակով, որի համար անհրաժեշտ էր...Ավելին⇒
Շարունակվող իրադարձություններ՝Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) •Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
Վերջերս մահացածներ՝Բուվայսար Սայտիև •Բորիս Սպասկի •Ջին Հեքմեն
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում էվիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում էհիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում էCreative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահինՀայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
317 776 հոդված | 562 ակտիվ խմբագիր |
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛րօգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։